ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՆԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ |
14.08.2017 16:04 |
Շրջանի 15 աշակերտ §Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում¦ ամենամյա ծրագրով իրենց ամառային հանգիստն են անցկացրել Հայաստանի Հանրապետության Հանքավանի §Լուսաբաց ճամբարում¦, Արցախի Հանրապետության §Հայկի սերունդ¦ երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված §Հայորդիներ¦ սկաուտական ճամբարին մասնակցել է 15 աշակերտ՝ երեք հերթափոխով։ Թերևս շրջանի պատանիները մեծ ոգևորությամբ են մասնակցում կազմակերպվող ռազմամարզական ճամբարներին, որն արդեն ավանդույթ է դարձել։ Այս տարի ևս այն կազմակերպվեց Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի տարածքում՝ հանրապետության բարձր դասարանցիների մասնակցությամբ։ Մեր շրջանից ճամբարին մասնակցել է 60 աշակերտ՝ 4 զինղեկի գլխավորությամբ։ Ճամբարի հիմնական գաղափարախոսությունը մատաղ սերնդի ճիշտ և հայեցի դաստիարակություն տալն ու պաշտպանության բանակի ապագա զինվորական ծառայությանը նախապատրաստելն է։ Սկսած 2009 թվականից Հայ հեղափոխական Դաշնակցության Ամերիկայի արևմտյան ափի երիտասարդական եւ ուսանողական միություններից տասնյակ երիտասարդներ պատանեկան ճամբարներ կազմակերպելու նպատակով այցելում են Արցախ եւ տարբեր բնակավայրերում երեխաների համար երկշաբաթյա անվճար հանգիստ կազմակերպում: Այս ամառ Ասկերանում կազմակերպված պատանեկան ամառային ճամբարին մասնակցում էր Ասկերանի և հարակից բնակավայրերի շուրջ 200 երեխա: Բազմաթիվ պատանիներ ամեն ամառ անհամբեր սպասում են իրենց բարերարներին, ովքեր պատանիների շրջանում ամառային հանգստը բազմաբովանդակ կազմակերպելով՝ մատաղ սերնդին ավելի են մոտեցնում հայոց պատմությանը, անում այն ամենը, որպեսզի վաղվա երիտասարդությունն ավելի ազգանվեր ու հայրենասեր լինի: Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |