ԼՐԱՑԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ 100 ՕՐԸ
21.03.2023 11:24

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման առաջին օրերից սկսած` կապված դիզվառելիքի ներկրման անհնարինության և այլ խնդիրների հետ, Ասկերանի շրջանում ևս  բազմաթիվ ագրոմիջոցառումներ հետաձգվեցին  կամ չեղարկվեցին:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը՝ անդրադառնալով շրջափակման 100 օրվա հետևանքով առաջացած խնդիրներին  ու լուծումներին:«Դժվարություններ են առաջացել դեպի մայրաքաղաք 

Подробнее...
 
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՄԶԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ
14.03.2023 16:52

Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանին, խորհրդի անդամ, խորհրդի սոցիալական և առողջապահության հանձնաժողովի նախագահ Արա Ղահրամանյանին և Ասկերանի շրջանի արհմիության նախագահ Գայանե Գաբրիելյանին։ Հանդիպման ընթացքում Ա.Գևորգյանը ներկայացրել է շրջանում հանրային խորհրդի լիազորված ներկայացուցիչ

Подробнее...
 
ՁԵՐ ՎԱՍՏԱԿՆ ԱՐԺԵՎՈՐՎԱԾ Է ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
10.03.2023 11:07

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խոշոր գյուղերի ամուր նախադրյալերը դրվել են դեռևս խորհրդային տարիներին, երբ հիմք էր դրվել կոլեկտիվ տնտեսություններին։ Ակնաղբյուրի Կամոյի անվան կոլտնտեսությունը միշտ առաջինների շարքերում է եղել պլանների կատարման գործում։ Կոլտնտեսության երկարամյա նախագահ Հենրիխ Խաչատրյանը երանությամբ է հիշում այդ տարիները, երբ մեծից-փոքր լծված են եղել ծննդավայրի շենացմանն ու հայրենիքի բարգավաճմանը։ Կոլտնտեսության նախագահ նշանակվել է 1974 թվականին ու հենց առաջին տարում` երբ ամփոփվում էր տնտեսական տարին` արժանացավ Աշխատանքային արիության մեդալի։ Պատեհ ամեն առիթի շեշտում է` աշխատանքում միշտ էլ հաջողել է, քանի որ շրջապատված է եղել համախոհներով ու համակիրներով։ Այդ տարիներին էլ կողմակալ վերաբերմունք եղել է հայերի նկատմամբ, բայց Հենրիխ Խաչատրյանի համառության շնորհիվ հաջողվել է ադրբեջանցիներից հետ ստանալ կոլտնտեսությանը պատկանող ոչխարաբուծական ֆերման, և գյուղմթերքի

Подробнее...
 
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄՈՒՄ
02.03.2023 11:42

Ի կատարումն Արցախի Հանրապետության նորանշանակ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հանձնարարականի` այսօր շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։

Խորհրդակցությանը ղեկավարը ներկաներին է փոխանցել պետնախարարի հետ հանդիպման ժամանակ քննարկված հարցերը, ներկայացրել պահանջները`ամենօրյա գործելաոճում անվրեպ կարգապահություն

Подробнее...
 
1988 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ
23.02.2023 16:02

Արցախյան շարժումը համաժողովրդական գործ է։ Եվ յուրաքանչյուր ոք իր հնարավորությունների սահմանում նպաստել է նրա ոտքի կանգնմանն ու զարգացմանը։ Շատերը հեշտությամբ շրջանցում են նախապատրաստական փուլը` հաշվի չառնելով, թե ինչպիսի վտանգավոր կամ ճակատագրական հետևանք կարող էր այն ունենալ` մանավանդ խորհրդային ամբողջատիրական հսկա ռեժիմին դեմ դուրս գալու համար։ Եվ գտնվեցին մարդիկ, ովքեր սեփական անձն ու ճակատագիրը ստորադասեցին ազգային խնդրին, բազում վտանգներ հաղթահարելով՝ ժողովրդին նախապատրաստեցին 88-ի Վերազարթոնքին։ Նրանցից շատերը խոհեմաբար և խոնարհաբար լռում են իրենց սխրագործությունների մասին, նրանց հերոսությունների մասին խոսում ու վկայում են փաստերը…

Հիրավի, Ասկերանի շրջանը ՀՀ և հետագայում էլ ԼՂՀ Գերագույն խորհուրդների պատգամավոր Սլավիկ Առուշանյանի ակտիվ գործունեության, ինչու չէ նաև սեփական նախաձեռնությունների շնորհիվ դարձավ դարբնոց, որտեղ կոփվեց տասնամյակներ շարունակ այնքան երազած ազգային-ազատագրական Շարժումը։

- Պարոն Առուշանյան, թեկուզ ընդունված է, որ Շարժումը

Подробнее...
 
ԱՅՍՕՐ ԱՍԿԵՐԱՆԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՕՐՆ Է, ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ…
23.02.2023 14:46

Փետրվարի 22-ը Ասկերան քաղաքի Վերածննդի օրն է: 1988 թվականի հենց այդ օրը ասկերանցիներն ու հարակից բնակավայրերի բնակիչները կարողացան արժանի հակահարված տալ թշնամուն և հետագա հաղթանակների հիմքը դնել:

Արդարության վերականգնման և մարդու իրավունքների համար պայքարի ճանապարհը փշոտ էր ու փորձանքներով լի: Բազում հայրենասերներ զոհվեցին հանուն մեծ գաղափարի, և նրանց արյամբ շաղախված այս հողում ապրեցինք ու կերտեցինք մեր ներկան: Այս 35 տարիների ընթացքում թշնամին չդադարեցրեց իր ոտնձգությունները, մենք հաղթահարեցինք քառօրյա պատերազմը, շարունակում ենք հաղթահարել վերջին՝ քառասունչորսօրյա արհավիրքը, իսկ այսօր ապրում ենք բարդ ու դժվարին ժամանակաշրջանում. 2022 թվականի դեկտեմբերի 12-ից

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՄԼԵՏ ԱՊՐԵՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔԸ` ԱՍԿԵՐԱՆԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
22.02.2023 12:00

Հայրենակիցնե՛ր.

1988-ի փետրվարը մեր կյանքում շատ բան փոխեց, և հիմնովին… Փետրվարին դրվեց մեր հաղթանակների սկիզբը, որտեղ անգնահատելի և անուրանալի է Ասկերանի դերը։ Հենց փետրվարին Ղարաբաղյան Շարժումը դուրս եկավ ընդհատակից և մտավ յուրաքանչյուրիս հարկի տակ` դառնալով սիրո, միասնականության և համերաշխության խորհրդանիշ։

Արցախյան Շարժումն այլընտրանք չուներ, քանզի արդեն անտանելի էին դարձել

Подробнее...
 
ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍՕՐԸ - 1988 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20
20.02.2023 11:39

Ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանի որոշումը.

ԼՂԻՄ-ը Ադրբ. ԽՍՀ կազմից Հայկ. ԽՍՀ կազմի մեջ անցնելու մասին Ադրբ. ԽՍՀ և Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդների առաջ միջնորդության մասին.

Լսելով և քննարկելով ԼՂԻՄ-ը Ադրբ. ԽՍՀ կազմից Հայկ. ԽՍՀ կազմի մեջ անցնելու

Подробнее...
 
ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԱՐՑԱԽՈՒՄ ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
16.02.2023 12:02

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի` կյանքի ճանապարհի արգելափակման 67-րդ օրն է արդեն։ 120 հազար բնակիչ ունեցող Արցախը, որտեղ 44-օրյա պատերազմից հետո աստիճանաբար  վերականգնվում և հունի մեջ էր մտնում կյանքը, ռազմագործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունները վերանորոգվում, իսկ բռնի տեղահանված ընտանիքների համար նոր բնակարաններ կառուցվում` կրկին հայտնվել է ճգնաժամային իրադրության մեջ։  Հանրապետության տարածքում կանգնեցված են բոլոր տեսակի

Подробнее...
 
ՄԻԱՍՆԱԲԱՐ ԿՀԱՂԹԱՀԱՐԵՆՔ ԲՈԼՈՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
13.02.2023 16:31

Լրացել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համելտ Սլավայի Ապրեսյանի պաշտոնավարման 1 տարին։ Ժամանակահատվածը բավականին բարդ և դժվարին է եղել, սահմաններում իրավիճակի հաճախակի սրմամբ…

Այժմ էլ հանրապետությունում տիրող իրավիճակը լարված է, արցախցու հիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտնահարված, նորմալ կենսագործունեությունը` խաթարված… Այդուհանդերձ, անգամ այս պայմաններում արցախցին ոչ միայն չի կորցնում լավատեսությունը, այլև գործադրում է ողջ ներուժը` պատասխանատվության իր ոլորտում անելու հնարավորինը` իրավիճակը

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ. ՇՐՋԱՓԱԿՈՒՄ ՕՐ 50-ՐԴ
31.01.2023 10:20

Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով Ասկերանի շրջանում հետաձգվել են գյուղատնտեսական աշխատանքները, կրճատվել է հասարակական տրանսպորտի ժամանակացույցը: Այս մասին  մեզ հետ հարցազրույցում տեղեկացրեց շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը:

-Պարոն Ապրեսյան, ինչպե՞ս եք հաղթահարում արդեն 50 օր

Подробнее...
 
ԱՀ ՊԵՏՆԱԽԱՐԱՐ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ
27.01.2023 10:39

 Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնձրիստան, Պատարա համայնքներ, հանդիպումներ ունեցել ինչպես նշված գյուղերի, այնպես էլ հարակից բնակավայրերի բնակիչների հետ:

Պետնախարարին ուղեկցել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, ԱՀ Ազգային ժողովի

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter