28.12.2023 11:41 |
Ասկերանի շրջանի աշակերտների հաղթարշավները շարունակվում են։ Դրանք արձանագրվում են ոչ միայն կրթության բնագավառում, այլ նաև մարզական աշխարհում։ Այս անգամ արցախցիներիս հպարտության հույզեր պարգևեց Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ Արթուր Շահբազյանը։ Դպրոցի աշակերտները միշտ էլ առաջնակարգ տեղեր են զբաղեցրել առարկայական օլիմպիադաներում, մշակութային և մարզական միջոցառումներում։ Արթուր Շահբազյանը դպրոցի հաջող հանդես եկող պատանի շախմատիստներից է, ով մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը սովորում էր դպրոցի 10-րդ Ա դասարանում: Բռնի տեղահանումից հետո Արթուրի ընտանիքը ժամանակավորապես հաստատվեց Էջմիածնում: Նոր կրթօջախում Արթուրը մասնակցել է իմաստուն խաղի մի շարք մրցումների՝ հասնելով լուրջ հաջողությունների: Դեկտեմբերի 27-ին շախմատի Վաղարշապատի համայնքի բաց առաջնությունում՝ որին մասնակցում էր
|
Подробнее...
|
26.12.2023 12:59 |
Արցախից բռնի տեղահանված Լիլիա Առաքելյանը հարազատ Խանցք գյուղից դուրս է եկել սեպտեմբերի 25-ին, իսկ հաջորդ օրը՝ մինուճար աղջկա, փեսայի և յոթ անչափահաս թոռների հետ բռնել է գաղթի ճանապարհը։ Օրեր առաջ՝ սեպտեմբերի 19-ին էր հողին հանձնել ծերունի հորը։ Արտասուքն աչքերում, հայրենիքի կորստյան ցավը սրտում, Լիլիային միայն թոռնիկներն էին ապրելու ուժ տալիս․ հանուն նրանց պետք է ամուր լինի, իսկ փոքրիկների փրկության ճանապարհը դեպի Մայր Հայաստան տանող |
Подробнее...
|
26.12.2023 12:55 |
Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցը Ասկերանի շրջանի մի շարք դպրոցների պես ևս ունի հպարտանալու առիթ։ Եվ ինչքան ավելանում են այդ առիթները, այնքան խանդավառությամբ են լցվում բոլորիս սրտերը։ Այո՛, արցախցի մեր երեխաները շարունակում են հաղթանակներ գրանցել։ Կեցցե՛ք․․․Դեկտեմբերի 25-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում կայացած <<Բարեկամության գավաթ-2023>> ֆուտբոլի Մ-14 մրցաշարում լավագույն կիսապաշտպան ճանաչվեց Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանիաշակերտ Հայկ Մելքումյանը։ Նախկինում խաղում էր <<Լեռնային Արցախ-09>> թիմում (մարզիչ`Գ.Ասկարյան ) և մինչև շրջափակումը հաջողությամբ մասնակցում էր Հայաստանում տեղի ունեցող
|
Подробнее...
|
24.12.2023 13:03 |
Ամեն անգամ սիրտդ խանդավառությամբ է լցվում, երբ լավ լուրեր ես լսում Հայաստանում սովորող արցախցի մեր երեխաների հաջողութունների մասին, իսկ երբ դրա մասին տեղեկացնում են Արցախի կրթօջախներում դասավանդող իրենց ուսուցիչները, կրկնապատկվում է ուրախությունդ․ուրեմն մեր ուսուցիչները շարունակում են հետևել իրենց սաներին, ապրել նրանցով և հպարտանալ բոլոր ձեռքբերումներով։Երբ Ասկերանի շրջանի Իվանյանի Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հրանտ Շեկյանը տեղեկացրեց իր լավագույն աշակերտներից մեկի՝ 8-րդ դասարանի աշակերտուհի Լուսինե Պողոսյանի հաղթանակի մասին, նրա ձայնում հուզմունքի ելևէջներ կային։ Ակնհայտ էր, որ ուսուցիչը հպարտ է իր սանի
|
Подробнее...
|
23.12.2023 13:06 |
Արցախցի մեր երեխաները շարունակում են ուրախացնել բոլորիս։ Ինչպես արդեն համոզվում ենք, մեր դպրոցականները շարունակում են ամեն տեղ փայլել ու միայն հաջողություններ գրանցել։ Թվում է՝ անխախտ մի որոշում են կայացրել՝ իրենց վարքագծով, խելքով, տաղանդով, հնարամտությամբ ամեն տեղ հնչեցնել Արցախի անունը։Այսօր Նոր Հաճնի ավագ դպրոցում ամանորյա մրցույթ-միջոցառում էր, որի ընթացքում թիմերը ներկայացնում էին Հայաստանի մարզերը։Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպորցի աշակերտուհի Վանեսսա Դանիելյանը նունպես մասնակցեց այդ միջոցառմանը և իր թիմով ներկայացրեց Արցախն իր ողջ գեղեցկությամբ ու հմայքով։ Միջոցառման մասնակիցները հիացան արցախցի աղջկա անկոտրուն ոգով, հայրենիքի հանդեպ անհուն սիրով։ Արցախյան մշակույթը, հարուստ պատմամշակութային արժեքները և ավանդույթները լավագույնս ներկայացվեցին Վանեսսայի կողմից և մեծ ազդեցություն
|
Подробнее...
|
22.12.2023 15:41 |
Հարգելի՛ հայրենակիցեր,Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է այն պետական մարմինների ղեկավարների հետ, ովքեր շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով:
Քննարկվել է բռնի տեղահանումից հետո |
Подробнее...
|
19.12.2023 13:39 |
Մարդը, անհատականությունը գնահատվում է կատարած բարի գործերով, այլ ոչ թե կուտակած հարստությամբ։
Արցախից բռնի տեղահանվելուց հետո մեր կյանքն այլ հունով է ընթանում՝ բոլորիս համար բավականին բարդ ու դժվար, հաճախ անհաղթահարելի թվացող։ Սրտացավ ու ապրումակցումով լի բազմաթիվ հայրենակիցների կողմից իրականացվող բարեգործական ծրագրերը մեր կյանքի բնականոն հունը վերականգնելու, մեզ վերագտնելուն են միտված։ Յուրահատուկ ուշադրության են արժանանում |
Подробнее...
|
17.12.2023 13:09 |
Ուշ երեկոյան հաղորդագրություն ստացա․ Ասկերան քաղաքի երիտասարդ Նելսոն Սարգսյանն էր գրում։ Ու սիրտս փառավորվեց հպարտությունից, երբ իմացա տղայի ցանկության մասին։ Ընկերոջ՝ նահատակված հերոս Տիգրան Ավանեսյանի կենսագրությունն էր ուղարկել ու ցանկանում էր, որ այն տեղադրվի <<Բերդի>> էջում․ որ բոլորն իմանան, որ հիշեն հավերժ․․․ Այդ պահին իմ առջև կանգնեց Տիգրանն իր ողջ էությամբ․ բարձրահասակ, գեղեցկադեմ, համեստ, իսկ որքա՜ն խորունկ աչքեր ուներ․․․ Աղջկաս համադասարանցին էր․ մտովի մտաբերեցի Տիգրանի երեխա ժամանակից մինչև երիտասարդ
|
Подробнее...
|
10.12.2023 13:17 |
1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացավ անկախության մասին համահանրապետական հանրաքվե:Ընտրելու իրավունք ունեցող 132 328 հոգուց քվեարկությանը մասնակցեց 108 736-ը (82,2 %), անկախությանը «կողմ» քվեարկեց 108 615 (քվեարկողների 99,89 %-ը), «դեմ»՝ 24 (0,02 %) հոգի, 96 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց:Քվեաթերթիկները կազմվել են հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով և պարունակում էին
|
Подробнее...
|
07.12.2023 15:18 |
Ասկերանի շրջանի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում տեղադրված հուշախաչքերն է` ի հիշատակ 1988-ի աղետալի երկրաշարժի զոհերի։Ամեն տարի այսօրը Ասկերանի շրջվարչակազմի և քաղաքի պատասխանատուներն ու բնակիչները ծաղիկներ էին խոնարհում այս հուշախաչքարին՝ իրենց լուռ խոնարհումն ու հարգանքը բերելով երկրաշարժի զոհերի հիշատակին, իսկ Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվում էր հոգեհանգստյան կարգ… Խոնարհում և խնկարկում տասնյակ հազարավոր կյանքեր խլած սարսափելի երկրաշարժի զոհերի հիշատակին...
|
29.11.2023 13:23 |
Բազմաբնակարան այս շենքում ապրում էին տարբեր բնավորությունների ու խառնվածքների տեր մարդիկ։ 80-ական թվականներին կառուցված այս շենքը շատ բան է տեսել իր կյանքում․ ծնունդներ, կնունքներ, հարսանիքներ, պատերազմներ, շրջափակում, սոված օրեր, տեղահանում․․․Ասկերան քաղաքի Շահունյան փողոցի 76 շենք․․․ Բուռն կյանքով ապրող, աշխատող, ստեղծող ու ստեղծագործող մարդիկ։ Ամեն մասնագիտության մարդ էր ապրում մեր շենքում․ ուսուցիչ, իրավաբան, տնտեսագետ, զինծառայող, բուժքույր, վարսավիր, դերձակ, էլեկտրիկ, խոհարար, մեղվաբույծ, հողագործ, թոշակառու մանկավարժներ և պարզապես շա՜տ լավ մարդիկ․․․Այս թաղամասում է գտնվում մեր բակի հանրաճանաչ <<բեսեդկան>>՝ անդադար վիճաբանությունների առարկան։ Տղամարդիկ ու կանայք անընդհատ վիճում էին, թե ով առաջինը կզբաղեցնի այն։ Առանձնապես վեճերը տաքանում էին
|
Подробнее...
|
19.09.2023 12:25 |
Շրջափակման հերթական ծանրագույն օրը ևս խոստումնալից չէ… Այսօր էլ Ասկերանում հացի և ոչ մի փուռ հաց չի թխելու։ Վերջին անգամ ասկերանցիները սեպտեմբերի 16-ին են կտրոնով հաց ձեռք բերել…
Օրհասական օրերին հացի և այլ մթերքների ձեռքբերումը յուրաքանչյուր ընտանիքի համար դարձել է մեծ նվաճում։ Ասկերանաբնակ Էլլադա Արամյանը Ստեփանակերտում է աշխատում։ Արդեն երրորդ ամիսն է տրանսպորտային հաղորդակցության բացակայության պատճառով աշխատավայր չի կարողանում հասնել։ Հարկ եղած դեպքում աշխատում է հեռավար, չնայած դրան էլ հովհարային անջատումներն են հաճախ խանգարում։ 280 օր` որից 90-ը լիակատար շրջափակման |
Подробнее...
|
|
|