28.08.2020 10:14 |
Ասկերանի շրջանի Վարդաձորի (Փիրջամալ) համայնքը, որն իր մեջ ներառում է նաև Վարազաբուն գյուղը, արցախյան պատերազմի հետևանքով հիմնահատակ քանդվել ու ավերվել էր… Չնայած պատերազմի թողած ծանր հետևանքներին, վարդաձորցիները խիզախել են նորեն շենացնել հարազատ գյուղը, քանզի այն ի վերուստ հերոսածին գյուղր էր…
Գյուղում այս տարի երկու ծնունդ է գրանցվել, արտահոսք չկա, լուծված է երիտասարդների զբաղվածության հարցը։ Տրանսպորտային կապը մայրաքաղաքի և շրջկենտրոնի |
Подробнее...
|
28.08.2020 10:04 |
Ինչ -որ մեկն ինչ-որ ժամանակ հռչակավոր մարդկանց «աստղ» կոչեց՝ զուգահեռներ անցկացնելով մլն կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող երկնային մարմնի և շնորհաշատ հայտնիների միջև: Մենք՝ «աստղադիտարանում» նստածներս, կլանված հետևում ենք աստղերի շլացուցիչ սլացքին, մոլեռանդորեն երկրպագում նրանց, կուրորեն հավատում նրանց շուրջ հյուսվող լեգենդներին ու հաճախ հենց ինքներս էլ երևակայության վրձնով ամբողջացնում ենք աստղային կերպարը՝ այն հասցնելով կատարելության: Ահա թե ինչու աստղային պատվանդանին հայտնվելու թաքուն երազանքը յուրաքանչյուրիս գոնե մեկ անգամ այցելել է կյանքի որևէ հատվածում (նույնիսկ եթե քաջ գիտակցում էինք մեր շնորհազուրկ լինելը): Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ աստղ դառնալու համար պետք էր ուսուցիչ դառնալ: Այն ընթերցողներին, ում դեմքին այս անսպասելի շրջադարձից քմծիծաղ հայտնվեց, թողնում եմ իրենց ծանր մտքերի հետ կռիվ տալու, իսկ ես զրույցս
|
Подробнее...
|
27.08.2020 14:31 |

Հետպատերազմյան Արցախում շատ ու շատ երիտասարդներ բազմաթիվ փորձություններ, խոչընդոտներ ու արգելքներ են հաղթահարել՝ հայրենի հողում ամուր ոտքերով կանգնելու, օրվա հանապազօրյա արդար հացը վաստակելու համար։ Եղել են այնպիսիներ, ովքեր չեն դիմացել դժվարություններին՝ միակ ելքը տեսնելով օտար ափերում…
Վիտալի Ալբերտի Գրիգորյանը մեկն է ասկերանցի այն երիտասարդներից, ով արցախյան ազատամարտում կորցնելով հենքն ու ապավենը, երդվել է լինել |
Подробнее...
|
25.08.2020 16:48 |
Օգոստոսի 24-ին Ասկերանի շրջվարչակազմի նիստերի դահլիճում կայացավ խորհրդակցություն՝ համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որը վարում էր շրջվարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանը: Ներկա էին նաև շրջվարչակազմի ղեկավարի տեղակալները, բաժինների վարիչներ և ներկայացուցիչներ:
Խորհրդակցությունը ճանաչողական բնույթ էր կրում, ինչպես նաև իր մեջ ներառում էր բազմաբնույթ հարցեր:
Շրջվարչակազմի ղեկավարը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ հանդիպումը, իհարկե, ուշացել է, սակայն այն |
Подробнее...
|
19.08.2020 15:17 |
ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը սննդամթերքից և հիգիենիկ պարագաներից կազմված 2500 փաթեթ օժանդակություն է նախատեսում փոխանցել հասցեատերերին՝ ԱՀ անկախության տոն օրվան ընդառաջ: Օգնություն կստանան հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներն ու մասնակիցները, տնային պայմաններում սպասարկվող
|
Подробнее...
|
19.08.2020 10:47 |
Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի համար օրացույցի յուրաքանչյուր օր հագեցած է, արտասովոր, տպավորիչ ու անմոռանալի, լինի դա երախտիքի, մեծարման, հարգանքի տուրքի մատուցման, ազգային ավանդույթերի պահպանման, ՙԱյբուբենի՚ կամ ՙՎերջին զանգի՚ տոն:
Այսօրվա առիթը ևս հիշարժան է…
Օգոստոսի 19-ին լրանում է իր մասնագիտությանը նվիրված մանկավարժի ու դպրոցի հոգսերով մտահոգ տնօրենի՝ Մարելլա Վազգենի Ավանեսյանի ծննդյան 60-ամյակը:
Դպրոցի գործի նվիրյալներից է, այսօրն ու ապագան շաղկապող, մեծ կոլեկտիվի արհեստավարժ ղեկավարն ու ապագայի հանդեպ հավատով լցված և մաքառման պատրաստ աշակերտական կոլեկտիվի առաջնորդը: Մարելլա Ավանեսյանը ծնվել է 1960թ.՝ արդար, աշխատավոր |
Подробнее...
|
17.08.2020 11:43 |
1999 թվականի դեկտեմբերի 17-ին Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է որպես Երիտասարդության միջազգային օր: Աշխարհում առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին:
Ավանդույթի համաձայն Ասկերանի շրջանում ամեն տարի ևս նշվում է Երիտասարդության միջազգային օրը, սակայն այս տարի համաճարակով պայմանավորված՝ այն նշվեց |
Подробнее...
|
13.08.2020 17:56 |
Արդարև, յուրաքանչյուր ծնողի հպարտությունն իր երեխաներն են, իսկ, որ Էրիկ Գաբրիելյանը և Սուսաննա Պետրոսյանն իրենց որդիներով հպարտանալու իրավունք ունեն, անկասկած, կարող է ասել մեզանից յուրաքանչյուրը: Կարծում եմ՝ տեղին է հիշել նաև Մեծն Թումանյանի խոսքերը. <<Մեծ բախտ է ծնված լինելը լավ ծնողներից>>, և ինչպես ասում են՝ առանց օրինակի ոչինչ չես սովորի: Ահավասիկ, այս ընտանիքը հենց դրա առհավատչյան է…
Օգոստոսի 12-ին՝ երիտասարդության միջազգային օրը հյուրընկալվեցինք Գաբրիելյանների ներդաշնակ |
Подробнее...
|
13.08.2020 17:50 |
Մադաթաշենն Ասկերանի շրջանի հինավուրց բնակավայերից է։ Ըստ գյուղի հնաբնակների այն հիմնադրվել է 1710 թվականին։ Նախկինում այն կոչվել է Ալամա գոմեր, և միայն տեղացի բանաստեղծ Պետրոս Մադաթյանի պատվին գյուղը կոչվել է Մադաթաշեն։ Գյուղի ձախ կողմով հոսում է Վարանդա գետի վտակը, որի վրա կառուցված է կամարակապ կամուրջ։ Կամրջից ձախ՝ հսկայական ապառաժի վրա խաչ և ուղեցույց
|
Подробнее...
|
11.08.2020 12:31 |
Վերջերս Ասկերան քաղաքում մեծ թափով շինարարական աշխատանքներ են իրականացվում և իմանալու համար, թե ինչպես են դրանք ընթանում, որոշեցինք հանդիպել Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի հետ:
Քաղաքապետը նախ շեշտեց, որ, իսկապես, քաղաքում շինարարական աշխատանքների բուռն ընթացք է սկսվել, և Ասկերանն իր բարեկարգ ու կոկիկ տեսքով չպետք է զիջի Արցախի Հանրապետության մյուս քաղաքներին:
Պետական ծրագրի շրջանակներում սկսվել են Ասկերանի |
Подробнее...
|
07.08.2020 18:57 |
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով երկրում ստեղծվել է աղետալի վիճակը։ Օգոստոսի 5-ին երկրի կառավարությունը Բեյրութը հայտարարել է բնական աղետի գոտի և քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն։
Երկրում եռօրյա սուգ է հայտարարված…
Լիբանանի եղբայրական ժողովրդի վիշտը կիսելու և զորակցություն հայտնելու նպատակով այսօր Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի բաժինը Ասկերանի |
Подробнее...
|
06.08.2020 15:18 |
Արդեն 12 տարի է, ինչ Ասլանյանների ընտանիքն ապրում է Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում։ 2008-ին որպես վերաբնակիչներ ՀՀ Եղեգնաձոր քաղաքից են տեղափոխվել Արցախ, և ի զարմանս իրենց շատ շուտ են հարմարվել նոր բնակավայրին ու ընկերական լայն շրջապատ ստեղծել։ Եկած օրվանից մեկ օր անգամ ձեռնունայն չեն նստել, իսկույն ձեռնամուխ են եղել տնամերձ հողամասի մշակմանը։ Ճիշտ է, սկզբնական շրջանում դժվարություններ ունենում էին, և դա բնական է, սակայն ունեին կամեցող ընկերներ, հարևաններ, ովքեր
|
Подробнее...
|
|
|