ՀԱՅԱՍՏԱՆՆ Ի ԶՈՐՈՒ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ, ՀԱՐՎԱԾԵԼ ԲԱՔՎԻՆ, ՍՈՒՄԳԱՅԻԹԻՆ, ՄԻՆԳԵՉԱՈՒՐԻՆ ԵՎ ԳՅԱՆՋԱՅԻՆ |
06.05.2016 15:22 |
Ըստ Օհանյանի՝ բանակի սպառազինության մեջ կան մեծ հեռահարության զինատեսակներ, այդ թվում՝ մարտավարական նշանակության §Իսկանդեր¦ համակարգեր, որոնք գործի կդրվեն լայնամասշտաբ պատերազմական գործողությունների մեկնարկի դեպքում: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում §Իսկանդեր¦ հրթիռային համակարգը: Այդ համակարգի 7,2 մետրանոց հրթիռները կարող են խոցել մինչև 50-500 կմ հեռավորության վրա գտնվող նշանակետ՝ ոչնչացնելով վարչական և արդյունաբերական կենտրոնները, կարող են օգտագործվել նաև օդանավակայաններ և հրամկետեր ոչնչացնելու համար: Հայաստանում այսօր կան բավականին ռազմական մասնագետներ, ովքեր կարող են կառավարել §Իսկանդեր¦ հրթիռային համակարգերը: 1996 թվականից ի վեր Հայաստանն ունի նմանատիպ §Ռ-17 Սկադ¦ տեսակի օպերատիվ մարտավարական համակարգ: Խոսելով §Սկադ¦ համակարգերի մասին՝ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը մեջբերեց Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախկին նախագահ՝ գեներալ Ռոխլինի խոսքերը Հայաստանի ռազմական ներուժի վերաբերյալ։ §Մասնագիտների հավաստմամբ Սկադ Ռ-17 հրթիռային համակարգով Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու դեպքում Ադրբեջանի տարածքի 1/3-ը կանցնի ջրի տակ կամ լրիվությամբ կոչնչացվի Բաքու քաղաքը¦։ Վաղարշակ Հարությունյանն ընդգծում է, որ §Իսկանդեր¦ և §Սկադ¦ տեսակի համակարգերը ոչ թե հարձակողական կամ պաշտպանական, այլ հակառակորդի գործողությունները զսպող դեր են կատարում: Ադրբեջանը շատ լավ պատկերացնում է, որ այս զենքերով հայկական կողմը կարող է խոցել Կիրովաբադ, Սումգայիթ և Բաքու քաղաքները, որտեղ տեղակայված են ռազմական և արդյունաբերական խոշոր օբյեկտներ: I IN.AM |