Անուն բարձր ու վսեմ...
08.02.2012 00:58

Մեծն մանկավարժը գիտակցում էր իր բառերի կարեւորությունն ու նշանակությունը եւ հարգում նրան, ում համար մանկավարժ լինել, նշանակում է լինել ամեն ինչ: Յուրաքանչյուր ուսուցիչ իր մտածելակերպով ու օրինակով պետք է ուսուցանի ու դաստիարակի յուրաքանչյուր աշակերտի:


Բարձր անուն եւ նույնքան վսեմություն կա այս բառի մեջ` ուսուցիչ: Կա ուժ, եռանդ, ափսոսանք, հիասթափություն, հավատ եւ նվիրվածություն… Հավատ դեպի լուսավորը, որն ուսուցանում են նրանք, գաղափարը, որը սերմանում են մեր մեջ, որն ամբողջ կյանքում պիտի լուսավորի մեր կյանքի մթին ու խորդուբորդ լաբիրինթոսները: Ազգային հասարակական բարձունքները պետք է գրոհենք հենց մեր ստացած գիտելիքներով: Ուսուցչի կատարած աշխատանքը մեծ է նաեւ հոգու եւ մտքի ինքնահաստատաման անդաստաններում: Երախտամոռ կլինենք, եթե մոռանանաք մեր դաստիարակի` ուսուցչի անդուլ տքնաջան աշխատանքը: Ես այսօրվա պես եմ հիշում իմ առաջին ուսուցչուհուն` Շոշի միջնակարգ դպրոցի իմ առաջին դասվարին: Նա ինձ դիմավորեց ժպիտն աչքերին: Ես ծաղիկների փունջը ձեռքիս թրթռացող սրտով մտա առաջին դասարան: Ինձ դիմավորեց եւ գրկեց ամուր-ամուր ու ինձ թվաց, թե արեւն է ջերմացնում իմ դողացող մարմինը: Դա իմ առաջին ուսուցչուհին էր` ընկեր Ռիմա Մարգարյանը: Ես կարծեցի, թե ուրորէ կհալվեմ այդ տաքությունից:

Գլորվել են տարիներ… Աստված ի'մ, ինչ համբերությամբ էր լցված նա, ինչքան էր սիրում, որքան էր նվիրված նա մեզ… Ոնց էինք կարողանում հասցնել սովորել, տառերը սերտել եւ դրանք իրար հետեւից շարել:

Դպրոցական այդ կես ծիծաղ, կես թախիծ առաջացնող հուշերն անջնջել հետք են թողել իմ հուշերի մշուշում: Ու ես չեմ կարող մոռանալ ու չգնահատել այն, ինչը ես ստացել եմ հենց դպրոցում ու նրա կամարների տակ:

Այսօր առիթն է, որ ես ինչ-որ չափով վարձահատույց լինեմ այն մարդկանց, ովքեր դասավանդել են ինձ:

Շնորհավոր Ձեր տոնը, թանկագին ուսուցիչներ, թող բազմապատկվի Ձեր կորովը, թող ամրապնդվի հավատն առ այն, որ մատաղ սերունդը կանի ամեն ինչ, արդարացնելու ձեր հույսերը: Դուք գեղեցիկի, բարու ու վսեմի անխոնջ սերմնացաններ եք: Հավատացնում եմ, որ երբեք հուսախաբ չեմ անի ձեզ, կյանքում կառաջնորդվեմ ձեր վեհ ու վսեմ գաղափարներով:

Մարիամ ՍԱՖԱՐՅԱՆ,

ԱրՀՊ լրագրության 2-րդ կուրս

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter