Արցախցիներն այնքան են մնալու այդտեղ, ինչքան որ պետք է, որովհետև մեզ համար դա ոչ թե ալյուր է, այլ արյուն. Ասկերանի վարչակազմի ղեկավարի օգնականը՝ արցախցիների կողմից Ասկերան-Աղդամ ճանապարհը փակելու մասին
30.08.2023 16:36

Արցախցիներն այնքան են մնալու այդտեղ, ինչքան որ պետք է, որովհետև մեզ համար դա ոչ թե ալյուր է, այլ արյուն. Ասկերանի վարչակազմի ղեկավարի օգնականը՝ արցախցիների կողմից Ասկերան-Աղդամ ճանապարհը փակելու մասին

«Ասկերան-Աղդամ ճանապարհին հիմա իրավիճակը շատ հանգիստ է, վրաններ են տեղադրված, տղամարդիկ երեկվանից այնտեղ են, հերթապահություն են իրականացնում, ամեն ինչ անում են, որ այդ բեռը չմտնի Արցախ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի վարչակազմի ղեկավարի օգնական Անահիտ Պետրոսյանը:

Նշենք, որ Ասկերանի շրջանի բնակիչները երեկվանից փակել են Ասկերան-Աղդամ ճանապարհը՝ ադրբեջանական կողմի ուղարկած բեռի մուտքը Արցախ թույլ չտալու համար:

Պետրոսյանի խոսքով արցախցիները վճռական են տրամադրված. «Ժողովուրդն  հենց իմացել է այդ բեռների ուղարկման մասին, ինքնակազմակերպվել է և մի մասը ոտքով, մի մասը հեծանիվով հասել է այդտեղ ու փակել է ճանապարհը: Արցախցիներն այնքան են մնալու այդտեղ, ինչքան որ պետք է, որովհետև մեզ համար դա ոչ թե ալյուր է, այլ արյուն»:

Իսկ, թե որ դեպքում է հնարավոր, որ բեռն անցկացվի՝ Անահիտ Պետրոսյանն ասաց. «Այդ բեռները կարող են անցնել միայն այն դեպքում, երբ երկկողմանի համաձայնություն ձեռք բերվի և Ադրբեջանը ճանաչի մեր ինքնորոշման իրավունքը»:

 

Աննա Բզնունի

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter