ՄԻԱՅՆ ԹԵ ՆՈՐԻՑ ՉԽԱԹԱՐՎԻ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԱՆԴՈՐՐԸ |
30.12.2019 10:55 |
Հետագայում մասնակցել եմ բազում մարտերի, մտածում էի միայն թուրքից վրեժ լուծելու մասին: Դաժան օրեր էին, սակայն տղաներով ոչնչի առաջ չէինք ցանկանում կանգ առնել, քանզի մեր նպատակը մեկն էր՝ հաղթանակ… Երբ 1993 թվականի փետրվարին ծանր վիրավորվեցի Ուղտի մեջք կոչվող տեղամասում և հետագայում կորցերեցի աջ ոտքս, բնավ չէի հուսահատվել: Մտածում էի մի ոտքով անգամ կարող եմ օգտակար լինել Հայրենիքիս: Ինձ համար կարևոր էին մաքուր խիղճս ու պատիվս, և շարունակեցի իմ կյանքն ապրել պատվով՝ նույն ոգով դաստիարակելով նաև իմ զավակներին: Երիտասարդ սերունդներին հավաստիացնում եմ, որ ինչ էլ լինի, մենք՝ ազատամարտիկներս, պատրաստ ենք լինել նրանց կողքին, թեև ոչնչով չենք կասկածում նրանց խիզախությանը, ողջամտությանն ու հայրենասիրությանը: Որպես Արցախյան պատերազմի վետերան և Խնածախ գյուղի ազատամարտիկների միության նախագահ շնորհավորում եմ բոլորիս Նոր տարին և Սուրբ ծնունդը: Կոչ եմ անում լինել համախմբված, միասնական՝ երբեք չմոռանալով, որ մեր հավերժական թշնամին մշտարթուն է: Թող գալիք տարում իրականություն դառնան բոլորիս երազանքները, թող Արցախ աշխարհում ավելանան ամուսնությունները և մանկան ճիչերը: Սահմանին կանգնած մեր զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն, ամուր կամք, ուժ և կորով… Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ… Կամո ՄԻՐԶՈՅԱՆ, Արցախյան պատերազմի վետերան |