ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՈՒ ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ Է |
05.02.2019 17:17 |
Հաջորդ միջոցառումը, որը տեղի ունեցավ դպրոցի 8-ից 11-րդ դասարանցիների միջև ՙԻ՞նչ, ե՞րբ, որտե՞ղ՚ ինտելեկտուալ խաղի կազմակերպումն էր, որն անցավ համառ պայքարի և բարձր տրամադրության մթնոլորտում։ Արդյունքում հաղթեց 11-րդ դասարանը։ Հունվարի 11-ին բավականին հագեցած ու հեքարքրքիր դաս էր կազմակերպվել կրտսեր դպրոցի 3-րդ դասրանում՝ ՙԱռակների աշխարհում՚ թեմայով։ Դասի ընթացքում դասվար Դիանա Ղազարյանը աշակերտներին ներկայացրեց հայտնի առակագիրների գրվածքները, որոնց շուրջ իրենց եզրահանգումներով ու մտքերով հանդես եկան դպրոցականները։ Հետաքրքիր ու բովանդակալից էր դպրոցի աշակերտական խորհրդի կողմից կազմակերպված Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի ծննդյան 55-ամյակին նվիրված միջոցառումը, որը հայրենասիրական ու հայրենապահպանության մեծ բնույթ էր կրում։ Աշակերտական խորհրդի անդամներ Ալեքսանդր Շահրամանյանի և Սնեժաննա Թամրազյանի ջանքերով դպրոցականները սերտեցին մեր ազգային հերոսի բովանդակալից ու հերոսական կյանքի ուղին։ Հենց այսպիսի աշակերտներն են լինելու արցախյան ազգային ազատագրական պայքարի ու նրա վեհ գաղափարների համար մարտնչած հերոսամարտիկների հետնորդները։ Ու ինչպես Պետոն էր սիրում ասել՝ պատերազմը սոսկ ղարաբաղյան լինել չի կարող, այն պատկանում է ողջ հայ ժողովրդին, և այդ ճշմարտությունը պիտի դառնա մեր առաջնորդն ու ոգեկոչողը: Եթե հայ զինվորը հոժարակամ և գիտակցաբար է զինվորագրվում Արցախյան դատին, ապա իրավունք չունի տրտնջալու դժվարություններից և պարտավոր է, ինչպես ընդունված է կանոնավոր բանակում, կատարել հրամանատարության բոլոր պահանջներն ու հրամանները: Հակառակ դեպքում ` պատերազմական իրավիճակում նրանք ոչ ոքի պետք չեն լինի և մեր շարքերում տեղ չեն ունենա... Մինչև վերջ կռվելու ենք, չենք թողնելու, որ պսակը դառնա խարամ: Կարծում եմ, եթե աշակերտն այս ամենին գիտակցումով է մոտենում, և իր համար բացահայտում այն կարևորագույն հատկանիշները, որոնք անհարժեշտ են ամուր պետություն և պետականություն ունենալու համար, մենք ճիշտ ուղու վրա ենք։ Հունվարյան միջոցառումների շարքը եզրափակվեց հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումով՝ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում դպրոցականները փառաբանեցին հայոց բանակին, նրա անվեհեր զինվորներին, հերոսածին մայրերին։ Ինչպես տեղեկացրեց դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը, փետրվարին դպրոցի առօրյան ավելի աշխույժ է լինելու։ Կազմակերպվելու են բազմապիսի միջոցառումներ՝ նվիրված մայրենիի օրվան, Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին, կկազմակերպվեն շարադրությունների, ասմունքի մրցություններ։ Իսկ վաղը դպրոցում կանցկացվի ՙՄեր լեզուն՚, ՙՀայոց լեզուն՚, ՙՄեր քաղցր բարբառը՚ թեմաներով բանաստեղծությունների մրցույթ, որտեղ աշակերտները կներկայացնեն իրենց ստեղծագործությունները։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|