ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ՀԱՐԳԵՑԻՆ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ |
26.02.2016 16:57 |
դաժան ու անգութ ճակատագրի արժանացան, հազարավորներ զրկվեցին ունեցվածքից ու մի կերպ փրկվելով ահասարսուռ մահվան ճիրաններիցª սփռվեցին աշխարհով մեկ։ Փաստորեն 1988-ի փետրվարի 22-ին Ասկերանում լուրջ դիմադրության հանդիպելովª ոճրագործները փետրվարի 26-29-ը Սումգայիթում կազմակերպեցին անմեղ ու անպաշտպան խաղաղ բնակչության կոտորած։ Մինչ հայերս փորձում էինք խաղաղ ճանապարհով մեր հարցին լուծում տալ՝ ադրբեջանական հայալահած ù³ñá½ã³Ù»ù»Ý³Ý շարունակում էր իր սև գործը։ Ու ցավալին այն էր, որ սումգայիթյան դեպքերից հետո Ադրբեջանում շարունակում էին ապրել հայեր, ովքեր չէին հավատում, որ իրենք ևս կարող են նման ճակատագրի արժանանալ։ Մինչ օրս գառան դիմակով հանդես եկող Ադրբեջանի ղեկավարությունը չի դատապարտել Սումգայիթյան և Բաքվի ջարդերը կամ որևէ կերպ ափսոսանք հայտնել էթնիկական զտումների համար։ Թերևս նա գնում է եղբայրական Թուրքիայի ոտնահետքերով, որը ևս մինչօրս չի ընդունել 1915 թվականի ցեղասպանությունը, չնայած, որ գրեթե ամբողջ աշխարհն է դա ընդունել ու դատապարտել։ 1988-90թթ. Ադրբեջանից ավելի քան կես միլիոն հայ դարձավ վտարանդի, իսկ նրանցից շատերն առայսօր փախստականի կարգավիճակով շարունակում են իրենց արդար պայքարը՝ փոխհատուցման պահանջով։ Փետրվարի 29-ին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչները, հիմնարկ-ձեռնարկությունների և համայնքների ղեկավարներն այցելեցին Ասկերանի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթում զոհված հայերի անմար հիշատակին։ Անմեղ զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձան-խաչքարի մոտ տեղի ունեցած հիշատակի արարողության ժամանակ Արցախյան Շարժման նախաձեռնող խմբի անդամ Սլավիկ Առուշանյանը դատապարտեց ոճրագործներին ու նրանց կատարած անմարդկային գործողությունները որակեցին որպես ցեղասպանություն։ Նա նաև ասաց, որ այսօր նաև ուրախանալու առիթ ունենք, քանի որ 1992 թվականի փետրվարի 26-ին ազատագրվեց երբեմնի հայերով բնակեցված Խոջալուն, որը սեպի պես խրված էր մայրաքաղաք Ստեփանակերտի, Ասկերանի և մի շարք հայկական բնակավայրերի միջև։ -1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր, որոնք իրենց վայրենի ու դաժան կատարմամբ ցնցել են համաշխարհային հանրությանը: Սումգայիթյան նախճիրը դարձավ Հայաստանի հետ վերամիավորման պահանջով Արցախի հայության օրինական կամարտահայտման պատասխանը և ամբողջ խորհրդային շրջանում ադրբեջանական իշխանությունների վարած հայատյաց քաղաքականության մարմնացումը: Մինչդեռ Ադրբեջանական իշխանությունն արցախահայությանն էր ագրեսոր անվանում՝ կոպտորեն աղավաղելով փաստերը, իսկ հայերի հանդեպ ցեղասպանություն իրականացած ոճրագործները մինչ օրս անպատիժ են մնացել,- ասաց Ս.Առուշանյանը։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |