16.07.2020 12:39 |
Սղնախն Արցախի հնագույն ամրոցային բնակավայրերից է, հենց անվանումն էլ դրա վկայությունն է: Սղնախ նշանակում է ամրոց, ամրություն: Ըստ պատմական տարբեր աղբյուրների նախկին բնակավայրը հիշատակվում է չորրորդ դարից և գտնվել է ներկայիս բնակավայրից 1 կմ հեռավորության վրա՝ դեպի արևելք: Երեք կողմերից պաշտպանված էր ժայռերով, ուներ եկեղեցի ու գերեզմանոց:
1727 թվականից մինչև 1750 թվականը Սղնախի բնակիչները հին բնակավայրից սկսեցին պարբերաբար տեղափոխվել նոր բնակավայր, սակայն համարյա 30 տարի իրենց հարազատներին հողին էին հանձնում հին բնակավայրի գերեզմանոցում: 1780 թվականից գյուղի վերին բարձրության վրա ստեղծվեց նոր գերեզմանատուն:
Գյուղը սահմանակից է Ավետարանոցի հողահանդակներին, Մեծ և Փոքր Քիրսերին, Շոշի, Սզնեքի |
Подробнее...
|
16.07.2020 12:32 |
Ասկերանի շրջանում շարունակվում են աշնանացան և գարնանացան մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքները:
Նշենք, որ 2020 թվականի բերքի տակ շրջանում ցանվել է 12065.3 հա աշնանացան հացահատիկային մշակաբույս, որից 9122.5 հա ցորեն, իսկ 2942.8 հա գարի: Գարնանացան մշակաբույսերի ցանքսը կազմել է 5148.84 հա: Ցանվել են ցորեն, գարի, հաճար, հնդկացորեն, եգիպտացորեն, արևածաղիկ, կտավատ, հլածուկ, սոյա, ոլոռ, սիսեռ, լոբի, առվույտ, կորնգան, եգիպտացորենի |
Подробнее...
|
15.07.2020 12:22 |
Շրջկենտրոն Ասկերանից՝ 40 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից 25 կմ հեռավորության վրա գտնվող Խաչմաչ գյուղը տեղակայված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Գյուղը լեռնային է, ունի 1169 հա վարչական տարածք։ Բնակչության թվաքանակը 247 է, տնտեսություններինը՝ 52։ 2019 թվականին Խաչմաչում ծնվել է 6 երեխա, ընթացիկ տարում գյուղում գրանցվել է 3 ծնունդ՝ մինչև տարեվերջ դրանց թիվը կավելանա ևս 2-ով։
Ինչպես նշում է համայնքի երկարամյա ղեկավար Ռաֆայել Գրիգորյանը՝ բնակչության 80 տոկոսից ավելին զբաղմունք ունի։ Հիմնականում զբաղված են |
Подробнее...
|
15.07.2020 10:13 |
Հուլիսի 13-ին Ասկերանի զինկոմիսարիատի բակը մարդաշատ էր: Մեկնարկում էր ամառային առաջին զորակոչը, շրջանի 18 պատանիներ պատրաստվում էին համալրելու Արցախի հզոր և ամուր բանակի շարքերը: Բանակ, որը մեր տղաներին կդարձնի առնական և կամային, ինքնավստահ և ուժեղ: Նրանք դառնալով այդ փառավոր բանակի մի մասնիկը՝ Հայրենիքի համար ծառայության տարեգրության մեջ մի նոր էջ կբացեն և, համոզված ենք, ոչնչով չեն զիջի իրենց
|
Подробнее...
|
10.07.2020 12:45 |
Հուլիսի 9-ին կայացավ Ասկերանի շրջանի բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:
Օրակարգի առաջին հարցը շրջանի զոհված ազատամարտիկների ընտանիքների տների վերանորոգման հարցն էր, որի շուրջ հանդես եկավ հանձնաժողովի նախագահը:
Բնակելի տների վերանորոգման համար Նորագյուղի |
Подробнее...
|
07.07.2020 18:49 |

Այսօր Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի գլխավորությամբ վարչակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հարությունյանը, գյուղբաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը, կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանն այցելել են Ամարասի հովիտ՝ տեղում ծանոթանալու ընթացող գյուղատնտեսական աշխատանքներին։
Վարչակազմի ղեկավարը հանդիպել է հակահրդեհային անվտանգություն իրականացնող ծառայության |
Подробнее...
|
01.07.2020 13:53 |
Այսօր Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի աշխատասենյակում տեղի ունեցավ Սարուշենի կոլտնտեսության վարչության ապա նաև համայնքի երկարամյա ղեկավար Արտյուշա Հարությունյանի ծննդյան 70-ամյակին նվիրված պարգևատրման արարողություն։ Հակոբ Ղահրամանյանը բարձր գնահատելով Ա. Հարությունյանի ավանդն ու երկարամյա անբասիր աշխատանքը հարազատ գյուղի զարգացման գործում՝ պարգևատրել է վարչակազմի
|
Подробнее...
|
01.07.2020 10:07 |
Հունիսի 21-ը բուժաշխատողի մասնագիտական տոն օրն է: Այդ գեղեցիկ առիթը հնարավորություն է տալիս մեզ վերարժևորելու բուժաշխատողների դերն ու նշանակությունը հասարակության մեջ, գնահատելու նրանց անմնացորդ նվիրվածությունն իրենց դժվարին գործին: Նրանք պատասխանատվության բարձր զգացումով, անկեղծ նվիրումով ու աշխատանքով հարյուրավոր մարդկանց պարգևում են ամենաթանկը՝ առողջություն: Հիպոկրատի երդմանը հավատարիմ՝ նրանք անում են ամեն ինչ՝ հիվանդին փրկելու և առողջությունը
|
Подробнее...
|
30.06.2020 13:31 |
Ասկերանի շրջանում մեկնարկել և ընթացքի մեջ են աշնանացան և գարնանացան մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքները։
Ինչպես տեղեկացանք Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի վարիչ Արվիդ Ղուլյանից՝ 2020թ. բերքի տակ ցանվել է 12065.3հա աշնանացան հացահատկային և ընդհանուր առմամբ 4897.65հա գարնանացան մշակաբույս։ Ցանված բերքի առյուծի բաժինը հասնում է Ակնա թաղամասին, որտեղ |
Подробнее...
|
30.06.2020 13:26 |
Փառք Ամենաբարձրյալին, այսօր մեր շրջապատում քիչ չեն մարդիկ, որոնք իրենց էությամբ, ազնիվ ու անկեղծ պահվածքով նպաստում են, որպեսզի կյանքն ավելի գեղեցկանա, լուսավորվի ու բարգավաճի: Իրականացվում են պետական միջոցներով և բարեգործական բազում ծրագրեր: Արդյունքում՝ մարդիկ ապրում են ավելի բարեկեցիկ կյանքով և ապագայի հանդեպ լցվում մեծ հույսով, իսկ այն մեզանից յուրաքանչյուրին ուղեկցում է իր ողջ կյանքում:
Ասկերան քաղաքի Շահումյանի անվան փողոցի 76 շենքի բնակչությունն արդեն 30 տարի է, ինչ հույսով լցված սպասում է շենքի բակի վերանորոգմանը:
Մեզանից յուրաքանչյուրը գիտի, որ Արցախյան |
Подробнее...
|
29.06.2020 12:47 |
Ուղիղ 75 տարի առաջ Խորհրդային միության ժողովուրդը հաղթելով Գերմանիային՝ մարդկությանը փրկեց ֆաշիզմից: Այդ հաղթանակին հասնելու ճանապարհին մեծ էր հայերիս ներդրումը, որոնք ցուցաբերեցին իրենց քաջությունն ու նվիրվածությունը, հերոսացան և խորհրդային բանակը հարստացրին բարձրագույն զորապետներով ու նվիրյալներով: Հազարավոր հայորդիներ նվիրաբերեցին իրենց կյանքը, հազարավորները վերադարձան հաշմանդամ դարձած:
Ցավոք, տարեցտարի ավելի ու ավելի են նոսրանում |
Подробнее...
|
26.06.2020 13:11 |

Հունիսի 20-ին նշվում է փախստականների համաշխարհային օրը, որը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ 2000 թվականին:
Ներկայում մոլորակում գրանցված է մոտ 22.5 միլիոն փախստական եւ 25 միլիոն տեղահանված անձ:
Աշխարհի բոլոր փախստականների 80 տոկոսը կանայք եւ երեխաներ են: Այդ օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում միլիոնավոր մայրերի եւ կանանց կամքի ուժին, ովքեր ձգտում են պահպանել իրենց ընտանիքները ծանր |
Подробнее...
|
|
|