|
16.12.2020 10:36 |
|
Թեև պատերազմի ավարտից հետո քիչ ժամանակ է անցել, սակայն մարդիկ իրենց մեջ կարողանում են ուժ գտնել ու անցնել կյանքի բնականոն հունին:
Այսօր Ասկերանի շրջանային ՀՀ բաժինն իր ողջ աշխատակազմով սկսել է իրականացնել իր առջև դրված բոլոր պարտականությունները: Բաժնի պետ Իրադա Խաչատրյանի հավաստմամբ`բոլոր աշխատողներն իրենց ընտանիքներով վերադարձել են Հայաստանի հանրապետությունից, որտեղ ժամանակավոր ապաստանել էին պատերազմի ժամանակ: |
|
Подробнее...
|
|
15.12.2020 15:31 |
|
Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը հանդիպում ունեցավ շրջանի սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ: Ներկա էին նաև ոստիկանության Ասկերանի շրջբաժնի պետ Արման Սարուխանյանը, շրջանի աշխարհազորի շտաբի պետ Արմեն Ավագիմյանը:
Ողջունելով ներկաներին և անհրաժեշտ համարելով հանդիպումը`շրջվարչակազմի ղեկավարն անդրադարձավ օր օրի ահագնացող զարգացումներին և սպասվող վտանգին, միաժամանակ շեշտեց. |
|
Подробнее...
|
|
14.12.2020 17:04 |
|
Այսօր յուրաքանչյուրիս մտահոգում է տեղահանված մեր ժողովրդի ճակատագիրը, որն այնքան անարդար ու դաժան գտնվեց: Հազարավոր մարդիկ տեղահանվեցին իրենց պապենական օջախներից ու վտարանդի դարձան: Նրանք քարացած սրտերով և կորցրած հավատով սփռվեցին տարբեր բնակավայրերում, արիաբար ընդունեցին իրենց հանդեպ գործած ամենաանարդար վճիռը, որ կարող էր երբևէ լինել… Ի՞ նչ մեղք էին գործել, ու՞ մ առջև, ինչի՞ համար, ի՞ նչպես ապրել այսուհետ… Սրանք հարցեր են, որ դեռևս պատասխաններ չունեն… Սփոփվում ենք նրանով, որ մեր տեղահանված հայրենակիցների հանդեպ սրտացավ ու բարյացակամ վերաբերմունք ենք կարողանում դրսևորել: Այսօր մեր շրջանի համայնքներում ժամանակավոր կացարաններով ապահովվել են տարբեր
|
|
Подробнее...
|
|
14.12.2020 15:20 |
|
Պատերազմից հետո հետզհետե կյանքն իր բնականոն հունի մեջ է մտնում: Ուրախալին այն է, որ սկսել են գործել նաև մանկապարտեզները և մեր մանուկները կարողանում են հաճախել իրենց սիրելի օջախներն ու այնտեղ ստանալ մայրական ջերմություն և նախադպրոցական գիտելիքներ:
Այսօր ականատես եղա ԱՀԱԸ և ԿՀԱԸ Ասկերանի մանկապարտեզում տիրող հաճելի մթնոլորտին: Առավոտ շուտ մանկապարտեզում եռուզեռ էր: Մանուկների մի մասը ուրախ թռչկոտում էին, իսկ մի մասը լացակումած էին: 20 երեխա նոր էին հաճախում մանկապարտեզ և դժվար էր նրանց ծնողներից անջատելը, իսկ Շուշի քաղաքից տեղահանված փոքրիկ Անին իր հետաքրքրությամբ լցված գեղեցիկ աչքերն այնպես էր ուղղել բոլորին, որ միանգամից խանդաղատանքով ես լցվում: Ինչպես մեզ ներկայացրեց մանկապարտեզի տնօրեն Անահիտ Դանիելյանը` այսօրվա դրությամբ անձնակազմը վերադարձել է բնականոն աշխատանքի, նույն ռեժիմով, սննդակարգով և կարգացուցակով վերսկսվել են |
|
Подробнее...
|
|
11.12.2020 16:26 |
|
Այնպես կուզեինք, որ այս պատերազմից հետո մարդկանց մեջ ամեն ինչ փոխվեր: Աշխարհից վերանար չարը և թագավորեր բարին: Անսիրտ ու հաշվենկատ մարդկանց մոտ հանկարծ արթնանար մարդկային խիղճը, յուրաքանչյուրն իրեն վերջապես հաշիվ տար իր ամեն մի քայլի համար և ուշքի գար այս չարաբաստիկ 44 օրերից հետո: Օրեր, որոնք երբեք չեն ջնջվի ոչ մեկիս հիշողությունից` հավետ մնալով որպես ցավով, արյունով և ամոթով լցված օրեր…
Սահմանին կանգնած զինվորին միացան մեր բազում քաջորդիները, որոնց երակների մեջ հայի արյունն անմիջապես սկսեց եռռալ: Նրանք անվարան կամավորագրվեցին, զենք առան ու նետվեցին մարտի դաշտ, իսկ 18-ամյա զինվորն իրեն ավելի ուժեղ զգաց, ավելի ապահով ու հանգիստ: Մեզանից յուրաքանչյուրը գլուխ է խոնարհում հայ զինծառայողի, կամավորականի, պահեստազորայինի, աշխարհազորայինի առաջ: Երախտապարտ ենք ձեզ… |
|
Подробнее...
|
|
10.12.2020 14:40 |
|
Պատերազմական գործողությունների հետևանքով Ասկերանի շրջանի, ինչպես նաև այլ բնակավայրերի տեղահանված բնակչությանը ժամանակավոր կացարաններով ապահովելու համար Ասկերանի շրջվարչակազմում իրականացվում է քաղաքացիների ընդունելություն և գրանցում:
Այսօրվա դրությամբ շրջվարչակազմ է դիմել ու գրանցվել 607 ընտանիք: 283 ընտանիք արդեն իսկ վարձակալել է ժամանակավոր բնակելի տներ շրջանում, ինչպես նաև շրջանից դուրս:
Ասկերանի շրջանում տեղավորվել է 172 ընտանիք: |
|
Подробнее...
|
|
09.12.2020 12:57 |
|
Ինչպես նշում է շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը՝ շրջանում շարունակվում են գյուղատնտեսական աշխատանքները: Ներկա դրությամբ 979 հա աշնանացան է կատարվել, որից 770 հա ցանվել է ցորեն, իսկ 209 հա`գարի: Եղանակային պայմաններից ելնելով` դեռևս ոչ բոլոր համայնքներն են ավարտին հասցրել աշնանացանը:
Շրջանի 31 համայնքները պայմանագրեր են կապել ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հետ: Համայնքներից ներկայացված հայտերի հիման վրա տրամադրվել է անհատույց սերմացու /ցորեն և գարի/, միաժամանակ հողատարածքներում առաջին հերկ կատարած անձանց հատկացվել է մեկ հա-ի հաշվով 20 լ դիզվառելիք:
Գյուղբաժնի վարիչը տեղեկացրեց նաև, որ շրջանի գյուղատնտես-մասնագետները, որոնք իր կողմից վաղօրոք ստացել են համապատասխան հանձնարարականներ, ցուցաբերում են հետևողական |
|
Подробнее...
|
|
08.12.2020 17:40 |
|
Դեկտեմբերի 8-ին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սասուն Բարսեղյանը հանդիպեց շրջանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակվածների հիշատակը:
Ողջունելով ներկաներին՝ շրջվարչակազմի ղեկավարը նշեց.
-Այսօրվա մեր հանդիպումը ճանաչողական բնույթ է կրում, մենք հավաքվել ենք իրար լսելու, քննարկելու ի հայտ եկած խնդիրները, մտածելու դրանց լուծումների մասին:
Չարաբաստիկ պատերազմն արեց իրենը, և մենք ունենք այն, ինչ ունենք: Պարտված պատերազմական գործողությունների արդյունքում ունենք հազարավոր զոհեր ու ծանր վիրավորներ, որոնցից շատերը հաշմանդամ են դարձել, ունենք տարածքային մեծ կորուստներ: Մենք զրկվեցինք ջրային ռեսուրսներից, գյուղատնտեսական նշանակության բերրի տարածություններից, ծաղկուն բնակավայրերից: Մենք ունենք փակված կրթօջախներ, առանց աշխատանքի |
|
Подробнее...
|
|
08.12.2020 17:27 |
|
Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի մոտ կայացած հերթական խորհրդակցությունը վերաբերում էր շրջանում իրականացվող տարբեր աշխատանքներին: Հետպատերազմյան օրերին ամենակարևոր հարցը եղել և մնում է պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված համայնքների բնակչությանը ժամանակավոր կացարանն
երով և անհրաժեշտ կենցաղային պարագաներով ապահովելն է:
Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ՔՃՎ բաժնի վարիչ Ալբերտ Ավանեսյանն անդրադարձավ շրջանում իրականացվող շինարարական աշխատանքներին: Տեղահանված համայնքների բնակիչներին կացարաններով ապահովելու համար շրջանի 7 համայնքներում իրականացվում են բնակելի տների վերանորոգման աշխատանքներ: 4 բնակելի տներում աշխատանքներն ավարտվել են, իսկ 19-ում՝ շարունակվում են: Շիրարարական աշխատանքներն իրականացնում են 8 շինարարական ընկերություններ: Գործընթացը շարունակվում է: |
|
Подробнее...
|
|
04.12.2020 16:05 |
|
Փոքրիկ Մանեն իր մայրիկի հետ եկավ <<Բերդ>> թերթի խմբագրություն և իր անմեղ աչքերն ուղղելով մեզ` ասաց, որ ուզում է համայն աշխարհն իմանա իր գյուղի, դպրոցի ու իր սիրելի դասարանցիների ճակատագրի մասին: Կարմրաթշիկ աղջնակը հազիվ էր զսպում իր հույզերը և մի փոքրիկ թղթի կտոր թողնելով սեղանին` արագ դուրս վազեց:
Մանե Հայրապետյանը սովորում էր Ասկերանի շրջանի Ավետարանոցի Իվան Աթայանի անվան միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում: Նրանց դասարանում սովորում էր 16 աշակերտ, դասղեկը Նարինե Պետրոսյանն էր…
…Սեպտեմբերի 27-ին ուժգին կրակոցներից մենք արթնացանք: Լույսը նոր էր բացվել, լսեցինք, որ թշնամին սկսել է հրետակոծել Ստեփանակերտ քաղաքը, Հադրութի, Մարտունու շրջանները: Կրակոցների ձայներն այնքան մոտ էին, որ ես վախից ականջներս փակել էի: Քիչ հետո մեծերից լսեցի`Արցախում պատերազմ էր սկսվել…
Բնակչությունն ստիպված տարհանվեց և ժամանակավոր բնակություն հաստատեց Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերում: Մեզ սպասվում էին տանջալից, դժվար և արյունոտ օրեր:
Հազարավոր մարդիկ զոհվեցին, ընտանիքներ քանդվեցին, որդեկորույս մայրերը բազմապատկվեցին, |
|
Подробнее...
|
|
04.12.2020 15:50 |
|
Դեկտեմբերի 4-ին ռուս խաղաղապահների հումանիտար կենտրոնի սպաները հանդիպեցին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի և բարձր դասարանների աշակերտների հետ:
Խաղաղապահների հումանիտար կենտրոնի ղեկավարը ողջունեց ներկաներին.
-Հարգելի ուոսուցիչներ և աշակերտներ, շնորհավորում ենք դպրոցում դասապրոցեսը վերսկսվելու կապակցությամբ: Կարծում ենք`այս բաց թողված երկու ամիսները ձեր մոտ ուսման հանդեպ սերն ավելի կմեծացնեն: Հույս ունենք, որ կանեք ամեն ինչ, որպեսզի անհրաժեշտ կրթություն ստանաք և հետագայում խաղաղ աշխատանքային գործունեություն ծավալեք Արցախում: Այսօր մենք ցանկանում ենք ձեր հետ անցկացնել մի փոքրիկ դասընթաց <<Խաղաղապահի դասը>> թեմայով: Կծանոթացնենք, թե ով է իրականում ռուս խաղաղապահը, |
|
Подробнее...
|
|
03.12.2020 17:11 |
|
Այսօր Ասկերան քաղաքում կյանքն սկսվել է ընթանալ իր բնականոն հունով: Բնակչության մեծ մասը վերադարձել է, գործում են գրեթե բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները, ենթակառուցվածքները, Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցն ու ԱՀԱԸ Ասկերանի մանկապարտեզը:
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանն իր պարտականություններին զուգահեռ, իրականացնում է նաև շրջանի տեղահանված համայնքների բնակիչներին ժամանակավոր կացարաններով ապահովելու գործընթացը: Ասկերան քաղաք են գալիս նաև Արցախի այլ բնակավայրերից տեղահանված քաղաքացիներ:
<<Այսօր մեր գերխնդիրն է տեղահանված բնակիչներին ժամանակավոր կացարաններ տրամադրել, միաժամանակ ապահովել անհրաժեշտ պարագաներով: Ներկա դրությամբ կացարաններ ենք հատկացրել 33 ընտանիքների, որոնք Ասկերան են եկել տարբեր շրջաններից: Նրանց տրամադրվող բնակելի տները կարգի են բերվում, իրականացվում շինարարական աշխատանքներ:
Նշեմ, որ քաղաքապետարանում կազմակերպում և արդարության սկզբունքով հումանիտար օգնություն ենք բաժանում տեղահանված բնակչությանը: Նրանց տրամադրվում են տաք ծածկոցներ, գազի տարաներ, հիգիենայի պարագաներ, սննդամթերք, ինչպես նաև հագուստ, որը բարեգործական հիմունքներով մեզ է տրամադրում տեղի բնակչությունը: Ասեմ, որ վաղօրոք ցուցակագրում ենք քաղաքացիներին և նրանք ստորագրությամբ հաստատում են, որ ստացել են իրենց հասանելիքը:
Միաժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ Ն.Ստեփանյանի 10 դ1 և 10դ2 շենքերի առաջին և մասարդային հարկերը ձևափոխվել են բնակելի տարածքների և մոտ ապագայում կտրամադրվեն շրջանի տեղահանված համայնքների բազմազավակ 8 ընտանիքների>>,-իր խոսքում նշեց Հայկ Շամիրյանը:
Քաղաքապետն անդրադառնալով քաղաքում իրականացվող մյուս աշխատանքներին՝ տեղեկացրեց, որ քաղաքապետարանի աշխատակազմն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահում քաղաքի հասարակական օբյեկտների, գործող ենթակառուցվածքների գործունեությունը:
Հայկ Շամիրյանը կոչ արեց ասկերանցիներին այս ծանր օրերին լինել համախմբված, տեղահանված բնակչության հանդեպ դրսևորել հարգալից ու գթասիրտ վերաբերմունք: Միաժամանակ նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն ասկերանցիներին և համայնքի ավագանու անդամներին, ովքեր կազմակերպչական հարցերում օժանդակել են քաղաքապետարանին
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |
|
|