| ԿԱՅԱՑԱՎ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ | 
| 02.03.2017 18:55 | 
| 
 
 Մեր շրջանը ներկայացրած շախմատիստներից աղջիկների մրցապայքարում իր տարիքային խմբում հաջող հանդես եկավ նորագյուղցի Մարտա Հակոբյանը: Նա 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Հաջող ելույթ ունեցավ նաև այգեստանցի Մխիթար Սարգսյանը, ով 12 հնարավորից վաստակելով 9,5 միավոր իր հասակակից պատանիների միջև գրավեց 3-րդ տեղը: Առաջնությունում մրցանակային տեղեր գրաված շախմատիստները ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից արժանացան պատվոգրերի և դրամական պարգևների: Թամար ՊԵՏՐՈՍՅԱՆ 
 
  | 






