10.01.2020 17:16 |
Դեկտեմբերյան օրերից մեկն էր, սովորական ձնեռային մի օր՝ ցրտաշունչ, խոժոռ: Ասկերանի փողոցներն այնքան էլ մարդաշատ չէին, ձյան պակաս էր զգացվում, մաքրամաքուր ձյան…և հանկարծ լռության մեջ կնոջ ձայն է հնչում, ով, հավանաբար, մոռացել էր իմ անունը և ուղղակի լրագրո՜ղ էր կանչում…Կանգ առա և հետ շրջվեցի, դեպի ինձ էր գալիս բոլորիս քաջածանոթ Թամարա Նազարյանը, որին գիտենք որպես Զինվոր Թամարա…
Նա ասես ցանկանում էր վայրկյան առաջ հասնել ինձ ու շուտ ասել իր ասելիքը: Խորշոմներով պատված կնոջ դեմքն այդ րոպեին լուսապայծառ էր դառել, դժվարին կյանքից հոգնած նրա աչքերն ամբողջովին փոխվել էին, անսքող ուրախություն կային այդ աչքերում: Դե, իսկ զինվորական համազգեստն անպակաս է նրա հագից, խոսք էր տվել մինչև կյանքի վերջին վայրկյանը նրանով մնալ, անմահացած իր մարտական ընկերների պես…
<<Այնքա՜ն էի ուզում տեսնել ձեզ, ախր սրտումս քանի ամիս է բան ունեմ պահած, ես այնքա՜ն երախտապարտ |
Подробнее...
|
10.01.2020 17:10 |
Ես իմ թղթերի մեջ հանդիպեցի 2011 թվականի նոյեմբերի 16-ին տպագրած իմ մի հուշի: Ահա այն. <<Վերջին օրերին ինձ համար մի տխուր տեղեկություն իմացա, որ քանդել են Ռաֆայել Իսրայելյանի տունը: Իմ հոգին տակնուվրա եղավ. իմ առջև մանկության մի դրվագ կանգնեց: Պատահաբար Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում հայտնված Բանանցում 1969 թվականին Հայրենական մեծ
|
Подробнее...
|
08.01.2020 12:31 |
Հունվարի 8-ին Ասկերանի մշակույթի տան բակը մարդաշատ էր, 17 պատանի պատրաստվում էին համալրելու ԱՀ ՊԲ շարքերը: Այդ տղաներից յուրաքանչյուրը լցված էր ինքնավստահությամբ և քաջ գիտակցումով, որ Հայրենիքի սահմանների պաշտպանության վեհ գործն արդեն իրենց էր հասել, և նրանք պատվով են շարունակելու իրենց եղբայրների, հայրերի ու պապերի սուրբ գործը:
Նորակոչիկներին ճանապարհելու և բարի ծառայություն մաղթելու էին եկել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի |
Подробнее...
|
06.01.2020 17:08 |

Սուրբ Ծնունդը կամ Աստվածահայտնությունը Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի անշարժ տոներից է, որը նշվում է հունվարի 6-ին: Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ ըստ եկեղեցական կարգի օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո:
Հունվարի 5-ի երեկոյան Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի սուրբ պատարագ, որից հետո բազմաթիվ հավատացյալներ իրենց հետ տուն տարան եկեղեցում վառած լույսը՝ հավատալով, որ աստվածային լույսն ու եկեղեցու օրհնությունը պահապան կլինեն իրենց |
Подробнее...
|
30.12.2019 11:58 |
Ասկերանում քաղաքային մարզադաշտ կառուցելու հետ մեկտեղ մեծ զարգացում է ապրել ֆուտբոլը։ Մարզադաշում անցկացվում են ինչպես քաղաքային, այնպես էլ միջազգային և համահայկական նշանակության խաղեր։
Երկրորդ տարին է, ինչ մեր հանրապետությունում ԱՖԼ շրջանակներում անցկացվում է ֆուտբոլի հանրապետական առաջնություն։ Առաջնությանը |
Подробнее...
|
30.12.2019 11:14 |
Թանկագին հայրենակիցներ.
Ավարտին է մոտենում 2019 թվականը, և շուտով պատմության գիրկը կանցնի ևս մեկ տարի։ 2019 թվականը բոլոր առումներով հաջողված է եղել շրջանի համար։ Ուզում եմ արժևորենք անցնող տարվա մեր հաջողությունները, ձեռքբերումները և կատարած այն աշխատանքները, որոնք իրենց դրական հետքն են թողնելու շրջանի կենսագրության մեջ։
2019 թվականին իրականացված միջազգային և համահայկական միջոցառումների միջոցով շրջանն ավելի ճանաչելի է դարձել հազարավոր զբոսաշրջիկների |
Подробнее...
|
30.12.2019 11:01 |
Շատ շուտով մենք հրաժեշտ ենք տալու հին տարուն և դիմավորելու ենք նորին: Հետ ենք նայելու դեպի հին տարի և մեծահոգաբար ժպտանք, այդ ժպիտի մեջ լինելու է երախտագիտություն, սեր, ափսոսանք, ներողամտություն, իսկ նորին ժպտալու ենք մի առանձնակի ջերմությամբ: Չէ որ նրա հետ մեծ հույսեր ենք կապում, ակնկալում միայն ուրախությամբ լեցուն տարի…
Անշուշտ, նոր տարին դիմավորելիս մեզանից յուրաքանչյուրը խաղաղություն է խնդրելու, որն այնքա՜ն շատ է հարկավոր մեր ժողովրդին, քանզի դարեր շարունակ մեր ժողովուրդը հանուն խաղաղության պայքարել է թշնամիների դեմ և կարողացել հաղթահարել ցանկացած ոտնձգության: Արցախյան պատերազմում մենք վերստին ցույց տվեցինք մեր ուժը, ամուր կամքը և հաղթեցինք, իսկ ապրիլյան պատերազմում |
Подробнее...
|
30.12.2019 10:55 |
Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, ես տակավին երիտասարդ էի և ծառայում էի Խորհրդային բանակի շարքերում: Ընդամենը 6 ամիս էի հասցրել ծառայել և կարողացա փախչել բանակից ՝ գիտակցելով, որ օրհասի մեջ հայտնված հայրենիքս իմ կարիքն ունի: Վերադառնալով հայրենի գյուղ՝ միացա գյուղի կռվող տղաներին: Խնածախում արդեն 2 կամավորական ջոկատ էր կազմավորվել, ես միացա Արմեն Ավագյանի հրամանատարությամբ կազմավորված Դաշնակցության ջոկատին և առաջին մարտը, որին մասնակցեցի, Ջամիլլուի մարտն էր՝ 1991 թվականի դեկտեմբերի 26-ին: Ջամիլլուի հենակետն իսկական չարիք էր դարձել և այն անհապաղ պետք է ոչնչացվեր: Ջոկատի տղաներով պատվով դուրս եկանք, և ես անցա իմ առաջին փորձությունը:
Հետագայում մասնակցել եմ բազում մարտերի, մտածում էի միայն թուրքից վրեժ լուծելու մասին: Դաժան օրեր էին, սակայն տղաներով ոչնչի առաջ չէինք ցանկանում |
Подробнее...
|
27.12.2019 19:17 |
2019 թվականի վերջին օրեր ենք ապրում, որոնք թռչում են ակնթարթի պես։ Չնայած դեռևս Ամանորի շունչ չենք առնում, սակայն ավանդույթի ուժով ակնառու է նախատոնական տրամադրվածությունը, որն ավելի ակնհայտ է դառնում գիշերվա ժամերին, երբ վառվում են քաղաքը լուսավորող հազարավոր լապտերները, և կենտրոնական պուրակում շքեղ տոնածառի լույսերը խաղում են բազմապիսի գույներով։
Եվ վերջապես տոնի մասին մեզ հիշեցնում են ամենատարբեր մթերքներով ծանրաբեռնված խանութները։
Ամանորի և Սուրբ ծննդյան տոներն առանձնակի սիրելի և հոգեհարազատ են բոլորիս համար, որին սպասում ենք յուրահատուկ ջերմությամբ։ Հույս ու հավատով սպասում և հավատում ենք, որ Նոր տարին նոր հաջողություններ կբերի իր հետ։ Անկախ տարիքից դեռևս հավատում ենք հրաշքների, չէ որ ամեն - ոք իր բնագավառում կարող է հրաշագործ դառնալ՝ առանձնահատուկ վարվեցողությամբ, մարդկային կեցվածքով |
Подробнее...
|
27.12.2019 16:22 |
Պետությունը՝ մտահոգված լինելով իր բնակիչների կենսամակարդակի բարձրացման և անվտանգության ապահովման խնդիրներով, հարկային համակարգի միջոցով դրամական միջոցները հավաքագրում և կենտրոնացնում է պետական բյուջեում: Պետք է գիտակցել, որ հարկերը ոչ միայն պետության եկամուտների գոյացման աղբյուր են, այլև նպաստում են արտադրության ճյուղերի զարգացմանը, երկրի տնտեսական աճին, դրանց կայունացմանը։ Ու ինչքան զարգացած է երկիրը, այնքան ճկուն է գործում հարկային
|
Подробнее...
|
27.12.2019 16:07 |
Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչների, համայնքների ղեկավարների, ուժային կառույցների և հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների մասնակցությամբ դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ շրջանի խորհրդի տարվա վերջին նիստը, որը վարում էր շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը:
Օրակարգի առաջին հարցի շուրջ հանդես եկավ |
Подробнее...
|
27.12.2019 15:27 |
2019 թվականը հոբելյանական էր Ասկերանի §ԲԵՐԴ¦ թերթի համար։ Լրացավ թերթի հիմնադրման 40 ամյակը: Թերթն իր կայացման ճանապարհին ունեցել է 6 խմբագիր: 20 տարի է՝ թերթը խմբագրում է Վալերի Պետրոսյանը՝ հոգով հարուստ, մտքով՝ պրպտուն ու ազգի համար մշտապես պատրաստակամ այդ անհատականությունը: Նա իր ընդգրկուն աշխարհայացքի և ճկուն մտածելակերպի շնորհիվ կյանքի առաջադրած ամենադժվար պահերին էլ վիճակից դուրս գալու և միջավայրում բարին գործելու ելքը գտել է: Նման դեպքերում դիմանկար կերտելը պատասխանատու է և պարտավորեցնող:
Վալերի Պետրոսյան. Ծնվել է Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում, 1955 թվականին: Մանկության երազանքն էր |
Подробнее...
|
|
|