ԱՐՏԱՇԱՏ - ՏԱԳԱՆՐՈԳ՝ 2։6
06.08.2019 18:35

Ասկերանի քաղաքային մարզադաշտում այսօր ժամը 15։00-ին երկրորդ ֆուտբոլային հանդիպումն էր Արտաշատի և Տագանրոգի թիմերի միջև։ Մինչ ֆուտբոլիստները մարզվում էին՝ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ու արվեստի դպրոցի սաները ազգային երգ ու պարով հաճելի պահեր և տոնական բարձր տրամադրություն հաղորդեցին ներկաներին։

Թիմերը խաղադաշտ դուրս եկան փոքրիկ ասկերանցիների

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 7-ՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ
06.08.2019 13:02

Այսօր Ասկերանի քաղաքային մարզադաշտում մեկնարկեցին համահայկական 7-րդ  ամառային խաղերը։ Ըստ խաղերի գրաֆիկի Ասկերանի մարզադաշում անցկացվելու է ֆուտբոլային չորս հանդիպում։

Մինչ թիմերը պատրաստվում էին անդրանիկ խաղին՝ համերգային ծրագրով հանդես եկան Ասկերանի Բերդ համույթն ու Արվեստի դպրոցի սաները։ Նրանց ազգային երգն ու նվագը տոնական տրամադրություն հաղորդեցին միջոցառման մասնակիցներին։

Համահայկական 7-րդ խաղերի մեկնարկի կապակցությամբ ողջույնի խոսք հղեց Ասկերանի շրջանի

Подробнее...
 
ՀՐԱԺԵՇՏ՝ ԿՐԿԻՆ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
03.08.2019 15:11

ՀՅԴ երիտասարդական միություններ են գործում Արցախում, Հայաստանում և արտասահամանյան մի շարք երկրներում, մասնավորապես` Լիբանանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Կանադայում, Կիպրոսում, Հունաստանում և այլուր: Այդ բոլոր երկրների Երիտասարդական միությունների փոխհամագործակցությամբ կազմակերպվում են

բազմապիսի բարեգործական, ազգանպաստ միջոցառումներ, որոնք միայն մի նպատակ

Подробнее...
 
ԱՊԱՀՈՎԵԼ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿ
31.07.2019 15:25

§Խաչենշին¦ ՓԲ ընկերությունը բավականին ակտիվ և բազմաբնույթ գործունեություն է իրականացնում շրջանի տարածքում և Ասկերան քաղաքում։ Թե ինչ աշխատանքներ են իրականացվել 2019 թվականի առաջին կիսամյակում և ինչ է նախատեսված մինչև տարեվերջ՝ տեղեկացանք ընկերության տնօրեն Արմեն Բախշիյանից։

-Պարոն Բախշիյան, ընթացիկ տարում ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացվել ընկերության կողմից։

- Ասկերան քաղաքում կատարվել է 75 վթարավերականգնողական աշխատանք: Շուրջօրյա ջրամատակարարումն ապահովելու համար Մուրացան փողոցի ներքին ցանցը փոխարինվել է նոր պոլիէթիլենային խողովակներով, 19 բաժանորդների համար տեղադրվել են

Подробнее...
 
ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ
30.07.2019 10:16

Ասկերանի <<Անասնաբուժական սպասարկման կայան>> ՊՈԱ կազմակերպությունը կատարում է բավարար աշխատանք անասնաբուժության և անասնապահության բնագավառում: 2019 թվականի վեց ամսվա կատարած աշխատանքների մասին ավելի ստույգ տեղեկություններ մեզ հաղորդեց տնօրեն Արթուր Ենգիբարյանին:

Ասկերանի անասնաբուժական սպասարկման կայանում անասնաբուժական աշխատանք է իրականացնում 30 անասնաբույժ, ովքեր սպասարկում են շրջանի 42 համայնք և Ակնայի թաղամասը:

2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմել է 7766 գլուխ, իսկ մանր եղջերավոր անասուններինը՝ 10449 գլուխ: Խոզերի գլխաքանակը կազմել է 6274 գլուխ, իսկ թռչուններինը՝ 91981 թև: Հուլիսի 1-ի դրությամբ բոլոր բնագավառներում գրանցվել է գլխաքանակի աճ:

Ինչպես տեղեկացրեց կայանի տնօրենը, իրականացվել են բուժ-պրոֆիլակտիկ բազմաթիվ միջոցառումներ: Խոշոր

Подробнее...
 
ՁԵՐ ԱՎԱՆԴԸ ԳՆԱՀԱՏՎԱԾ Է ԲՈԼՈՐԻՍ ԿՈՂՄԻՑ
29.07.2019 14:27

Հիրավի, հնարավոր չէ գնահատել այն դերն ու նշանակությունը, որն ուսուցիչն ունի սերունդների կյանքում: Շատերն են ընտրում ուսուցչի ճանապարհը, սակայն ոչ բոլորն են կարողանում պատվով կատարել իրենց վերապահված այդ վեհ պարտականությունը: Լավ ուսուցիչն անտեսում է իր բոլոր հոգսերն ու խնդիրները և նվիրվում աշխատանքին անմնացորդ սիրով: Չէ որ նա գործ ունի մատաղ սերնդի հետ և իրենից է կախված, թե ինչպիսի ապագա կունենա մեր երկիրը:

Այդպիսի ուսուցիչների շարքում է Էլեոնորա Սարգսյանը, ով իր աշխատանքային ողջ գործունեության ընթացքում աչքի է ընկել նվիրվածու-թյամբ ու պատասխանատվության բարձր զգացումով: Առաքինի, բարի, ազնիվ, բանիմաց ուսուցչուհին իր բազում դրական հատկանիշներով կարողացել է վայելել աշակերտների և գործընկերների սերն ու հարգանքը:

Էլեոնորա Վազգենի Սարգսյանը ծնվել է  1956 թվականի մայիսի 27-ին Ասկերան ավանում:

1963-1973թթ. սովորել է Ասկերանի միջնակարգ

Подробнее...
 
ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
29.07.2019 12:46

Վարդավառը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Այն այլ կերպ անվանում են նաև Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոն, քանի որ այն Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակի օրն է, որն ըստ ավանդության տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա, երբ Քրիստոսն իր աշակերտներին «ներկայացավ» արդեն որպես տիրոջ զավակ: Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշում է Զատկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Քրիստոսի

Подробнее...
 
ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՆՇՄԱՐԵԼԻ ԵՆ
29.07.2019 11:34

Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունը, գործելով ԱՀ-ում  իրականացվող սոցիալական բարեփոխումներ իրականացնելու ծրագրի շրջանակներում ձեռնարկում է բոլոր միջոցները՝ հատկացված նյութական և ֆինանսական միջոցները սահմանված ժամկետներում իրենց հասցեատերերին հասցնելու ուղղությամբ:

Բնակչության սոցիալական ոլորտում հիմնախնդիրները

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ ԱԿՆԱՂԲՅՈՒՐՈՒՄ
27.07.2019 15:54

Ամփոփել ձեռքբերումները, քննարկել առկա բացթողումներն ու նախանշել հետագա անելիքները, այս նպատակն են հետապնդում Ասկերանի շրջանի խորհրդի ամենամսյա նիստերը, որն այս անգամ անցկացվեց շրջանի Ակնաղբյուրի համայնքում։

Նախքան նիստի աշխատանքներն սկսելը ներկաները ծաղիկներ են խոնարհել զոհված ակնաղբյուրցիների

Подробнее...
 
ՄԻՇՏ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԻՐ ՍԻՐԱԾ ԳՈՐԾԻՆ
25.07.2019 15:01

Ոսկերչությունը մարդկության պատմության մեջ ամենահին և հայտնի արհեստներից է: Տարիներ շարունակ ոսկյա զարդերը, իհարկե լավ գործերը, լրացնում են մարդկանց հագուստները և հատուկ տեսք տալիս զարդը կրողին: Յուրաքանչյուր ոսկերիչ իր ճաշակը, ազնվությունը գործերի միջոցով առաջարկում է հաճախորդին և կարողանում վայելել նրա վստահությունն ու հարգանքը:

Փորձառու և բանիմաց ոսկերիչ Ալբերտ Գաբրիելյանի անունը հայտնի է մեր շրջանում, ինչպես նաև

Подробнее...
 
ՎԵՐ ՀԱՌՆԵՑ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ԲԵՐԴԱԽԱՉԸ
16.07.2019 23:57

Հիսուս Քրիստոսի խաչելիությունից հետո խաչը դարձավ փրկության և հավիտենական կյանքի խորհրդանիշ։

Այսօր Ասկերանի դիմացի բարձունքում տեղադրվեց քրիստոնեական հավատքի գլխավոր խորհրդանիշ խաչը, որին տրվել է Բերդախաչ անվանումը։ Այն մետաղական է, 18 մետր բարձությամբ։ Վայրը, որտեղ կանգնեցվել է խաչը բավականին բարդ և դժվարին էր շինարարական աշխատանքների և տեխնիկայի տեղաշարժի համար։ Եվ միայն Աստծո կամոք և օրհնությամբ, ինչպես նաև այդ Աստվածահաճո գործի մասնակից անձնանց նվիրական ու տքնաջան աշխատանքի շնորհիվ կեսօրից հետո Բերդախաչը հպարտորեն վեր խոյացավ Ասկերանի դիմաց։

Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Տեր Մեսրոպ քահանա Խունոյանը կատարեց Բերդախաչի

Подробнее...
 
ԹՈՂ ՁԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԻ ԼԻՆԻ
15.07.2019 17:41

Հուլիսի 15-ին  ամառային հերթական զորակոչն էր Ասկերանում: Զինկոմիսարիատի բակում հավաքվել էին շրջանի 18 երիտասարդների հարազատներ, ընկերներ: Հավաքվել էին պատանիներին ճանապարհելու դեպի ԱՀ ՊԲ շարքերը, քանզի եկել էր հայրենիքին ծառայելու նրանց ժամը, ինչին տղաները նախապատրաստվել էին մեծ պատասխանատվությամբ և պարտքի վսեմ զգացումով:

Հիրավի, հուզված էին բոլորը: Չէ որ այս տղաներն օրեր առաջ էին վեր կացել դպրոցական նստարանից և ընդունվել տարբեր ուսումնական հաստատություններ: Նրանցից շատերը պատրաստվում էին

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 31 32 33 34 35 36 37 38 39 40 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter