ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՆՎԵՐ` ՓՈՔՐԻԿ ԱՍԿԵՐԱՆՑՈՒՆ
02.05.2022 11:38

Օրերս Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը խրախուսական դիպլոմով և դրամական պարգևով շնորհավորեց Հայաստանի Հանրապետության ցատկացանցի պատանիների բաց առաջնության մրցումներում պատվավոր առաջին տեղը զբաղեցրած ասկերանցի Էլմիրա Հրանտի Շեկյանին` հույս հայտնելով, որ փոքրիկ Էլմիրայի հաստատակամությունը, վճռականությունն ու ուժեղ կամքը օրինակ կծառայեն բոլոր երեխաներին, իսկ Էլմիրային կբերեն նորանոր դափնեպսակներ:

Подробнее...
 
ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՆՔ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
30.04.2022 10:54


Այսօր հաճելի օր է Ասկերանի <<Բերդ>> թերթի խմբագրությունում: Մեր հյուրը Արցախի լրագրողների միության նախագահ Կիմ Գաբրիելյանն էր, որը հաճելի անակնկալ մատուցեց խմբագրակազմին: Նրա նախաձեռնությամբ և <<Լուսաբերդ>> հիմնադրամի աջակցությամբ խմբագրությունը դյուրակիր համակարգիչ և բազմաֆունկցիոնալ տպիչ ստացավ:
<<Բերդ>> թերթն անչափ հարազատ է Կիմ Գաբրիելյանի համար, քանի որ հենց այս խմբագրությունում է նա սկսել իր լրագրողական գործունեությունը և պատրաստ է ամեն մի հարցում ուշադրություն ցուցաբերել թերթի հանդեպ: Խմբագրության աշխատողների հետ անկեղծ ու անմիջական զրույցի ընթացքում քննարկվեցին տարբեր
Подробнее...
 
ԹՈՂ ԱՐԵՎԱՅԻՆ ԲԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ
29.04.2022 09:52

Ասկերանի ՄԵ կենտրոնում հաճելի միջոցառում էր: Շրջվարչակազմի ղեկավար Համելտ Ապրեսյանի գլխավորությամբ վարչակազմի պատասխանատուները, Ասկերանի քաղաքապետը, հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարները, աշխատողները, Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները, ասկերանցիներ եկել էին վայելելու Ասկերանի <<Բերդ>> համույթի
Подробнее...
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ
11.02.2022 10:43

<<Փախստական կանանց միավորում>> ՀԿ ստեղծվել է արցախյան 44 օրյա պատերազմից հետո։ Հասարակական կազմակերպության նպատակն է համապատասխան մարմինների ուշադրությունը սևեռել 1988-1990 թվականների փախստականների հիմնախնդիրների վրա, քանի որ, ըստ բռնազավթածների կարծիքի, նոր իրողությունների ֆոնին, կարծես թե իրենց խնդիրները հետին պլան են մղվել։ Գաղտնիք չէ, որ Արցախյան Շարժման, ապա պարտադրված պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր հայեր մնացին անօթևան…
Շատերն իրենց փրկությունը գտան օտար ափերում և ապաստանեցին աշխարհի տարբեր ծայրերում, իսկ Հայրենիքում արմատավորվածներից շատերն առայսօր վարձով բնակարաններում են ապրում։ 2020 թվականի աշնանային մղձավանջից հետո Արցախում փախստականների թիվը կտրուկ աճեց և այս ֆոնին, որպեսզի հետին պլան չմղվեն <<նախկին>> փախստականները, ստեղծվեց <<Փախստական կանանց
Подробнее...
 
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ՝ ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ
02.02.2022 11:14

Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում նշվեց հայ ժողովրդի ազատագրական պայքարի ամենափառավոր էջերից մեկին՝ ֆիդայական (հայդուկային) շարժման դարավոր պատմությանն ու Արցախի հերոս Շահեն Մեղրյանի ծննդյան 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում, որի սկիզբն ազդարարվեց Արցախի Հանրապետության օրհներգով։

Միջոցառումը կազմակերպել է դպրոցի պատմության ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանը՝ 8-րդ Ա դասարանի

Подробнее...
 
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ ԵՆ, ԱՐԴՅՈՒՆՔԸ՝ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ
25.01.2022 14:31

2021 թվականին Ասկերանի ՙԽաչենշին՚ փակ բաժնետիրական ընկերությունը շարունակել է անշեղորեն և բարեխղճորեն կատարել իր առջև դրված պարտականություններն ու խնդիրները՝ շրջանում պատերազմի հետևանքները վերացնելու, ճանապարհների վերանորոգման և բարեկարգման, աղբահանության, կանաչապատման և սանիտարական մաքրման ուղղությամբ։ Ընկերության յուրաքանչյուր աշխատակից պատվախնդրորեն է վերաբերվում իրեն վստահված աշխատանքին, ուստի և կատարված աշխատանքներն իրենց բավանդակությամբ և որակով արդարացնում են սպասված արդյունքը։

Հաշվետու ժամանակաշրջանը բավականին հագեցած է եղել ընկերության

Подробнее...
 
ՓՇՐՎԱԾ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ
24.01.2022 16:13

Ըստ պաշտոնական տվյալների, 1990 թվականի հունվարի 13-19-ը Բաքվի հայերի նկատմամբ Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից՝ իշխանության հովանավորչությամբ, կազմակերպել և իրականացվել է ցեղասպանություն։ Չնայած միջազգային մամուլի արձագանքին և տարբեր լրատվամիջոցների հաղորդած հակամարդկային բռնարարքների մասին պատմող ռեպորտաժներին, Բաքվի ջարդերը մոռացության մատնվեցին…

32 տարի է անցել, սակայն ցավը չի մեղմվել, գուցե բթացել է, բայց չի մոռացվել…

Ժաննա Մովսիսյանը ծննդով Բաքու քաղաքից էր՝ տան

Подробнее...
 
ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ
19.01.2022 12:53

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գաղտնիք չէ, որ ազգը ճանաչելի է դառնում և առանձնանում ինքնատիպ ու յուրօրինակ մշակույթով։  Եվ որ մշակույթն է ազգին ազգ պահողն ու ապրեցնողը։ Արցախի դեմ թշնամու սանձազերծած հերթական պատերազմի ընթացքում նաև մշակույթն ահռելի կորուստներ կրեց, կորցրեցինք բազմաթիվ հուշարձաններ, ճարտարապետական հոյակերտ շինություններ։ Չեղարկվեցին մշակութային բազմաթիվ միջոցառումներ, իսկ որոշ դեպքերում ընտրվեցին այլընտրանքային

Подробнее...
 
ԱՊՐԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎ
17.01.2022 14:02

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Արցախյան երրորդ պատերազմը բազում ճակատագրեր խաթարեց։ Հաշված րոպեների ընթացքում բազմաթիվ երազանքներ ու նպատակներ փշվեցին, անէացան։ Ազգս կրկին բռնեց պանդխտության ճանապարհը՝ ետևում թողնելով ամբողջ կյանքի արդար վաստակը։

Սարգսյանների ընտանիքն Ասկերանում հաստատված 107 տեղահանվածներից մեկն է, ով հրադադարից

Подробнее...
 
ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ.
19.02.2021 00:24

ՍԵՐԳԵՅ ՄԱՐԱՏԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ՝

ԱՆՄԱՀՆԵՐԻ ԳՆԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՐՈՍԸ

Արցախյան 44 օրյա պատերազմը մեզանից խլեց մի ոսկե սերունդ՝ ամեն մեկը մի տան ճրագ, ամեն մեկը՝ մի մոր զավակ, հույս ու հավատ, ապավենը հոր ու օջախի ծուխը վեր տանողը, քաջ պաշտպանն ու հպարտությունը քրոջ։ Հայրենասեր մի սերունդ, որը, սակայն, ամեն ինչից ու ամենքից վեր դասեց Հայրենիքի սերն ու փառքը՝ հանուն որի չխանայեց ամենաթանկը…

…2001 թվականի օգոստոսի 16-ին ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում ծնվեց Պետրոսյանների ընտանիքի միակ արու զավակը՝ Սերգեյը, երկու քույրերի հոգատար ու թանկ պաշտպանը։ ։
Բնավորությամբ կենսախինդ էր և ժպտերես, անչափ բարի, կամեցող, հարեհաս… Սիրում էր երգել և իր շրջապատում աշխույժ մթնոլորտ ստեղծել։ Բազում երազանքներ ուներ Սերգեյը, սակայն առաջնահերթը Հայրենիքին պատվով ծառայելն էր…
2020թ. հունվարի 7-ին Սեյգեյը բարձր տրամադրությամբ մեկնեց ծառայության՝ Արցախ, Մարտունի 2: Հասել էր իր հերթը՝ Հայրենիք պաշտպանելու, ինչի համար չափազանց ոգևորված էր։ Ընդհանրապես չէր սիրում խոստումներ տալ, իսկ երբ խոսք էր տալիս, ցանկացած գնով այն կատարում էր։ Ծնողներին, հարազատներին խոստացել էր՝ անպայման

Подробнее...
 
...ԻՐ ՓԱՓԱԳԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՁԵՎԱՎՈՐԵԼ ԷՐ՝ ԱՐՑԱԽՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՎ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՄԱՍԻՍԻ ՏԵՍԱՊԱՏԿԵՐԻՆ...
16.02.2021 12:18

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ՍՈՖՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ամիսներ առաջ Արցախի լրագրողական ընտանիքը ծանր կորուստ կրեց. կյանքից հեռացավ Ասկերանի «Բերդ» թերթի գլխավոր խմբագիր, շնորհալի լրագրող, մտավորական, ֆոտոնկարիչ ու մեծ հայրենասեր Վալերի Պետրոսյանը: Նա Արցախի վաստակավոր լրագրող էր, նաև՝ ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ։ Անհատականություն, ով պրպտուն մտքով ու հետաքրքիր նախաձեռնությունների գաղափարներով էր օժտված՝ պատրաստ ամեն պահի օգտակար լինելու հայրենիքին:

Վալերի Հակոբի Պետրոսյան: Ծնվել է 1955թ. օգոստոսի 22-ին, Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում՝ հարգարժան բուժակ Հակոբ Պետրոսյանի ընտանիքում։ Ավարտել է տեղի միջնակարգը։ Ծնողների թախանձանքներին հակառակ, հրաժարվել է ուսումը բարձրագույն ուսումնական հաստատությունում շարունակել: Սովորել է պոլիտեխնիկական ուսումնարանում, որն ավարտել է կարմիր դիպլոմով՝ ստանալով

Подробнее...
 
ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
15.02.2021 16:47

ՀԱՅԿ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

ԱՆՄԱՀՆԵՐԻ ԳՆԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՐՈՍԸ

Բազում երազանքներ ու նպատակներ սրտներում ամբարած հազարավոր նվիրյալներ Հայրենիքի պաշտպանությունը վերդասեցին ամեն ինչից։ Անվախ ու խիզախ քաջեր՝ դաստիարակված քաջերի սերունդները քաջերն են կարգախոսով, ովքեր չերկնչեցին նայել մահվան աչքերին, չխանայել անգամ կյանքը՝ Հայրենիքի փրկության համար։ Նրանք դատապարտված և պարտավորված էին պաշտպանելու և տեր կանգնելու ավագ սերնդի կյանքի գնով ձեռք բերված անկախությանը…

Ավա՜ղ, նախախնամությունը ծանր, անտանելի ու անհամակերպվելի իրողություն մեզ պարտադրեց… Հազարավորների դեմ մարտի ելան քաջերը մեր, շատ-շատերը ցավոք, կյանքի գնով պաշտպանեցին Հայրենիքը…

Կյանքը Հայրենիքի փրկությանը զոհաբերած քաջերից է Հայկ Մանգասարյանը։ Ծնվել է 2000 թվականի օգոստոսի 31-ին

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 11 12 13 14 15 16 17 18 19 20 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter