ՀԱԿՈԲ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
31.01.2019 12:48 |
Ողջունելով ներկաներին նախագահը նշեց, որ շրջանում նոր ղեկավար նշանակելու գործընթացը բավականին երկար է ձգվել, և այս հարցում լրջագույն մոտեցումներ են ցուցաբերվել։ - Ի վերջո, կարծում եմ, ընտրությունը կանգ է առել արժանի անհատի, պետականամետ մտածողությամբ ու մեծ ժողովրդականություն վայելող , պետական կառավարման համակարգում երկարամյա հայրենանպաստ գործունեություն ծավալած Հակոբ Ղահրամանյանի վրա,- ասաց Բ. Սահակյանը։ Հակոբ Ղահրամանյանը շնորհակալություն հայտնելով նախագահին վստահության համար՝ նշեց, որ Ասկերանն իր հարազատ շրջանն է, և անելու է ամեն ինչ, իր հանդեպ ցուցաբերած վստահությունն արդարացնելու համար։ ԱՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը շնորհավորելով վարչակազմի նորանաշանակ ղեկավարին՝ նշեց, որ կադրային փոփոխության համակարգում կատարվել է ճիշտ ընտրություն, և, որ Հակոբ Ղահրամանյանը պատվով կկատարի իրեն վստահված պատասխանատու աշխատանքը նաև այս բնագավառում։ Հանդիպումը ևս մեկ առիթ էր շրջանի սոցիալ-տնտեսական, գյուղատնտեսության բնագավառի և բնակչությանը հուզող մի շարք այլ հարցերի պատասխանները երկրի առաջին դեմքից ստանալու համար։ Այս ուղղությամբ հնչած մի շարք հարցերի պարզաբանումներ տվեց նաև պետնախարարը։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|