| 
		26.08.2016 14:59	 | 
| 
     Օգոստոսի 23-ին Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը ընդունել է Ասկերանի ֆուտբոլի հավաքական թիմի անդամներին, ովքեր մանկապատանեկան ֆուտբոլի հանրապետական առաջնությունում բարձր պահելով հարազատ շրջանի անունը և առաջնությանը ցուցադրելով  դիտարժան խաղեր՝ գրավել են մրցանակային երկրորդ տեղը։ Սամվել Աղաջանյանը կարևորել է ֆուտբոլ մարզաձևի զարգացումը շրջանում և խոստացել միշտ աջակցել շրջանի հավաքականին։ Քաղաքապետը ֆուտբոլի շրջանի հավաքականին պարգևատրել է  պատվոգրով  և դրամական պարգևով, իսկ հավաքականի մարզիչ Հայկ Շամիրյանին՝ կատարած բարեխիղճ աշխատանքի և մանկապատանեկան
  ֆուտբոլի հանրապետական առաջնությունում երկրորդ հորիզոնականը գրավելու համար հանձնել  շնորհակալագիր։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ  
 
 
 
  |