ԻՄ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՅԻՍԻ 9-Ը
09.05.2023 10:44

Ամեն Մայիսի 9-ի անպայման հիշում եմ մանկութ հուշերում ծվարած մի տխուր պատմություն…

Խորհրդային երկրի փլուզման տարիներն արդեն մոտ էին, երբ հերթական մայիսիննյան տոնին հավաքվել էինք Մեծ Հայրենական պատերազմում զոհված խրամորթցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու և խնկարկելու հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակը։ Միջոցառմանը ներկայանում էին պարտադիր բոլորը՝ մեծ և փոքր… Տեղի էր ունենում հանդիսավոր միջոցառում՝ ելույթներ, արտասանություններ… Իմ շուրթերից հնչում էին՝ «Բարո՜վ ես եկել հուշարձա՛ն պապիկ…»

Подробнее...
 
Դժվարությունները պատվով հաղթահարելը`ապրելու միջոց
16.04.2023 10:59

Աստված այնպիսի ուժ ու զորություն է տվել մարդուն, որ նա կարողանում է հաղթահարել անգամ անհաղթահարելի թվացող և մահու չափ տանջալից ցավը…

Ամենուրեք կործանարար ալիքներ են. պատերազմ, երկրաշարժ, ջրհեղեղ, աղետ` աղետի ետևից։ Անորոշությունն էլ ավելի

Подробнее...
 
ՀԱՐԱԶԱՏ ՔԱՂԱՔԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ՄՏԱՀՈԳ
04.04.2023 09:52

Ասկերանում  2022 թվականին գրանցված  ծնունդների և ամուսնությունների թվերը հուսադրող են, մանավանդ հետպատերազմական ժամանակաշրջանի համար։ Այս մասին ասել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը։

-Ասկերանցին պատվով է դիմակայում առկա մարտահրավերներին։ Համայնքի անդամների զբաղվածության հարցը, ելնելով շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամային իրավիճակից,  հիմնականում  լուծված է, վերջիններիս մոտ ակնառու է գյուղատնտեսական աշխատանքներով հետաքրքրվածությունը,- նշում է քաղաքապետը` հավելելով, որ գյուղատնտեսությամբ զբաղվողների

Подробнее...
 
ԱՊՐԵԼ ԵՎ ԱՊՐԵՑՆԵԼ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ
27.03.2023 10:27

Մայր, Մայր Հայրենիք, Մայր Բնություն. Մարդկությանը հայտնի բացարձակ արժեք ներկայացնող սրբություններ, որոնք անփոխարինելի են յուրաքանչյուրիս համար։ Կինը բնության ստեղծած ամենառեղծվածային էակն է, ում բացահայտելու,  վեհությունն արժևորելու համար ձոնվել են հազարավոր երգեր, նվիրվել բանաստեղծություններ, նկարահանվել ֆիլմեր…

Հայ կնոջ ինքնատիպությանը, նրա գեղեցկությանը, մոր նվիրվածությանն ու օջախի անձնուրաց պահապանի անգնահատելի դերին ու նշանակությանն էր նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտում մայրության

Подробнее...
 
ԼՐԱՑԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ 100 ՕՐԸ
21.03.2023 11:24

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման առաջին օրերից սկսած` կապված դիզվառելիքի ներկրման անհնարինության և այլ խնդիրների հետ, Ասկերանի շրջանում ևս  բազմաթիվ ագրոմիջոցառումներ հետաձգվեցին  կամ չեղարկվեցին:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը՝ անդրադառնալով շրջափակման 100 օրվա հետևանքով առաջացած խնդիրներին  ու լուծումներին:«Դժվարություններ են առաջացել դեպի մայրաքաղաք 

Подробнее...
 
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՄԶԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ
14.03.2023 16:52

Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանին, խորհրդի անդամ, խորհրդի սոցիալական և առողջապահության հանձնաժողովի նախագահ Արա Ղահրամանյանին և Ասկերանի շրջանի արհմիության նախագահ Գայանե Գաբրիելյանին։ Հանդիպման ընթացքում Ա.Գևորգյանը ներկայացրել է շրջանում հանրային խորհրդի լիազորված ներկայացուցիչ

Подробнее...
 
ՁԵՐ ՎԱՍՏԱԿՆ ԱՐԺԵՎՈՐՎԱԾ Է ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
10.03.2023 11:07

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խոշոր գյուղերի ամուր նախադրյալերը դրվել են դեռևս խորհրդային տարիներին, երբ հիմք էր դրվել կոլեկտիվ տնտեսություններին։ Ակնաղբյուրի Կամոյի անվան կոլտնտեսությունը միշտ առաջինների շարքերում է եղել պլանների կատարման գործում։ Կոլտնտեսության երկարամյա նախագահ Հենրիխ Խաչատրյանը երանությամբ է հիշում այդ տարիները, երբ մեծից-փոքր լծված են եղել ծննդավայրի շենացմանն ու հայրենիքի բարգավաճմանը։ Կոլտնտեսության նախագահ նշանակվել է 1974 թվականին ու հենց առաջին տարում` երբ ամփոփվում էր տնտեսական տարին` արժանացավ Աշխատանքային արիության մեդալի։ Պատեհ ամեն առիթի շեշտում է` աշխատանքում միշտ էլ հաջողել է, քանի որ շրջապատված է եղել համախոհներով ու համակիրներով։ Այդ տարիներին էլ կողմակալ վերաբերմունք եղել է հայերի նկատմամբ, բայց Հենրիխ Խաչատրյանի համառության շնորհիվ հաջողվել է ադրբեջանցիներից հետ ստանալ կոլտնտեսությանը պատկանող ոչխարաբուծական ֆերման, և գյուղմթերքի

Подробнее...
 
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄՈՒՄ
02.03.2023 11:42

Ի կատարումն Արցախի Հանրապետության նորանշանակ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հանձնարարականի` այսօր շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։

Խորհրդակցությանը ղեկավարը ներկաներին է փոխանցել պետնախարարի հետ հանդիպման ժամանակ քննարկված հարցերը, ներկայացրել պահանջները`ամենօրյա գործելաոճում անվրեպ կարգապահություն

Подробнее...
 
1988 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ
23.02.2023 16:02

Արցախյան շարժումը համաժողովրդական գործ է։ Եվ յուրաքանչյուր ոք իր հնարավորությունների սահմանում նպաստել է նրա ոտքի կանգնմանն ու զարգացմանը։ Շատերը հեշտությամբ շրջանցում են նախապատրաստական փուլը` հաշվի չառնելով, թե ինչպիսի վտանգավոր կամ ճակատագրական հետևանք կարող էր այն ունենալ` մանավանդ խորհրդային ամբողջատիրական հսկա ռեժիմին դեմ դուրս գալու համար։ Եվ գտնվեցին մարդիկ, ովքեր սեփական անձն ու ճակատագիրը ստորադասեցին ազգային խնդրին, բազում վտանգներ հաղթահարելով՝ ժողովրդին նախապատրաստեցին 88-ի Վերազարթոնքին։ Նրանցից շատերը խոհեմաբար և խոնարհաբար լռում են իրենց սխրագործությունների մասին, նրանց հերոսությունների մասին խոսում ու վկայում են փաստերը…

Հիրավի, Ասկերանի շրջանը ՀՀ և հետագայում էլ ԼՂՀ Գերագույն խորհուրդների պատգամավոր Սլավիկ Առուշանյանի ակտիվ գործունեության, ինչու չէ նաև սեփական նախաձեռնությունների շնորհիվ դարձավ դարբնոց, որտեղ կոփվեց տասնամյակներ շարունակ այնքան երազած ազգային-ազատագրական Շարժումը։

- Պարոն Առուշանյան, թեկուզ ընդունված է, որ Շարժումը

Подробнее...
 
ԱՅՍՕՐ ԱՍԿԵՐԱՆԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՕՐՆ Է, ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ…
23.02.2023 14:46

Փետրվարի 22-ը Ասկերան քաղաքի Վերածննդի օրն է: 1988 թվականի հենց այդ օրը ասկերանցիներն ու հարակից բնակավայրերի բնակիչները կարողացան արժանի հակահարված տալ թշնամուն և հետագա հաղթանակների հիմքը դնել:

Արդարության վերականգնման և մարդու իրավունքների համար պայքարի ճանապարհը փշոտ էր ու փորձանքներով լի: Բազում հայրենասերներ զոհվեցին հանուն մեծ գաղափարի, և նրանց արյամբ շաղախված այս հողում ապրեցինք ու կերտեցինք մեր ներկան: Այս 35 տարիների ընթացքում թշնամին չդադարեցրեց իր ոտնձգությունները, մենք հաղթահարեցինք քառօրյա պատերազմը, շարունակում ենք հաղթահարել վերջին՝ քառասունչորսօրյա արհավիրքը, իսկ այսօր ապրում ենք բարդ ու դժվարին ժամանակաշրջանում. 2022 թվականի դեկտեմբերի 12-ից

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՄԼԵՏ ԱՊՐԵՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔԸ` ԱՍԿԵՐԱՆԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
22.02.2023 12:00

Հայրենակիցնե՛ր.

1988-ի փետրվարը մեր կյանքում շատ բան փոխեց, և հիմնովին… Փետրվարին դրվեց մեր հաղթանակների սկիզբը, որտեղ անգնահատելի և անուրանալի է Ասկերանի դերը։ Հենց փետրվարին Ղարաբաղյան Շարժումը դուրս եկավ ընդհատակից և մտավ յուրաքանչյուրիս հարկի տակ` դառնալով սիրո, միասնականության և համերաշխության խորհրդանիշ։

Արցախյան Շարժումն այլընտրանք չուներ, քանզի արդեն անտանելի էին դարձել

Подробнее...
 
ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍՕՐԸ - 1988 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20
20.02.2023 11:39

Ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանի որոշումը.

ԼՂԻՄ-ը Ադրբ. ԽՍՀ կազմից Հայկ. ԽՍՀ կազմի մեջ անցնելու մասին Ադրբ. ԽՍՀ և Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդների առաջ միջնորդության մասին.

Լսելով և քննարկելով ԼՂԻՄ-ը Ադրբ. ԽՍՀ կազմից Հայկ. ԽՍՀ կազմի մեջ անցնելու

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 11 12 13 14 15 16 17 18 19 20 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter