17.10.2013 10:19 |
Եվ կմնա նա այդպես,
Որպես կերպար սուրբ հայի, Որպես հանուն քեզ կռվող Մի հավերժող ֆիդայի... Գուրգեն Գաբրիելյան Հոկտեմբերի 4-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց հուշ-ցերեկույթ՝ նվիրված Էդմոն Բարսեղյանի ծննդյան 45-ամյա հոբելյանին։ Հավաքվել էին Էդմոնի հարազատները, ուսուցիչները, համադասարանցիները՝ նշելու
|
Подробнее...
|
17.10.2013 09:42 |
Սեղմիր ատամդ, դու ամենքի մոտ Բացեիբաց լալու իրավունք չունես, Թեկուզ վիրավոր, թեկուզ արնաքամ Զենքերդ տալու իրավունք չունես:
Սլավիկ Միրզոյան Սեպտեմբերի 30-ին Ասկերանում կազմակերպվեց մի անմոռանալի հուշ-երեկո, որը նվիրված էր Ղարաբաղյան շարժման նախաձեռնող խմբի անդամ, |
Подробнее...
|
27.09.2013 12:08 |
Օրը գյուղում հալչում է, բայց ոչ դանդաղ։ Հալչում է, քանի որ գյուղի մշակն է կառավարում այն. օրը լցոնում է քարից հաց քամելով և օծում իր քրտինքով։ Այսպես է իմաստակիր դառնում և աներևութանում՝ նյութական բարիքի սանդղակ դառնալով։ Այդ բարիքն ու բարին արարում է գյուղացին՝ կառչելով հողին, բարոյականն ու վսեմը սերմանելով։ Կյանքի ու կամքի պահպանման, անդուլ մաքառումների անկորնչելի արահետը բացված է, և մշակն այն ընդունում է, պահպանում ու փոխանցում իր հերթափոխին՝ վստահ, որ ամեն մի նոր սերունդ այն լայնահուն ճանապարհ դարձնելու իր առաքելության մեջ |
Подробнее...
|
27.09.2013 11:49 |
Վարազաբուն, Վարդաձոր և Նախիջևանիկ գյուղերն արցախյան պատերազմի ամենաթեժ կետերից էին, որտեղ ընթանում էին անհավասար մարտեր և ճակատագրի նժարին էր դրվում բոլորիս բախտը: Արցախյան շարժման և պատերազմական գործողությունների ողջ ընթացքում սահմանամերձ այս գյուղերն իրենց ռազմավարական դիրքով ու նշանակությամբ յուրահատուկ դեր են ունեցել: Այս բնակավայրերի ժողովրդին սպասվում էին սոսկալի փորձություններ: Թշնամին ուշադրության կենտրոնում պահելով հայկական այս գյուղերը` մոլեռանդ մտադրություն ուներ |
Подробнее...
|
27.09.2013 10:23 |
Սեպտեմբերի 19-ին Ասկերանում ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների համար կազմակերպվեցին մասնագիտական դասընթացներ, որոնց նպատակն է ընտրությունների անցկացման համար համապատասխան գիտելիքների ուսուցումը և հանձնաժողովականների աշխատանքային ունակությունների կատարելագործումը: Ներկա էին ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը, տեղակալ Եղիշ Արզումանյանը, քարտուղար Ռայա Նազարյանը, Ասկերանի ՏարԸՀ նախագահ Կարեն Միրզոյանը: Ողջույնի խոսքով հանդես գալով` Կարեն Միրզոյանը |
Подробнее...
|
15.09.2013 19:09 |
Սեպտեմբերի 13-ին Վիտալի Պետրոսյանի անվան Նորագյուղի միջնակարգ դպրոցում կազմակերպվեց հուշ-ցերեկույթ՝ նվիրված Վիտալի Պետրոսյանի ծննդյան 52-րդ տարեդարձին։ Վիտալի Պետրոսյանն արցախյան ազատամարտի անմնացորդ նվիրյալներից է, ով փափագում էր հարազատ բնօրրանը տեսնել ազատ ու անկախ։ Նա իր հայրենասիրական զգացմունքներն արտահայտում էր կտավի միջոցով, երբ դրա մասին խոսելը մեծ վտանգ էր իրենից ներկայացնում։ Իր կտավներում պատկերում էր Մասիս սարը՝ հայերիս համար դեռևս անհաս բաղձանքը, հարազատ գյուղի հրաշալի բնությունը։ Հուշ - ցերեկույթին ներկա էին Վ. Պետրոսյանի հարազատները, դպրոցի ուսուցչական |
Подробнее...
|
06.09.2013 16:18 |
Անկախ Արցախը դարձավ քսաներկու տարեկան։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ի լուր աշխարհի արցախցին հայտարարեց իր անկախ ապրելու իրավունքի մասին, ինչը սրերով ընդունվեց հայկական այս երկրամասը հարկադրաբար իր հարկի տակ պահող Ադրբեջանում։ Մեզ պատերազմ պարտադրվեց ու մեր անվեհեր տղաները վճռական մարտի ելան։ Տարիներ են անցել այն դժնդակ օրերից, երբ անողոքաբար ռմբակոծվում էին հայկական գյուղերն ու քաղաքները, ալան - թալանի մատվում հայի ուենցվածքը։ Սակայն բռնցքվեց աշխարհի հայությունն ու ելավ թշնամու դեմ՝ պաշտպանելու հայրենի հողում ազատ ապրելու իր իրավունքը։ Ու հաղթեցինք, հաղթեցինք՝
|
Подробнее...
|
06.09.2013 16:15 |
Սեպտեմբերի 2-ին գործնական այցով Ասկերան այցելեց §Մասիս տոբակո¦ ընկերության գործադիր տնօրեն Միքայել Վարդանյանը։ Նրան ընդունեց Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Ասկերան քաղաքի բարեկարգմանն առնչվող հարցեր։ §Մասիս տոբակո¦ ընկերությունն Արցախում բավականի բարեգործական ծրագրեր է |
Подробнее...
|
06.09.2013 16:08 |
Օգոստոսի 31-ին Ասկերանում տեղի ունեցավ ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցություն՝ շրջանի հանրակրթական դպրոցների տնօրենների, փոխտնօրենների, առարկայական մասնագետների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցում էր ԿԳ նախարար Սլավիկ Ասրյանը, փոխնախարար Միքայել Համբարձումյանը, կրթության պետական տեսչության պետ Սոս Արզումանյանը, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, շրջանի կրթական հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ։ 2012-13 ուսումնական տարում շրջանի
|
Подробнее...
|
06.09.2013 15:49 |
Սեպտեմբերի 1-ին հանրապետության հանրակրթական դպրոցներում հնչեց առաջին զանգը։ Չնայած օրը կիրակի էր, սակայն ԼՂՀ կառավարությունը որոշեց չխախտել ավանդույթը՝ առաջին զանգը հնչեցնել հենց գիտելիքների օրը։ 2013-14 ուսումնական տարում շրջանում դպրոց կհաճախի 2258 աշակերտ, որից՝ 247-ը առաջին |
Подробнее...
|
06.09.2013 15:42 |
Սեպտեմբերի 3-ին Խնապատ համայնքի մշակույթի տանը կազմակերպվեց մի հրաշալի միջոցառում: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, շրջվարչակազմի բաժնի վարիչներ, հյուրեր: Հավաքվել էր նաև գյուղի ողջ հասարակությունը: Եկել էին վայելելու համագյուղացի Անուշ Մելքումյանի մենահամերգը: Մենահամերգը կազմակերպվել էր Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի անմիջական աջակցությամբ: Նա ծնվել է 1990թ. Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում: Սովորել և ավարտել է Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցը: Հաճախել է
|
Подробнее...
|
06.09.2013 15:39 |
Ամեն մի մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ նա հետադարձ հայացք է ձգում իր անցած ուղուն, մտորում արած չարածի մասին, արժևորում և գնահատում այն: Եվ, երբ տեսնում է, որ կյանքն իմաստալից է անցել, հասկանում է, որ դա է այն երանելի երջանկությունը, որ փափագում է յուրաքանչյուրը: Օրերս լրացավ բոլորիս քաջածանոթ Սվետլանա Ասրյանի ծննդյան 60-ամյակը: Ողջախոհ և բանիմաց, բարի և նվիրված, պարտաճանաչ և աշխատասեր. ահա այն արժեքները, որոնք հարիր են ընկեր Ասրյանին: Նա մի մարդ է, ով տարիների ի վեր անմնացորդ նվիրվել է իր սիրած գործին, հավատարիմ մնացել գործընկերներին: Սվետլանա Ասրյանը ծնվել է 1953 թվականի օգոստոսի 28-ին Ասկերանի
|
Подробнее...
|
|
|