ԱՅԳԵՍՏԱՆՈՒՄ ԽՍՏԻՎ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ԵՆ ՊԱՐԵՏԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ |
27.07.2020 17:20 |
հերթապահություն են իրականացնում ոստիկանության շրջբաժնի աշխատակիցները։ Ա. Սարուխանյանը տեղում ցուցումներ է տվել ուժեղացված հերթապահություն իրականացնող ոստիկանության ծառայողներին։ - Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրվել են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով: Թագավարակի տարածումը կանխարգելող շրջանային հանձնաժողովի կողմից համայնքում իրականացվել են բոլոր աշխատանքները՝ հիվանդության տարածումը կանխարգելելու և այն հնարավորինս կարճ ժամկետներում հաղթահարելու ուղղությամբ,- նշել է Ա. Մանգասարյանը։ Ա. Մանգասարյանն ու Ա. Սարուխանյանն այցելել են նաև համայնքապետարան և համայնքի ղեկավար Մ. Վանեսյանի հետ քննարկել մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումների հետևանքով առաջացած խնդիրները, որոնցից շատերին տեղում տրվել են լուծումներ։ Պետք է նշել, որ անցակետերում հերթապահություն իրականացնող ոստիկանության ծառայողներն ամենայն լրջությամբ են հետևում կարգ ու կանոնի և սահմանափակումների խստիվ պահպանմանը, և համոզված են, որ միայն այդ կերպ հնարավոր կլինի կանխարգելել համավարակի տարածումն ու կարճ ժամանակահատվածում դրա հաղթահարումը։ Նշենք, որ ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի 2020թ. հուլիսի 25-ի ստորագրած նոր որոշման համաձայն սահմանվել է Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի վարչական տարածք մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ: Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |