06.04.2016 20:10 |
Այսօր Ասկերանի §Բերդ¦ թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանն Աղդամի հենակետերից մեկում հանդիպեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանին և խնդրեց պատասխանել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը և այս օրերի պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցերի։ Գեներալը սկբզում լսեց բոլոր հարցերը և տվեց ընդհանրական պատասխան։
-Որպեսզի ավելի լավ պատկերացում կազմվի ադրբեջանցիների իրական դեմքի մասին հենց սկզբից նշենք, որ 1988-ի փետրվարի 22-ին Խորհրդային Ադրբեջանը պատերազմ սկսեց իր իսկ կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի դեմ։ Կարճ ասած պետությունը պատերազմ սկսեց իր կազմի մեջ մտնող ժողովրդի դեմ։ Արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքը թշնամիների կողմից սրերով ընդունվեց։ Մեզ պարտադրված պատերազմում 1991-94թթ. ամբողջ աշխարհն ականատես եղավ ու համոզվեց, որ զորեղ է հայ զինվորի բազկի ուժը և անպարտելի է նրա ոգին։ 1994թ. թշնամին իր իսկ պետությունը կործանումից փրկելու համար զինադադար խնդրեց զինադադարի պայմանագիր կնքել։ Ես որպես 4-րդ պաշտպանական շրջանի հրամանատար զինադադարի բոլոր կետերը պաշտպանել եմ։ Ադրբեջանը, սակայն բազմաթիվ անգամներ խախտել է իր իսկ խնդրանքով կնքված զինադադարը։ Թշնամին չունենալով համապատասխան թիկունք, զորք, զենք ու զինամթերք այսկերպ փորձում էր ժամանակ |
Подробнее...
|
06.04.2016 18:23 |
Մենք կրկին առաջնագիծ մեկնելու պատրաստ ազատամարտիկների տեղակայման վայրում էինք։ Հավաքակայանում ազատամարտիկների մարտական ոգին միշտ բարձր է, համոզմունքը կրկին նույնը՝ թշնամու ոտնձգությանը ներում չկա. Մենք ծնվել են հաղթելու համար ու եթե պետք լինի Հայրենիքի համար մեր կյանքն էլ կտանք։
Ստանալով անհրաժշետ զենք ու հագուստ ազատամարտիկները մեկնում են առաջնագիծ, իսկ հավաքատեղիում առաջնագիծ մեկնելու իրենց հերթին սպասողները մեկ անգամ ևս քննարկում են տեղի ունեցած վերջին դեպքերը, վերհիշում նախորդ ազատամարտից հերոսական, ինչու չէ նաև զվարճալի դրվագներ։ Շարունակվում են համալրվել նրանց շարքերն անընդհատ ժամանող կամավորականներով։ Հերթական խումբը |
Подробнее...
|
05.04.2016 11:44 |
Երեկ մենք կրկին ազատամարտիկների և կամավորականների տեղակայման վայրում էինք։ Այստեղ չեն դադարում կամավորական ջոկատների հոսքերը։ Վերջիններիս միակ անհանգստությունն այն էր, որ մարտական դիրքեր մեկնելու հրահանգն ուշանում է, իսկ նրանք առաջնագիծ գնալու վճռականությամբ են երկար ճանապարհ կտրել հասել Արցախ։
Աշխարհի բոլոր հայերն այսօր մի բռունցք են դարձել։ Մտահոգությունը մեկն է. Թշնամին կրած պարտությունից դասեր չի քաղել։Աշխարհի տարբեր ծայերերից Արցախ են ժամանում հայրենիքի քաջ նվիրյալներ, որոնց համոզմունքը մեկն է՝ 1994-ին կիսատ թողած գործը հաղթական ավարտի հասցնել։ Այսօր վաղ առավոտյան խմբագրություն եկավ Արցախյան ազատամարտի քաջարի |
Подробнее...
|
03.04.2016 16:13 |
Այսօր ժամը 15։00-ին ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման նախագահ Սամվել Աղաջանյանի և Ասկերանի Արհմիության նախագահ Գայանե Գաբրիելյանի հետ եղանք առաջնագիծ մեկնելու պատրաստ ազատամարտիկների տեղակայման վայրում։ Ս. Աղաջանյանը որոշակի ցուցումներ և հրահանգներ տվեց, հետաքրքրվեց տղաների տրամադրությամբ։ Ազատամարտիկներին թերևս անհանգստացնում էր սահմանում տիրող անորոշ իրավիճակը, ինչին ի պատասխան Ս. Աղաջանյանը հավաստիացրեց, որ պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակը, իսկ անհրաժեշտության դեպքում մենք նույնպես կգնանք օգնության։ Գայանե Գաբրիելյանը հետաքրքրվեց ազատամարտիկների կենցաղային հարցերով։ Ազատամարտիկների հետ ունեցած մեր զրույցից ևս մեկ անգամ համոզվեցինք, որ բոլորի մարտական ոգին շատ բարձր է և անհամբերությամբ
|
Подробнее...
|
03.04.2016 13:35 |
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Պաշտպանության բանակի զինծառայողները վստահորեն վերահսկում են իրավիճակն առաջնագծում՝ հակառակարդին տալով արժանի հակահարված։
Ապրիլի 2-ից Ասկերանի շրջվարչակազմում ստեղծված է շրջօրյա գործող օպերատիվ շտաբ՝ վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ։ Պարբերաբեր հրավիրվում են օպերատիվ խորհրդակցություններ՝ համապատասխան կառույցների ղեկավարների մասնակցությամբ։ Այս ժամի դրությամբ շրջանում իրավիճակը վերահսկվում է, շրջանի ամբողջ բնակչության մարտական ոգին շատ բարձր է, անհրաժեշտության դեպքում պատրաստեն զենք ստանալ և մեկնել |
Подробнее...
|
02.04.2016 17:08 |
Ղարաբաղա -ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Արցախում զորահավաք է սկսված։ Բնակչության շրջանում խուճապային տրամադրություն ընդհանրապես չկա։Ժողովուրդը համախմբված է մեկ միասնական նպատակի շուրջ։ Դարավոր թշնամուն մեկնընդմիշտ հակահարված տալու մտադրությունը հայերի մոտ հրահրում է թշնամին։ Հարյուրավոր կամավորականներ դիմում են Արցախի պաշտպանության բանակի հրամանատարությանը՝առաջնագիծ մեկնելու թույլտվություն ստանալուհամար։ Ասկերանում այժմ պատրաստ են բազմաթիվ նվիրյալներ՝ մարտական բարձր ոգով ու տոկունությամբ, պապենական հողերի սահմանի անառիկությունն անխախտ պահելու համար մարտական գործողությունների վայր մեկնել։ Նրանցից յուրաքանչյուրը հաստատակամ է այն վճռի մեջ, որ եթե այսպես թշնամին շարունակի, ապա շատ շուտով հայոց եռագույնը փողփողացնելու են հայոց հնամենի քաղաք Բաքվում։
|
Подробнее...
|
29.03.2016 14:45 |

|
Подробнее...
|
29.03.2016 11:37 |
1960-ականների սկզբներին վերջնականապես վճռվեց Նորագյուղի՝ հարթավայր տեղափոխման հարցը, ուր բազում հրաշալի հեռանկարներ էին բացվում գյուղի հետագա զարգացման ու բարգավաճման համար։ Իսկ 1966 թվականին նոր Նորագյուղում դրվեց առաջին տան հիմքը։ §Հաղթանակ¦ կոլտնտեսության վարչության նախագահ Արշավիր Գալստյանի նախաձեռնությունը ոչ բոլորի կողմից դրոշակներով ընդունվեց։ Այո, եղան նաև տեղափոխման հետ անկասկած ծագող դժվարություններից խուսափողներ, սակայն ինչպես ասում ենª գյուղ կանգնի՝ գերան կկոտրի արտահայտությունն իր առավելագույն օգտագործումն ունեցավ նորագյուղցիների՝ համառ ու անկոտրում կամաարտահայտման մեջ։ Բազում ու անպատկերացնելի դժվարություններ հաղթահարելով Արշավիր Գալստյանն իր թիմակիցների հետ, փաստորեն, ադրբեջանաբնակ Խոջալու գյուղի դիմաց պատնեշ կառուցեց, որի առավել կարևորությունը պիտի
|
Подробнее...
|
29.03.2016 09:58 |
Նոր Նորագյուղի հիմնադրման 50-ամյակին նվիրված Նորագյուղի մարզադաշտում անցկացվել է ֆուտբոլային հանդիպում՝ Նորագյուղի և Իվանյանի դպրոցականների թիմերի միջև: Հանդիպումն անցավ հանդիսականների բուռն երկրպագությամբ ու ջերմ աջակցությամբ: Իրենց թիմին երկրպագելու համար հավաքվել էին երիտասարդներ, մեծահասակներ և դպրոցականներ, ովքեր իրենց հետ բերել էին բազմաթիվ պաստառներ:
Խաղի ամբողջ ընթացքում երկու էլ թիմերն ունեցել են բազմաթիվ գոլային պահեր, սակայն կողմերից ոչ մեկն էլ չկարողացավ արդյունքի հասնել։ Խաղի հիմնական |
Подробнее...
|
29.03.2016 09:50 |
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. §Ինչո՞ւ եք
|
Подробнее...
|
24.03.2016 14:43 |
Արցախ աշխարհն իր բացառիկ և հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, աշխարհագրական բազմազանությամբ, հյուրերի հանդեպ ջերմ ու բարեհամբույր վերաբերմունքով կարող է ամրապնդել իր դիրքերը տուրիզմի միջազգային շուկայում և ներկայանալ աշխարհին իր բազմադարյա մշակութով, գեղատեսլի վայրերով, աննման ու կուսական բնությամբ:
Թերևս զբոսաշրջությունը գյուղատնտեսության հետ միասին կարելի է համարել Արցախի տնտեսության առաջնահերթ |
Подробнее...
|
16.03.2016 17:18 |
Երբ մարտի 15-ին ինձ առիթ ընձեռնվեց լինել մեր շրջանի Ներքին Սզնեք գյուղում, ես չկարողացա անտարբեր մնալ ու չկիսել իմ մտքերը մեր ընթերցողների հետ: Հնամենի այս գյուղը, որ ընկղմված է յասամանների ու վարդերի մեջ, որ շրջապատված է կուսական ու հանելուկային անտառներով, աշխարհի մի գողտրիկ անկյուն է ասես, որը գերող ու ձգողական մեծ ուժ ունի: Այստեղ բնությունն այնքա~ն չքնաղագեղ է ու փթթուն, աղբյուրներն այնքա~ն սառնորակ ու զուլալ:
Գյուղն իր ավանդույթներն ու օրենքներն ունի: Ժողովուրդը միասնական է, բարի ու աշխատասեր: Նրանց համար սրբատեղի դարձած Հայրենական Մեծ և Արցախյան պատերազմներում զոհված սզնեքցիների պատվին կառուցած |
Подробнее...
|
|
|