| 
		20.02.2017 16:25	 | 
| 
     Փետրվարի 9-10-ը շրջկենտրոնում անցկացվել է պատանիների միջև շախմատի Ասկերանի շրջանային առաջնությունը, որին մասնակցում էին Խաչենի, Նորագյուղի, Խնձրիստանի և Ասկերանի միջնակարգ դպրոցների թիմերը: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված էին 5 տարիքային ՝ Մ10, Մ12, Մ14, Մ16 և Մ18  խմբերից մեկական շախմատիստ: Շրջանաձև անցկացված առաջնությունում,  վստահ հաղթանակներ  տոնելով բոլոր մրցակիցների նկատմամբ, մրցանակային 1-ին տեղն է զբաղեցրել Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը: 2-րդ և 3-րդ  տեղերը համապատասխանաբար գրավել են 
 Խնձրիստանի և Խաչենի Ղ.Աղայանի միջնակարգ դպրոցների թիմերը: 
  
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերն Ասկերանի շրջվարչակազմի կողմից արժանացել են պատվոգրերի, իսկ իմաստուն խաղի հաղթող թիմի անդամները՝ նաև դրամական պարգևների: Մրցումների արդյունքներով ձևավորվել է շրջանի հավաքական թիմը, որը կմասնակցի հանրապետական առաջնությանը: 
  
ԱրՊՀ Բանասիրական ֆակուլտետի  4-րդ կուրսի ուսանողուհի 
Թամար Պետրոսյան  
 
  |