ԵՌԱՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՍԿԵՐԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ
17.05.2012 15:15

 

     Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներից անմասն չմնաց նաեւ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը: Մայիսի 7-ին դպրոցում կազմակերպվեց Եռատոնին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչի պաշտոնակատար Ռուզաննա Մկրտչյանը, ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման նախագահ Սամվել Աղաջանյանը, Արցախյան եւ Հայրենական Մեծ պատերազմների մասնակիցներ: Հյուրերը նախ մոտեցան Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշատախտակին, ծաղիկներ դրեցին եւ իրենց

հարգանքի տուրքը մատուցեցին ասկերանցի քաջորդիների հիշատակին: Քիչ այն կողմ բացված էր ցուցահանդես, որը ներկայացնում էր տարրական դպրոցի աշակերտների ձեռքի աշխատանքները: Հյուրերը զմայլվեցին աշակերտների ունակություններով, արժեւորեցին նրանց աշխատանքները:

    Այնուհետեւ դպրոցի դահլիճում կայացավ եռատոնին նվիրված միջոցառում: Դպրոցի տնօրեն Կառլեն Մաիլյանն իր բացման խոսքում շնորհավորելով ներկաներին փառապանծ Եռատոնի առթիվ` նշեց, որ այսօր դժվար է ·»ñ³գնահատել օրվա խորհուրդը: Ամեն անգամ, երբ խոսում ենք մեր պետականության մասին, å³ñï³íáñ ենք գլուխ խոնարհել մեր հերոս տղաների եւ աղջիկների թափած արյան, մեր հաշմանդամ ընկերների եւ երջանիկ պատահականությամբ ողջ մնացած ազատամարտիկների առջեւ: Իր խոսքն ուղղելով աշակերտներին` փաստեց, որ նրանք են մեր երկրի ապագան են, եւ մեր ազատագրած հողերը հենց նրանք պետք է պաշտպանեն: Ամեն մարդ պետք է կատարի իր առջեւ դրված պարտականությունները:

         Ելույթներ ունեցան Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, Մեծ Հայրենականի վետերան Ալեքսանդր Ջհանգիրյանը:

         Ա.Գաբրիելյանն իր ելույթում ներկաներին շնորհավորելով պանծալի տոնի առթիվ` միաժամանակ նշեց, որ այսօր մենք հպարտություն ենք ապրում մեր հաղթանակներով: Մեծ Հայրենականում մեծ էր հայերի ներդրումը:

         ...î³ëݳÙÛ³ÏÝ»ñ ³Ýó Ù»Ýù ձեռք բերեցինք մեր անկախությունն ու ազատությունը: Ստեղծեցինք հզոր եւ կայուն բանակ: Իսկ ազատագրված Շուշին ամենամեծ հաղթանակն էր հայերիս համար:

Այնուհետեւ դպրոցի աշակերտները հանդես եկան գեղեցիկ կատարումներով: Նրանց արտասանությունները, երգերն ու պարերը հայրենասիրական շունչ տարածեցին դահլիճում:

         Վերջում աշակերտները ծաղիկներ նվիրեցին Արցախյան պատերազմին մասնակցած կին ազատամարտիկներին եւ Մեծ Հայրենականի վետերան Ա. Ջհանգիրյանին:

         Ներկաները հիացան բարձր մակարդակով կազմակերպված միջոցառմամբ ու հստակ հասկացան, որ երիտասարդ սերունդը պատրաստ է կանգնելու մեր Հայրենիքի å³ßïåանության ¹Çñù»ñáõÙ:

Կարինե Բախշիյան

 

Հ.Գ.   Հաղթանակի տոնին նվիրված տարաբնույթ միջոցառումներ են տեղի ունեցել մեր շրջանի բոլոր համայնքներում։

Եվ ամեն ï»Õ իշխողը հպարտությունն էր, Ազատ ու Անկախ պետություն ունենալու վեհ զգացումÝ áõ Հաղթանակի բերկրանքը՝ ԵՌԱԿԻ:


 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter