29.11.2013 09:30 |
Համոզված եմ, որ յուրաքանչյուր տատիկի համար չկա ավելի մեծ բերկրանք, քան տեսնել իր թոռնիկին անհոգ և ուրախ խաղալիս: Երբ նայում ես, թե ինչպես է քո փոքրիկն անմեղ չարաճճիություններ անում, լիաթոք ծիծաղում ու քեզ էլ հետը տանում հեքիաթային այդ աշխարհը, միանգամայն խանդաղատանքով է լցվում սիրտդ: Հասկանում ես, որ արժե ապրել, չնայած այնքա՜ն ցավեր ու բազմաթիվ հոգսեր ունես: Չէ որ այդ փոքրիկը քո աչքերին է նայում ու այնտեղից ժպիտ |
Подробнее...
|
05.11.2013 16:49 |
Հովսեփավանն Ասկերանի շրջանի նորակառույց գյուղերից է, որի երախտավոր զավակ Յուրի Ջհանգիրյանը Նորագյուղի, Աստղաշենի հարևանությամբ օրեցօր իր տարածքներն ընդլայնող ադրբեջանական Խոջալու գյուղի դեմն առնելու համար ձեռնամուխ եղավ այդ տարածքում հայկական բնակավայր կառուցելուն։ Ծառացած բազմաթիվ խոչընդոտներն արգելք չհանդիսացան մտածածը կյանքի կոչելու համար։ Արցախյան շարժմանը հաջորդեց պարտադրված պատերազմ, որի հաղթանակի բերկարանքը զգացինք շատերս։ Յուրի Ջհանգիրյանն Արցախյան ազատամարտի հազարավոր նահատակների նման ավելի սրբացրեց հայրենի հողը։ Ադրբեջանցի օմոնականներն զգալով նրա §վտանգավորության աստիճանը¦ բանտարկեցին նրան ու տեղափոխեցին Բաքու, որտեղ էլ անմարդկային դաժան կտտանքների ենթարկելով սպանեցին։
Նոյեմբերի 2-ին Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղում տեղի ունեցավ Յուրի Ջհանգիրյանի անունը կրող նորակառույց |
Подробнее...
|
05.11.2013 10:39 |
Շուտով երկրորդ տասնամյակն է բոլորելու, ինչ Արցախ աշխարհում հրադադարի համաձայնագիր է կնքվել։ Տարեց տարի արցախցու սոցիալ-տնտեսական ու կենցաղային պայմանները բարելավվում են։ Օտար ափերում բնակվող մեր հայրենակիցների աջակցությամբ ու հովանավորությամբ բազմաթիվ բարեգործական ծրագրեր են իրականացվում։ Դրանք մեծապես նպաստում են Արցախի շենացմանը, մարդկանց հույս ու հավատ ներարկում, լավատեսությամբ զինում ապագայի հանդեպ։ Ասկերանի շրջանում վերջին ժամանակներս հաճախակի են տեղի ունենում միջոցառումներ՝ կապված նոր հուշահամալիրների, կրթօջախների բացումների հետ։ Դրանց մեջ մեծ է շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի դերը, ով ի վերուստ օժտված լինելով կազմակերպչական մեծ ունակությամբ ու ջիղով՝ անձամբ բազում ծրագրերի նախաձեռնողն ու ընթացքավորողն է։ Շրջանում հերթական միջոցառումը տեղի ունեցավ նոյեմբերի 1-ին՝ Վարազաբուն
|
Подробнее...
|
30.10.2013 19:27 |
Հայրենասիրությունը հոգու պահանջ է, առանց որի անհնար է մարդկային վեհ արժեքների ձևավորումը։ Նրա ակունքները սկիզբ ու վերջ չունեն, քանզի հայրենասիրությունն անսահման է։ Յուրաքանչյուր անհատի մոտ այն յուրօրինակ ձևով է արտացոլվում, բայց որ հայրենասիրությունն ուղղված է հարազատ հայրենիքի բարօրությանն ու մարդկային վեհ արժեքների ձևավորմանը՝ անհերքելի փաստ է։ Նման նկատառումներից ելնելով 2012 թվականին Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի մի խումբ նվիրյալների նախաձեռնությամբ ստեղծվեց §Ավետարանոց¦ հասարակական կազմակերպությունը, որը շատ շուտով իր շուրջը համախմբեց իր երախտապարտ զավակներին։
- §Ավետարանոց¦ հասարակական կազմակերպության |
Подробнее...
|
30.10.2013 19:24 |
Վերջին տարիներին բարի ավանդույթ է դարձել ՀՀ Շիրակի մարզի և Ասկերանի շրջանի միջև համագործակցությունը, որի շրջանակներում հերթական այցելությունը կայացավ հոկտեմբերի 25-ին: Այս անգամ ժամանել էր Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը` ռեկտոր Վարդևան Գրիգորյանի գլխավորությամբ: Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը պատշաճ մակարդակով ընդունեց հյուրերին: Նախ, ծաղիկներ դրեցին Արցախյան պատերազմում նահատակված ասկերանցիների հիշատակին կանգնեցված հուշարձանին, ապա առանձնազրույց ունեցան շրջվարչակազմի ղեկավարի առանձնասենյակում: Սերգեյ Գրիգորյանը բարձր գնահատեց
|
Подробнее...
|
30.10.2013 19:21 |
Արցախում բարի ավանդույթ է դարձել բերքի տոնը հանդիսավոր պայմաններում նշելը։ Դրա հետ մեկտեղ արդեն երկրորդ տարին է, ինչ Արցախում նշվում է գյուղատնտեսի օրը։ Չնայած հանրապետությունում դեռևս ընթացքի մեջ են բերքահավաքի աշխատանքները, սակայն հոկտեմբերի 13-ին հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվեց տոնավաճառ։ Բերքի տոնին մասնակցելու համար նախապես հայտեր են ներկայացվել շրջանային գյուղատնտեսության բաժիններ։ Մեր շրջանին տրամադրած հայտերի քանակը 22-ն էր, սակայն բերքի տոնին մասնակցելու ցանկություն են հայտնել
|
Подробнее...
|
30.10.2013 19:20 |
Ասկերանի շրջանում ավարտին են մոտենում բերքահավաքի աշխատանքները։ Նախորդ տարին գյուղատնտեսական գրեթե բոլոր աշխատանքների համար տարին նպաստավոր էր, ու ինչպես սպասվում էր բերքն էլ՝ առատ։ Շրջանում բավականին աճել են գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալները։ Ինչպես նախորդ տարիներին ընթացիկ տարում ևս պետությունը մեծապես աջակցել է հողերի մշակությանը՝ բավականին շահավետ պայմաններով տրամադրելով գյուղատնտեսական վարկեր։ Այժմ ավարտվում են 2013թ. բերքահավաքի աշխատանքները և սկսված են աշնանացանի աշխատանքները։
|
Подробнее...
|
30.10.2013 19:19 |
Հոկտեմբերի 7-ը գրադարանավարի մասնագիտական օրն է, որը մեծ հանդիսավորությամբ է նշվում մեր շրջանում: Գիրքն ու գրադարանը եղել են հայ ժողովրդի պահպանման գրավականը, իսկ գրադարանավարի օր ունենալը վաղուց պահանջմունք էր հայերիս համար: Մեր գրադարաններում աշխատում են ինքնանվեր և բանիմաց մասնագետներ: Նրանք իրենց հոգատար և բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ կարողանում են գրավել ընթերցասեր հասարակության ուշադրությունը, արժանանալ փոխադարձ համագործակցության: Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված |
Подробнее...
|
30.10.2013 19:15 |
Ես սովորել եմ հայոց լեզու, որպեսզի իմանամ, թե ինչ լեզվով են խոսել Աստվածները, քանզի հայոց լեզուն հենց Աստվածների լեզուն է, իսկ Հայաստանն էլ՝ Աստվածների հայրենիքը, և Աստվածներն էլ ծննդով Արարատյան դաշտավայրից են... Ջորջ Բայրոն
Այս օրերին Արցախի հանրակրթական դպրոցների առաջին դասարաններում տեղի են ունենում բաց դասեր՝ նվիրված հայոց այբուբենի առաջին տառի՝ Ա-ի ուսուցմանը։ Նման դասեր տեղի ունեցան նաև Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի 1-ին Ա եւ Բ դասարաններում։ Դասվարներ Զարինե Հարությունյանի և Դիանա Ղազարյանի բաց դասերին |
Подробнее...
|
30.10.2013 19:06 |
Արցախ աշխարհն այն բացառիկ գեղատեսիլ վայրերից է, որտեղ այցելող յուրաքանչյուր ոք չի կարող հեռանալ առանց խորը տպավորությունների ու նորից վերադառնալու ակնկալիքների: Միթե կա մի ուրիշ գողտրիկ անկյուն, ուր կարելի է զմայլվել այսպիսի չքնաղ բնությամբ, պատմական տեսարժան վայրերով, հինավուրց խաչքարերով ու եկեղեցիներով, ճարտարապետական հուշարձաններով: Հիրավի, դա միայն մեր երկիրն է: Երկիր, որն ունի անկրկնելի բնություն, ուր մարդ մոռանում է ամեն մի հոգս ու դժվարություն և հակվում դեպի լավն ու բարին: Իսկ մեր ժողովուրդը…Մեր ազնվությունն ու համեստությունը, հյուրընկալությունն ու հյուրասիրությունը: Այդ արժանիքները միանգամայն գերում են եկվորների սրտերը, միաժամանակ պատասխանատվության բերում
|
Подробнее...
|
30.10.2013 18:50 |
Խորհրդային ժամանակներում Արցախի նկատմամբ ադրբեջանցիների վարած քաղաքականությունը մի հիմնական նպատակ էր հետապնդում՝ արագացված տեմպերով հայաթափել երկրամասը եւ վերջնականապես տիրանալ այդ անփոխարինելի, դրախտային տարածքին Բնականաբար այդ ընթացքում միջազգային բնապահպանական ատյաններում երբեք չի բարձրացվել Արցախի բնաէկոլոգիական կարգավիճակի ճանաչման |
Подробнее...
|
17.10.2013 10:42 |
Աստղաշենը, շրջապատված իր բերրի դաշտերով ու այգիներով, իր հերոսական անցյալով ու հպարտ կեցվածքով, Արցախի նշանավոր բնակավայրերից է: Գյուղը հայտնի է իր նշանավոր անհատներով, որոնց մասին գրելիս հպարտություն ես զգում և սովորական բառերով դժվար է լինում նկարագրել նրանց: Հենց այդ անհատներից մեկն է Աստղաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սլավա Գրիգորյանը: Ծնվել է 1953 թվականի հոկտեմբերի 3-ին, ԼՂՀ Ստեփանակերտի շրջանի Դաշբուլաղ գյուղում: Գերազանց ավարտելով հարազատ գյուղի ութամյա դպրոցը ուսումը շարունակել է |
Подробнее...
|
|
|