22 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱԶԱՏԱԳՐՎԵՑ ԽՈՋԱԼՈՒՆ
26.04.2014 15:04

Փետրվարի 26-ին Իվանյանի համայնքում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Խոջալուի ազատագրման օրվան: Մասնակցում էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը, ԱԱՄ Ասկերանի տարածքային խորհրդի նախագահ Սամվել Աղաջանյանը, Իվանյանի համայնքի ղեկավար Բորիս Ղահրամանյանը, Ստեփանակերտի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գրիգորյանը, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, մի խումբ լրագրողներ և իվանյանցիներ:

Ստեփանակերտից ժամանած երիտասարդներն Իվանյանի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ կազմակերպեցին ցուցապաստառներով լռության երթ: Նրանք դատապարտում էին Ադրբեջանի կողմից

Подробнее...
 
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՋԱՐԴԵՐԻՆ
26.04.2014 15:02

Փետրվարի 27-ին Ասկերան քաղաքում կայացավ միջոցառում նվիրված Սումգայիթյան ցեղասպանությանը: Ներկա էին ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, կառավարության ներկայացուցիչներ, իրավապահ մարմիններ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, փախստականներ, ասկերանցիներ, դպրոցականներ:

Միջոցառման մասնակիցներն այցելեցին Ասկերանի պատմաերկրագիտական թանգարան, ուր սումգայիթյան զոհերի հիշատակին բացված էր ցուցահանդես: Այնուհետև միջոցառումը շարունակվեց շրջվարչակազմի շենքի մոտ գտնվող հուշահամալիրում:

Ներկաները ծաղիկներ դրեցին սումգայիթյան զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:

Բացման խոսքով հանդես եկավ

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
26.04.2014 14:59

Փետրվարի 10-ին կայացավ Ասկերանի քաղաքային համայնքի հաշվետու ժողովը, որին մասնակցում էին ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ասկերանցիներ:

Հասարակության ներկայացուցիչները հավաքվել էին ոչ միայն լսելու համայնքի ղեկավարի հաշվետվությունը և գնահատական տալու, այլև երևան հանելու այն թերություններն ու բացերը, որոնք տեղ են գտել քաղաքապետարանի ամենօրյա գործունեությունում:

Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը շնորհակալություն հայտնելով ներկաներին մասնակցության համար և ակնկալելով նրանց ակտիվությունը՝  ներկայացրեց 2013թ. կատարված

Подробнее...
 
ԲԱՆԻՄԱՑ, ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ, ՊԱՐՏԱՃԱՆԱՉ…
26.04.2014 09:14

Ասում են, հնուց ի վեր Վարդաձոր գյուղում չկար մի տուն, որ չունենար վարդերով և մանուշակներով լի այգի և իր կախարդական բուրմունքը չսփռեր գյուղով մեկ: Այստեղ ավանդույթ էր դարձել, որ գյուղի բնակչությունը բանջարեղենի և մրգերի հետ մեկտեղ աճեցնում էր նաև բազմատեսակ վարդեր: Հենց այդ վարդի թփերը եղան գյուղի անվանման պատճառը: Սկզբից այն կոչվեց Վարդոտ, այնուհետև՝ Վարդաձոր: Լեռնային կլիմայի պատճառով բնակչությունը հին գյուղատեղից տեղափոխվեց նոր բնակատեղի: Այդ օրերից անցան հարյուրավոր տարիներ: Ինչպես և հայկական ցանկացած գյուղ, Վարդաձորն էլ  անցավ բազում արհավիրքներով,պատերազմներով: Ժողովուրդը շատ բան տեսավ: Ապրեց և՛ լավ, և՛ վատ օրեր: Տարիներ շարունակ շենացավ և ավերվեց, նորից կենդանացավ… Իսկ վերջին չարիքը, որ պատեց ողջ Արցախ աշխարհին, չգթաց նաև Վարդաձոր գյուղին: Գյուղն ավերվեց, բնակչության որոշ մասը թուրք գազանի կողմից ենթարկվեց կտտանքների ու  գերության: Գրավվեց Վարդաձորը, ժողովուրդն ընկավ դռնեդուռ, մնաց անօթևան: Սակայն վարդաձորցին կարողացավ վերստին բնակվել քաջազուն հայորդիների արյամբ շաղախված իր պապենական հողում: Նա սրբեց արտասվաթոր աչքերը, մի կողմ դրեց պատերազմի դառն ու անջնջելի վերքերը և լծվեց աշխատանքի: Լծվեց հերոսաբար, անմնացորդ: Յուրաքանչյուր վարդաձորցի տենչում էր գյուղը

Подробнее...
 
ՏՐՎԵՑ ՍԱՐԴԱՐԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
26.04.2014 09:00

 2014 թվականի հունվարի 4-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելեց Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղ։ Սարդարաշենցիներն ավանդական աղ ու հացով դիմավորեցին նախագահին։ Երկրի ղեկավարին ուղեկցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, իշխանության օրենսդիր և գործադիր թևերի ներկայացուցիչներ։

Բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ դրեցին և խոնարհվեցին Արցախյան ազատամարտում զոհված սարդարաշենցիների հիշատակին տեղացիների ուժերով կառուցված համալիրում։

Գյուղի հասարակությունը հավաքվել էր մշակույթի տանը, ուր և տեղի ունեցավ հանդիպումը։ Նախագահը խոստովանեց,

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
28.12.2013 16:24

  Սիրելի հայրենակիցներ.
Ձեզ հետ միասին շրջեցինք մեր երկրի պատմության ևս մեկ էջ:
 Սովորաբար տարեմուտին ի մի են բերվում ձեռքբերումներն ու բացթողումները, ծրագրվում են նոր անելիքներ ու նպատակներ: 
 Հիրավի` անցնող տարում բավականին դժվարություններ եղան, այնուհանդերձ, 2013 թվականին Ասկերանի շրջանում հաջողություններ արձանագրվեցին տնտեսության ամենատարբեր ոլորտներում: 
 Համոզված եղեք, որ շրջանի ղեկավարությունն ամեն ինչ կան, որպեսզի գալիք տարում էլ ավելի զարգանա շրջանի տնտեսությունը, մեղմվի սոցիալ-տնտեսական դժվարություններ ունեցողների վիճակը, որ մանուկներն ապրեն անհոգ, ավելի շատ երիտասարդներ մասնակից դառնան շրջանի զարգացման գործընթացին, իսկ տարեցներն զգան 

Подробнее...
 
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐԴ, ՀԱ՛Յ ԶԻՆՎՈՐ
28.12.2013 16:02

  Հայրենիքի պաշտպանությունն ու նրա սահմանների անառիկությունը հայ զինվորի օրակարգի խնդիրն է։ Անձրևին, սառնամանիքին, շոգին զինվորը միշտ պատրաստ է մշտարթուն ու անվարան պահպանելու հայրենիքի անդորրը։ Սակայն միայն սահմանագծի պաշտպանման խնդիրը չի դրված զինվորի ուսերին։ Բազմաթիվ շնորհալի տղաներ համալրելով հայկական բանակի շարքերը՝ իրենց հմտություններով ու բանիմացությամբ նպաստում են հզոր հայկական բանակի կայացմանը, մարտունակության բարձրացմանը։ 
 Դավիթ Արայիկ Մնացականյանը 2012 թվականին զորակոչվելով ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերը՝ վայրկյան անգամ չերկմտաց հայրենիքի հանդեպ իր պարտքը

Подробнее...
 
ՍԻՐՎԱԾ ԲՈՒԺԱԿԸ, ԳԹԱՍԻՐՏ ՈՒ ԱԶՆԻՎ ՄԱՐԴԸ
28.12.2013 15:38

  Հակոբ Միրզայի Պետրոսյանի անունը հայտնի է ոչ միայն Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում, այլև Արցախի բազմաթիվ բնակավայրերում և ինչու չէ՝ նաև մեր երկրի սահմաններից դուրս։ Շուրջ հինգ տասնամյակ նա բուժծառայություն է մատուցել Նորագյուղի հասարակությանը՝ բուժակի մասնագիտությունը համատեղելով հասարակական ակտիվ գործունեության հետ։ Մարդուն՝ հիվանդին բուժօգնություն ցուցաբերելու իր առաքելությունը նա կատարել է խղճի մտոք, սիրով ու գթասրտությամբ։ Այնպես՝ ինչպես պարտավոր է անել Հիպոկրատին երդում տված յուրաքանչյուր ոք։ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանը, որով պարգևատվել է

Подробнее...
 
ԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՆԴԵՍ ԱՍԿԵՐԱՆԻ ՄՊՍ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
28.12.2013 15:25

  Ահա և այն հրաշալի պահը, երբ յուրաքանչյուր մարդ իր հոգու խորքում մեծագույն ուրախություն և անսքող լավատեսություն է զգում: Հին տարին մոտենում է ավարտին և պատրաստվում իր լիազորությունները զիջել նորին: Վաղվա օրվա հանդեպ մարդիկ լցվում են հույսով ու հավատով: Գնահատելով և չվիրավորելով անցնող տարին` ակնկալում են ավելի արգասաբեր, երջանիկ և խաղաղ տարի: 
Այսօր, ամենուր զգացվում է Նոր տարվա

Подробнее...
 
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՊԱՐՏՔՆ Է ՄՏԱԾԵԼ ՇՐՋԱՊԱՏԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՄԱՍԻՆ
28.12.2013 14:03

  Մեզանից յուրաքանչյուրը պետք է ուշադիր և հոգատար լինի շրջապատի մաքրության հանդեպ, քանի որ մեր շրջապատով է որոշվում մեր կենսամակարդակն ու ապրելակերպը: Որպեսզի մեր շրջապատը մաքուր և հիգիենիկ լինի, ամենքս պետք է ճիշտ դրսևորում ցուցաբերենք և համագործակցենք համապատասխան շահագրգիռ մարմինների հետ: Որոշակի հարցեր պարզաբանելու համար և իմանալու, թե ինչ գործունեություն է ծավալվում Ասկերանի ՀՀԲ-ում, որոշեցինք դիմել բաժնի նորանշանակ պետ Իրադա Խաչատրյանի հետ: 
 - Տիկին Խաչատրյան, վերջին ժամանակներս նկատելի են զգալի փոփոխություններ բաժնի գործունեության մեջ: Այսօրվա դրությամբ բաժինը

Подробнее...
 
ՆՇՎԵՑ ՀՅԴ 123 ԱՄՅԱԿԸ
28.12.2013 13:50

  Դեկտեմբերի 20-ին Ասկերանի մշակույթի տանը կազմակերպվեց հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ՀՅԴ 123-ամյակին, որը նախաձեռնել և կազմակերպել էր ՀՅԴ Ասկերանի շրջանային կոմիտեն: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, բաժինների վարիչներ, հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարներ, ՀՅԴ Արցախի ԿԿ կազմը, կուսակցականներ, հյուրեր:  
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ալյոշա Գաբրիելյանը.
 - §Հայ հեղափոխական դաշնակցություն¦ ավանդական կուսակցության նմանօրինակ տոնակատարություն Ասկերանի

Подробнее...
 
ԽՆԱՊԱՏՈՒՄ ՍՏԵՂԾՎԵՑ ՆՈՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
28.12.2013 13:31

   Վերջերս Գանձասարում կազմակերպվել էր երիտ-ֆորում, որին մասնակցում էին տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ: Այդ միջո-ցառմանը մասնակցում էր նաև ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի ուսխորհրդի անդամ, խնապատցի Արման Հայրապետյանը: Հենց այդտեղ էլ երիտասարդի մոտ ծնվեց վեհ մի գաղափար` հարազատ գյուղում ստեղծել երիտասարդական հասարակական կազմակերպություն: Եվ այդ կազմակերպության նպատակը պետք է լինի գյուղի երիտասարդության համախմբումը, նրանց առօրյայի աշխուժացումը և գյուղում իրականացվող

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 81 82 83 84 85 86 87 88 89 90 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter