ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
28.02.2019 17:42

Փետրվարի 28-ին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի գլխավորությամբ շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչները, շրջանի ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների և համայնքների ղեկավարներն Ասկերանի զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեցին սումգայիթյան եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց

անմար հիշատակը:

Ապա տեղի ունեցավ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարին կից խորհրդի նիստը, որին ներկա էր նաև ԱՀ ֆինանսների նախարար Արթուր  Հարությունյանը: Նիստը վարում էր շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը:

Օրակարգի առաջին հարցը 2018 թվականի շրջվարչակազմ մուտքագրված և ընդունած սեփական որոշումների ու գրությունների կատարման, կատարման-վերահսկողության գործընթացի մասին էր, որի շուրջ տեղեկանք ներկայացրեց շրջվարչակազմի աշխատակազմի ընդհանուր բաժնի վարիչ Սուսաննա Մինասյանը:

Վերադաս մարմիններից ստացված և ընդունած սեփական որոշումների ու գրությունների կատարման, կատարման-վերահսկողության իրականացումը և այդ աշխատանքն օրենքով սահմանված կարգով ընթացքավորումը շրջվարչակազմի աշխատակազմի գործունեության կարևոր գործառույթներից մեկն է հանդիսանում:

Վերոնշյալ փաստաթղթերի քանակը կազմել է ավելի քան 2484 գրություն:

Այդ թվում շրջվարչակազմ են առաքվել ԱՀ օրենքներ, ԱՀ կառավարության 108 որոշումներ և արձանագրային հանձնարարականներ, հիմնարկ-ձեռնարկությունների 760 տարաբնույթ գրություններ, փաստաթղթեր և այլ նորմատիվային ակտեր:

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարին կից խորհրդի նիստերում և շրջվարչակազմի ղեկավարի կողմից ընդունվել են 226 որոշումներ, վարչակազմի ղեկավարի 48 կարգադրություններ: ԱՀ քաղաքացիական ծառայության խորհրդից ստացվել և խորհուրդ է հղվել 23 որոշումներ ու գրություններ, հրապարակվել են շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավարի 81 հրամաններ: Շրջանի համայնքեր և հիմնարկ-ձեռնարկություններ են հղվել 1238 ելից փաստաթղթեր և 760 մտից գրություններ: Վերահսկողության գործընթացն իրականացվել է ԼՂՀ կառավարության <<Գործավարություն>> հրահանգի պահանջներին համապատասխան:

Օրակարգի երկրորդ հարցն Աստղաշենի և Խանցքի համայնքներում գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվառման, իրավունքի գրանցման և դրանց նպատակային օգտագործման իրավիճակին էր վերաբերվում, որի մասին տեղեկանքով հանդես եկավ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի գլխավոր մասնագետ-հողաշինարար Արմեն Կասյանը:

Աստղաշենի համայնքի վարչական տարածքում գրանցված է 1248.1 հա գյուղնշանակության հողեր, որից՝ 815.48 հա վարելահող, 13.97 հա թթայգի, 41.27 հա խոտհարք, 335.2 հա արոտավայր և 42.09 հա այլ հողատեսքեր: Համայնքի բնակիչներին սեփականության իրավունքով տրամադրված է 230.18 հա վարելահող: Համայնքի վարելահողերից 218.53 հա և 110.2 հա սեփականության իրավունքով տրամադրված է Պատարայի և Խնձրիստանի համայնքների բնակիչներին: Մնացած 256.57 հա պահուստային վարելահողերից 150.11 հա տրամադրված է վարձակալության: 13.97 հա թթայգին վարձակալված է:

Խանցքի համայնքի վարչական տարածքում գրանցված է 328.37 հա գյուղնշանակության հողեր, որից՝ 194.55 հա վարելահող, 2.28 հա թթայգի, 9.91 հա խոտհարք, 115.8 հա արոտավայր և 5.83 հա այլ հողատեսքեր:

Համայնքի բնակիչներին սեփականության իրավունքով տրամադրված է 142.48 հա վարելահող, որից 7.7 և 19.44 հա սեփականության իրավունքով տրամադրված է Ասկերանի և Իվանյանի համայնքների բնակիչներին: 24.93 հա պահուստային վարելահողերից 21.17 հա տրամադրված է վարձակալության:

Երկու համայնքներում էլ խնդիրներ կան պահուստային վարելահողերի նպատակային օգտագործման հարցերում: Համայնքներում առկա խոտհարքները և արոտավայրերը փաստացի օգտագործվում են, բացակայում է օգտագործման իրավունքի պետական վկայականը: Վերոնշյալ համայնքներում ըստ անհրաժեշտության աշխատանքներ պետք է տարվեն առանձին հողատարածքների հողատեսքերի փոփոխություններ կատարելու ուղղությամբ:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերվում էր մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի 2018 թվականի կատարած աշխատանքներին և հետագա անելիքներին:

Բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը մանրամասն տեղեկություն հաղորդեց հարցի շուրջ: Տարվա ընթացքում բաժինը համակարգել և վերահսկել է համայնքային մշակույթի օջախների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքային գործունեությունը, օժանդակել և աջակցել է շրջանում ժողովրդական ստեծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը: Կատարվել են շրջայցեր գյուղական համայնքներ և արվեստի դպրոցների մասնաճյուղեր:

2018 թվականին շրջանում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված բոլոր հիշարժան և տոն օրերին: Բաժնի ուշադրության կենտրոնում է նաև բանակ-հասարակություն կապը, կա համագործակցություն ՊԲ որոշ զորամասերի հետ, և արվում է հնարավորինն այդ կապն ավելի ուժեղացնելու համար: Քիչ չեն հաջողությունները նաև հանրապետական մշակութային մրցույթներում: Շրջանի երիտասարդության հետ ևս տարվում է ակտիվ համագործակցություն և նրանց հետ համատեղ կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ;

<<Վերջին ժամանակներս շրջանի մշակութային կյանքում մեծ աշխուժություն է նկատվում, տեղաշարժն ակնառու է կազմակերպվող միջոցառումների քանակական և որակական առումով>>,-շեշտեց Ռուզաննա Մկրտչյանը:

Օրակարգային հարց էր նաև 2018 թվականին Արցախէներգո ՓԲԸ <<Բերդ>> մասնաճյուղի կողմից կատարած աշխատանքները: Մասնաճյուղի տնօրեն Տիգրան Աբրահամյանը տեղկություններ տալով կատարած աշխատանքների վերաբերյալ՝ միաժամանակ նշեց, որ չնայած ամենամյա և ամենօրյա կատարվող աշխատանքերին Ասկերանի շրջանի էլեկտրական ցանցի տեխնիկական վիճակը լրիվ ապահովված չի կարելի համարել, քանի որ համայնքներում և 10 կվ օդային գծերում դեռևս զգալի աշխատանքներ կան իրականացնելու: Ռիսկային են համարվում Դահրազ և Քյաթուկ գյուղերի ենթակայանները սնող 10 կվ օդային գծի ճյուղերը և 0.4 կվ օդային գծերը: <<Բերդ>> մասնաճյուղը շահագործում է նաև Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասը, որտեղ ևս պետք է աշխատանքներ տարվեն քաղաքապետարանի կողմից տրված տնամերձ հողամասերից 10 կվ օդային գծերի ուղեգծերի տեղափոխման համար: Քանի որ մասնաճյուղի գործունեությունը կապված է ռիսկերի հետ, ձգտում  ենք ուշադրության կենտրոնում պահել մասնաճյուղի աշխատողների կարգապահության և բնակչության անվտանգության պահպանման խնդիրները: Անզգուշության և անվտանգության հետևանքով էլեկտրահարության դեպքեր չեն գրանցվել:Մասնաճյուղին բնակիչների կողմից հասցեագրվել են  10 դիմում-բողոքներ, որոնց տրվել են  պատասխաններ և համապատասխան լուծումներ: Մասնաճյուղում կա 92 աշխատող, համալրված է ինժեներատեխնիկական անձնակազմը, սակայն դժվարություններ կան էլեկտրամոնտյոր մասնագիտության նոր դիմողների հարցում: 2019թվականի համար դեռևս կատարվում են 10 կվ օդային գծերի զննումներ, սխեմաների ճշգրտումներ  և վերլուծություններ, որից հետո կկատարվեն հետագա նախանշված վերակառուցման, ընթացիկ նորոգման աշխատանքները:

Օրակարգային հարցերը քննարկվելուց հետո հնչեցին հայտարարություններ:

Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը խորհրդի քննարկմանը ներկայացրեց Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի 2018 թվականին շրջանում կատարած աշխատանքների և շրջանի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվությունը՝ այն ԱՀ կառավարություն ներկայացնելու համար:

Անդրադարձավ 2019 թվականի հունիսի 1-ից  9-ը <<Կոնիֆա եվրո 2019թ. Արցախ>> ֆուտբոլի առաջնության կազմակերպանը՝ նշելով, որ խաղերի մի մասն անցկացվելու է Ասկերանի մարզադաշտում:

Ներկայացրեց  նաև շրջանի համայնքներին և բնակիչներին շինանյութեր տրամադրելու նպատակով շրջանային հանձանժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը՝ տեղեկացնելով, որ նախագծով նախատեսվում է հանձնաժողովի նախագահ ընտրել Սուրեն Թովմասյանին: Խորհրդի անդամները հավանություն տվեցին նշված առաջարկությանը:

Արցախգազ ՓԲԸ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մհեր Իսրայելյանը ևս հանդես եկավ հայտարարությամբ՝ հորդորելով պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները:

ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը ողջունելով ներկաներին և կարևոր համարելով այս ձևաչափով հանդիպումը՝ նշեց.

-Մեծ սիրով ընդունել եմ շրջվարչակազմի ղեկավարի հրավերը, քանզի այսպիսի անմիջական շփումների միջոցով կարող ենք ազատ ու անկաշկանդ խոսել մեզ հուզող խնդիրների մասին: Ասկերանի շրջանը համայնքային բյուջեն կատարել է 98.3 տոկոսով, կա թերակատարում: Թերի կատարելու համար կան որոշակի պատճառներ, ինչի դեպքում բյուջեն չի կատարվում և չեն իրագործվում նախատեսված ծրագրերը: Համայնքների ղեկավարները մեծ աշխատանքներ ունեն անելու: Անպարտաճանաչ բնակչության կողմից չվճարված հարկերն ազդում են համայնքային բյուջեի չկատարմանը: Համայնքների ղեկավարները պետք է ուշադրություն դարձնեն այս խնդրին, լինեն հետևողական և պահանջկոտ:

ԱՀ ֆինանսների նախարարը բարձրացված հարցերին, որոնք հիմնականում վերաբերվում էին համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրմանը և պետության կողմից ստացվող դոտացիային, տվեց պարզաբանումներ և առաջարկեց լուծման ուղիներ:

Շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը շնորհակալություն հայտնեց Արթուր Հարությունյանին խորհրդի նիստին մասնակցելու համար և համոզմունք հայտնեց, որ նման հանդիպումները շարունակական բնույթ են կրելու: Նա պարտադիր պահանջ համարեց համայնքներում էլեկտրոնային հասցեների առկայությունը, որն ավելի արդյունավետ կդարձնի աշխատանքները:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter