ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԴԵՊԻ ԱՄԱՐԱՍ
04.11.2019 17:05

Աշակերտների աշնանային արձակուրդները բովանդակալից դարձնելու համար ԿԳՍ նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է հանրապետության տարբեր ուսումնական հաստատությունների աշակերտների ուղևորություններ դեպի Արցախի պատմական և տեսարժան վայրեր։

Ինչպես տեղեկացրեց Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի ԿՍ բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Սարգսյանը, նման ծրագրերը մեծապես միտված են մեր աշակերտների աշխարհաճանաչողության զարգացմանը, սեփական երկրի պատմական հոգևոր և մշակութային արժեքների գնահատմանը, պահպանմանն ու պաշտպանմանը։ Շրջանի մի խումբ աշակերտներ

Подробнее...
 
ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԿՏՐՎԵՆ
04.11.2019 13:09

Արցախն ագրարային երկիր է և հանրապետությունում բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվում անասնապահության և բուսաբուծության խթանման ուղղությամբ։  Մեր շրջանում Ակնա թաղամասում են իրականացվում մեծածավալ անասնապահական և բուսաբուծական աշխատանքներ։ Ասել է թե, այստեղ գյուղատնտեսությամբ զբաղվողները բավականին հմտացել են իրենց աշխատանքներում և ամեն տարի ջանում են ավելի բարձր նշաձող դնել և հասնել։ Սակայն վերջին ժամանակներս այստեղ հողագործությամբ

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
04.11.2019 13:07

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջանի խորհրդի հերթական նիստը, որին ներկա էին վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ, համայնքների ղեկավարներ։ Նիստի աշխատանքները համակարգում էր վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը։

Օրակարգը հագեցած էր տարբեր բնագավառների

Подробнее...
 
ՈՉ ՄԻ ԵՐԵԽԱ ՉՊԵՏՔ Է ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ԼԻՆԻ
04.11.2019 13:05

Ներառական կրթությունը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին համակարգված պրոֆեսիոնալ աջակցությունն է: Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող անձանց համար:

Ասկերանի շրջանի 18 համայնքների հանրակրթական

Подробнее...
 
ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ
04.11.2019 12:55

Ասկերանի շրջանում ընթանում է փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառում Ասկերան քաղաքի Ղլիժբաղ թաղամասում և Նորագյուղի համայնքում: Բուն գործընթացը սկսված է հոկտեմբերի 11-ից և կտևի մինչև հոկտեմբերի 31-ը /ներառյալ/: Ընդգրկված են  8 հաշվարար/ հարցազրուցավար/, որից  3-ը՝ Ասկերանում, իսկ 5-ը՝ Նորագյուղում: Կատարված աշխատանքները վերահսկում են  2 հրահանգիչ -

Подробнее...
 
ԿԱՊՎԱԾ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ
04.11.2019 12:53

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգին սահուն անցման և հաշվապահական հաշվառման կազմակերպման, վարման, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ու ներկայացման գործընթացների ճիշտ կազմակերպման նպատակով ԱՀ ֆինանսների նախարարության կողմից մեթոդական

Подробнее...
 
ԵՐԲ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԵՋ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱ…
04.11.2019 12:52

Հիրավի, լավ գործերը տեսնել ու գնահատել է պետք, իսկ մեր շրջապատում այնքա՜ն գործեր են կատարվում, որոնց կողքով իրավունք չունենք երբեք անտարբեր անցնելու:

Հոկտեմբերի 27-ին Ասկերանի շրջանի Սարուշենի համայնքում կազմակերպվեց գեղեցիկ միջոցառում, որը հաճելի անակնկալ էր սարուշենցիների համար: Գյուղի 12-13-րդ դարերի Սուրբ Աստվածածին /Փիրումաշեն/ եկեղեցին, որ գտնվում է մայրուղու վրա, իր շուրջն էր

Подробнее...
 
ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
18.10.2019 17:00

Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջանի հանրակրթական դպրոցների տնօրենների հերթական խորհրդակցություն, որի աշխատանքներին մասնակցում էին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը,  <<Արցախբանկ>> ՓԲԸ ներկայացուցիչներ: Այն վարում էր վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ

Подробнее...
 
ԲԵՐՔԻ ՏՈՆ - 2019
14.10.2019 18:13

Մեծ ու անգնահատելի է գյուղատնտեսական ապրանքների ամենամյա տոնավաճառի դերն ու նշանակությունը գյուղատնտեսությամբ զբաղվողների կատարածն արժևորելու, սեփական արտադրանքը սպառողներին ներկայացնելու և շահեկան գներով դրանք իրացնելու գործում։ Արցախում արդեն ավանդույթ է դարձել ամեն տարվա հոկտեմբերին՝ գյուղատնտեսի օրվան ընդառաջ տոնավաճառ-ցուցահանդես կազմակերպելը։ Այս տարի այն նույնպես նշվեց հանրապետության Վերածննդի հրապարակում և տոնական մեծ շուքով։ Արցախի շրջաններից բացի տոնավաճառին իրենց արտադրանք էին բերել Հայաստանի Հանրապետության մարզերը, և յուրաքանչյուրը ներկայացել էր ոչ միայն գյուղատնտեսական բազմապիսի

Подробнее...
 
ՊԱՀՊԱՆԵՆՔ ՈՒՍՈՒՑՉԻ ԵՐԲԵՄՆԻ ՓԱՌՔԸ…
11.10.2019 17:07

Մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը, սերն ու ակնածանքը մանկավարժի մասնագիտության հանդեպ գալիս է դարերի խորքից: Եվ պատահական չէ, որ մեզանից յուրաքանչյուրը իր կյանքում ունեցած ձեռքբերումների համար իրեն պարտական է զգում մեզ գիտելիքներ մատուցած մարդկանց՝ ուսուցիչներին:

Ուսուցչի մասնագիտական տոնը մի առիթ է՝ կրկին արժևորելու ուսուցչի դժվարին ու պատվաբեր աշխատանքը, և այդ կապակցությամբ Ասկերանի §Բերդ¦ թերթի խմբագրությունում հյուրընկալեցինք Նախիջևանիկի Գևորգ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Արեն Սարուխանյանին:

-Պարոն Սարուխանյան, ինչո՞ւ ընտրեցիք մանկավարժի մասնագիտությունը:

-Նշեմ, որ փոքրուց ցանկանում էի զինվորական դառնալ, սակայն հետագայում ընտրեցի մանկավարժի

Подробнее...
 
ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆ ԼԱՎ ԲԱՆ ՈՒՍՈՒՑՉԻՑ Է ԳԱԼԻՍ
11.10.2019 11:47

Հոկտեմբերի 8-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ՄՊ կազմակերպիչ Գայանե Հայրիյանը տարբեր տարիքային խմբի աշակերտների մասնակցությամբ կազմակերպեց գեղեցիկ հանդես՝ նվիրված ուսուցչի մասնագիտական տոնին։

Տոնական միջոցառման մեկնարկը տրվեց կրտսեր դպրոցականների §Քաջ Նազարի¦ և §Սուտլիկ որսկանի¦ իմպրովիզացիոն բեմականացմամբ, ինչը վերջիններս մեծ վարպետությամբ հանձնեցին ներկաների դատին՝ արժանանալով ուսուցիչների ջերմագին ծափողջույններին։

Անշուշտ, մեծ ու անգնահատելի է ուսուցչի դերն ու նշանակությունը մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում։ Յուրաքանչյուր աշակերտի կյանքում ուսուցիչը ստանձնում է դժվար բաները դյուրին և անկարելին կարելի դարձնողի դերը, ում մեջ խտանում, ամբողջանում է ամենակարևոր  երևույթը, ամենաուսուցանվող առարկան, ամենալավ կենդանի

Подробнее...
 
ՀԵՐԹԱԿԱՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
09.10.2019 17:19

Հոկտեմբերի 8-ին Ասկերան քաղաքում կազմակերպվեց  <<Գյուղատնտեսության ներկան և ապագան>> խորագրով հերթական գիտագործնական կոնֆերանսը, որը նվիրված էր ոռոգման համակարգերին և տեխնոլոգիաներին:

Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում էին Ասկերանի, Շահումյանի, Հադրութի շրջվարչակազմերի ղեկավարներ Հակոբ Ղահրամանյանը, Գագիկ Մարտիրոսյանը, Կամո Պետրոսյանը, ԱՀ գյուղնախարար

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 31 32 33 34 35 36 37 38 39 40 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter