| ԱՍԿԵՐԱՆ - ԽՆԱՊԱՏ 5։7. ԱՆՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՍՊԱՍԵՆՔ ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ | 
| 22.06.2017 09:13 | 
| 
 Հասկանալի է վերջին տարիներին հայ պատանիների հետաքրքրվածության աճը ֆուտբոլի նկատմամբ։ Նրանցից շատերն իրենց համար կուռք համարելով հայազգի ֆուտբոլային աստղ Հենրիխ Մխիթարյանին՝ ջանում են նրա նման հայտնի դառնալ և բարձր պահել հայ ազգի պատիվը։ Այս առումով ֆուտբոլի սիրահարների համար Ասկերանի մարզադաշտը լավագույն վայրն է, որտեղ կարողանում են անցկացնել իրենց ազատ ժամանակն ու պարապել սիրած մարզաձևով։ Հունիսի 20-ին Ասկերանի մարզադաշտում տեղի ունեցավ հազվադեպ ֆուտբոլային ընկերական հանդիպում Ասկերանի և Խնապատի պատանիների միջև։ Խաղն ընթացավ համառ ու անզիջում պայքարում։ Արդյունքում 5։7 հաշվով հաղթեց Խնապատի թիմը։ Ինչ իմանաս, գուցե հենց այս պատանիների մեջ է ֆուտբոլի ապագա աստղը։ Հուսանք, որ նման հանդիպումներ հաճախակի կկազմակերպվեն։ 
  | 






