ՎԱՆԵՍՍԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒՅԹՆ ՈՒ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ
23.12.2023 13:06

  Արցախցի մեր երեխաները շարունակում են ուրախացնել բոլորիս։ Ինչպես արդեն համոզվում ենք, մեր դպրոցականները շարունակում են ամեն տեղ փայլել ու միայն հաջողություններ գրանցել։ Թվում է՝ անխախտ մի որոշում են կայացրել՝ իրենց վարքագծով, խելքով, տաղանդով, հնարամտությամբ ամեն տեղ հնչեցնել Արցախի անունը։Այսօր Նոր Հաճնի ավագ դպրոցում ամանորյա մրցույթ-միջոցառում էր, որի ընթացքում թիմերը ներկայացնում էին Հայաստանի մարզերը։Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպորցի աշակերտուհի Վանեսսա Դանիելյանը նունպես մասնակցեց այդ միջոցառմանը և իր թիմով ներկայացրեց Արցախն իր ողջ գեղեցկությամբ ու հմայքով։ Միջոցառման մասնակիցները հիացան արցախցի աղջկա անկոտրուն ոգով, հայրենիքի հանդեպ անհուն սիրով։ Արցախյան մշակույթը, հարուստ պատմամշակութային արժեքները և ավանդույթները լավագույնս ներկայացվեցին Վանեսսայի կողմից և մեծ ազդեցություն թողեցին մասնակիցների վրա։ Ավագ դպրոցի աշակերտները և ուսուցչական կոլեկտիվը կրկին ցավ ապրեցին այդպիսի հրաշալի դրախտավայր կորցնելու համար, որի անունն է Արցախ աշխարհ․․․ Համեստ ու հմայիչ Վանեսսան արժանացավ հատուկ մրցանակի ու դրվատանքի խոսքերի։ Դե ինչ, արցախցի մեր երեխանե՛ր, բարձր պահեք մեր Հայրենիքի անունը, հնչեցրեք այն ամենուր և շարունակեք նվաճել դեպի գիտություն տանող ճանապարհը․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter