Արցախցիների «Վըսկէ ծերքեր»-ը՝ Երեւանում․ մեկնարկել է երկրորդ փառատոնը
07.04.2024 21:55

 Արցախցի տաղանդավոր և հմուտ ձեռքեր ունեցող կանանց հնարավորություն է տրվում իրենց  հետաքրքիր մտահղացումները կյանքի կոչել և սիրած աշխատանքն ապրուստի միջոցի վերածել։

«Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ այսօր Երևանում մեկնարկել է «Վըսկէ ծերքեր» (Ոսկե ձեռքեր) փառատոն-տոնավաճառը, որն արդեն երկրորդն է արցախցիների բռնատեղահանումից ի վեր և հավակնում է ավանդական դառնալ։

Տաղավարները լի էին գեղեցիկ ու նրբաճաշակ

Подробнее...
 
Արցախում ամուսնուս գերեզմանն է, Եռաբլուրում՝ որդուս. զոհված ազատամարտիկի մայր
04.04.2024 13:10

Հայրենիքի պաշտպանության սրբազան պարտքը Արմեն Վյաչեսլավի Առստամյանին Ռուսաստանի Դաշնությունից բերել է Արցախ։

Արմենի հայրը՝ Վյաչեսլավ Առստամյանը նաhատակվել է 1992թ. հուլիսի 20-ին՝  Ամարասի հովտի պաշտպանական մարտերի ժամանակ։

«Ամուսնուս զոհվելուց հետո մեծ դժվարությամբ եմ մեծացրել

Подробнее...
 
«Տարածքը վարձակալել ենք, սեփական ուժերով հարդարել»․ Արցախյան ավանդական կերակրատեսակները՝ Արամուսում
03.04.2024 22:21

Էրիկ Գաբրիելյանն Արցախի Ասկերան քաղաքից է։ Հայրենիքը հարկադրաբար թողնելուց հետո հաստատվել է Պտղնի գյուղում։ Հանրային սննդի սպասարկման ոլորտում մեծ փորձառություն ունեցող արցախցին Կոտայքի մարզի Արամուս գյուղում շինություն է վարձակալել, և կուտակած փորձն ու կարողություններն օգտագործելով փորձում է կրկին ոտքի կանգնել։

«Շուրջ 20 տարի Արցախում զբաղվել եմ հանրային սննդի սպասարկման

Подробнее...
 
Այստեղից՝ միայն Արցախ. զոհված ազատամարտիկի որդի
02.04.2024 22:31

Հետևում թողնելով մի ամբողջ կյանք ու պատմություն՝ Արցախից բռնի տեղահանված բազմաթիվ ընտանիքներ փորձում են նոր իրականության մեջ վերագտնել իրենց, զբաղվել այն նույն աշխատանքով, որով զբաղվում էին Արցախում։

Վիտալի Գրիգորյանի հայրը՝ Ալբերտ Գրիգորյանն արցախյան առաջին ազատամարտում

Подробнее...
 
ԱՐՑԱԽՑՈՒ ՀԱՄԱՌ ԿԱՄՔԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ
02.04.2024 16:39

«Լուսարար» թերթը Արցախի միակ պարբերականն է, որն Արցախի հայաթափումից  հետո սկսել է լույս տեսնել Երևանում: Այն  շուրջ 23 տարի հանդիսացել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության պաշտոնաթերթը, իսկ այժմ վերահրատարակվում է տարեսկզբին պետական գրանցում ստացած «Լուսարար» կրթամշակութային հասարակական կազմակերպության միջոցով:

«Հույս ունենք, որ դա ժամանակավոր է, և ոչ հեռու ապագայում «Լուսարարը» նորից կտպագրվի Ստեփանակերտում՝ նախկին կարգավիճակով»,- Ա1+-ի հետ զրույցում ասել է

Подробнее...
 
Իմ սիրտն ու միտքը միշտ Սզնեքում է լինելու. արցախցի մտավորական
26.03.2024 13:34

«44-օրյա պատերազմից հետո, չնայած ռուս-խաղաղապահների ներկայությանը՝  Արցախում կայուն խաղաղության մասին խոսելն անհեթեթություն էր»,- Ա1+-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ վաստակավոր մանկավարժ Շահեն Մարգարյանը։

«Մեր տունն ու գյուղի հենակետը նույն հորիզոնի վրա էին գտնվում՝ 400 մետր հեռավորությամբ։ Երբ սկսվեց հրետակոծությունը՝ ես ու կինս տանն էինք։ Քարակերտ տունը դղրդում էր թշնամու հուժկու հարվածներից։ Դիրքերը կրակի տակ էին առնված և՛ ցամաքից, և՛ օդից։ Պատերազմ էր. ամենադաժան ու կոշտ ձևով՝ Արցախը հայաթափելու ռազմական հանցագործություն»,- հիշում է Ասկերանի շրջանի Ներքին Սզնեքի համայնքի նախկին  ղեկավարը։

Հիշողությունները նրան տարան Արցախյան առաջին ազատամարտի տարիները՝ 1992-ի մայիսի 8-9-ը… Շուշիից  Ստեփանակերտի և հարակից հայկական բնակավայրերի վրա կրակ էր թափվում։ Հայոց հինավուրց

Подробнее...
 
Մեր 28 ուսուցիչներից 5-ն է միայն իր մասնագիտությամբ աշխատանք գտել․ ովքեր բարեկամներ ունեին Ռուսաստանում, արտագաղթել են․ Այգեստանի դպրոցի տնօրեն
21.03.2024 13:46

Այգեստանի միջնակարգ դպրոցի տնօրեն Ստելլա Առաքելյանի ընտանիքն առաջին անգամ չէ, որ տուն է կորցնում․

«1990-ական թվականների Բաքվի  ջարդերից  հետո հաստատվեցինք Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում՝ չնայած արմատներով Մարտունու շրջանից ենք: Կյանքի  դժվարությունների դեմ պայքարելով՝ հարմարվեցինք նոր միջավայրին, գյուղական  կյանքին: 1992 թվականին, երբ Այգեստանը շրջափակված էր թշնամու

Подробнее...
 
Բոլորիս հիմնական մտածմունքն աշխատանք գտնելն է․ Բերքաձոր համայնքի ղեկավար
20.03.2024 14:00

«Կապը համագյուղացիների հետ մշտապես կա, ունեմ բոլոր բնակիչների հեռախոսահամարները, նրանց բնակության հասցեները։ Բոլորիս հիմնական մտածմունքն աշխատանք գտնելն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Արցախի Բերքաձոր համայնքի ղեկավար Զարինե Մեքիյանը։

Սոցիալական աջակցությունները դեռևս օգնում են լուծել

Подробнее...
 
Որտեղ էլ ապրենք, մեր սիրտը Եռաբլուրում է. զոհված զինծառայողի հայր
20.03.2024 13:57

«Այսուհետ գոնե պատերազմ չլինի, խաղաղություն հաստատվի մեր երկրում, մնացած ջահելներն ապրեն, արարեն Հայաստանում։ Այլ տեղ գնալու մտադրություն չունենք, փորձում ենք նոր իրականության մեջ գոյատևելու ուղիներ փնտրել»,- «Ա1+»-ի հետ զրույցում  ասում է զոհված զինծառայող Արսեն Առստամյանի հայր Էռնեստ Առստամյանը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին ժամկետային զինծառայող Արսեն Առստամյանն

Подробнее...
 
Արցախցիներին սոցիալական աջակցությունների ծրագրի դադարեցումը կարագացնի արտագաղթը
20.03.2024 13:47

«Արցախցիների արտագաղթի հիմնական պատճառներն աշխատանքի բացակայությունն ու բարձր բնակվարձերն են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Ասկերանի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Համլետ Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ շրջանից տեղահանված բազմաթիվ ընտանիքներ պատրաստվում են լքել Հայաստանը ուսումնական տարվա ավարտին։

«Մեր հայրենակիցների զբաղվածությունը շատ սահմանափակ է։ Տղամարդիկ հիմնականում

Подробнее...
 
Պատրաստ ենք ցանկացած ձևաչափով հանդիպումների․ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը հանրահավաք կանի
13.03.2024 14:37

Երեք տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններից բաղկացած Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը պատրաստվում է հանրահավաք անել։

Հավաքի նպատակն է բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի

Подробнее...
 
Ռուս-խաղաղապահ զորակազմի առաքելությունն Արցախի հայկական հատվածի բնակիչների անվտանգության երաշխավորությունն էր. Արցախի Հանրապետութան Ասկերանի շրջանի Շոշի համայնքի ղեկավար
05.03.2024 13:47

2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում 7 շոշեցի է մահացել՝ Հայրենիքի կարոտը սրտներում և աչքները հետ վերադարձի ճանապարհին։

-Ցավալի է, որ առայսօր համագյուղացիներով հավաքվելու առիթները հուղարկավորություններ են,- դառնությամբ նշում է  Էրիկ Աբրահամյանը։ Մայր Հայրենիքը սրտաբաց է ընդունել արցախցիներին և շոշեցիները Հայաստանից դուրս

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter