Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղն իր անունն ստացել է հավանաբար շատ ջրաղացներ ունենալու պատճառով: Մինչև հիմա պահպանվում են Աղաբեկանց եռաստիճան ջրաղացի, Խուջունց և Ջալալանց ջրաղացների փլատակները:
18-րդ դարի առաջին կեսին ցարական գեներալ Մադաթովը վերադառնում է հայրենի Ավետարանոց գյուղը՝ իր հետ բերելով երեք հայ եղբայրների: Նրանք բնակություն են հաստատում Ավետարանոց գյուղից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա: Եղբայրներից մեկը զինագործ էր, մյուսը՝ դարբին, իսկ երրորդը՝ ջրաղաց պատրաստող: Նախկինում այս գյուղն ունեցել է երեք անուն՝ Դամիրչիլար, Լուլասազ և Ջրաղացներ:
Դարերի պատմություն ունեցող գերեզմանոցի հուշաքարերի վրա գտնվող գրանցումներից կարելի է փաստել, որ գյուղը հիմնադրվել է 18-րդ դարի կեսին: Գյուղի աղբյուրը կառուցվել է 1911 թվականին, իսկ 1984 թվականին այդ գյուղում ծնված
Ապրիլի 28-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարին կից խորհրդի հերթական նիստը։ Նիստի աշխտանքներին մասնակցում էին վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների, համայնքների ղեկավարներ։ Այն վարում էր վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը։
Նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերում էր շրջանի Ակնաղբյուրի, Սղնախի, Մադաթաշենի և Մոշխմհատի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների և աշխատակազմերի գործունեությանը, որի մասին տեղեկանք ներկայացրեց վարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը։ Նշված համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքում ի հայտ բերված
Արցախի շողակաթ առավոտներից մեկն էր: Ապրիլյան արբշիռ ծաղիկների բույրերը տարածվել էր շուրջբոլոր: Դաշտերում շաղն էր շողում, մանուշակներից դրախտի նեկտար էր կաթում:
Աղունիկների մի փոքրիկ երամ ուրախ ծլվլոցով գարունն էր վայելում: Մեկ ցատկոտում են, մեկ՝ ուրախ ճռվողյունով կանչում միմյանց: Ճերմակաթույր փոքրիկ մի ճուտիկ, ծաղիկը բերանին հեռու էր փախչում, որ ձեռքից չխլեն: Երկու վարուժան, փքված կեցվածքով, կռիվ են տալիս:
Դիրքապահ Քյարամը նստել էր քարափին և հրճվանքով դիտում էր աղունիկների խաղը: Մի գողտրիկ ծիծաղ խաղաց նրա գունատ շուրթերին ու երանությամբ լի
Ապրիլի 23-ին Ասկերանի Փետրվարի 22-ի հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված պահանջատիրական միտինգ։ Միտինգի մասնակիցները ծաղիկներ դրեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշարձանի պատվանդանին՝ հարգանքի տուրք մատուցելով սրբադասված
Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ ապրիլ ամիսը շրջանում հայտարարված է ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ։ Միամսյակի շրջանակներում ապրիլի 22-ին Խրամորթում կատարվեցին հուշարձանների շրջակա տարածքների բարեկարգման և սանիտարական մաքրման աշխատանքներ։ Այդ աշխատանքներին մեծ եռանդով էին կցվել գյուղացիները՝ համայնքի ղեկավար Արգեն Մկրտչյանի
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին ուղղված նամակում Վայոմինգի նահանգապետ Մեթյու Միդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նահանգապետը ողջունել է նաև ցեղասպանության ճանաչման ուղղությամբ հայկական կազմակերպությունների ու հայ համայնքի ջանքերը:
§Հայերի հանդեպ տեղի ունեցած բռնությունները և հրեական Հոլոքոստն անպատկերացնելի են, սակայն
Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի 2017թվականի մարտի 22-ի որոշմամբ ապրիլի 3-ից 29-ը ներառյալ շրջանում հայտարարվեց ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման
Տարին կրկին մոտեցավ նվիրական այն պահին, երբ ազգովի պետք է նշենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության` Ս. Զատկի տոնը:
Աստծո պատկերով ու նմանությամբ ազատ ստեղծված առաջին մարդիկ ի չարը գործադրեցին իրենց ազատ կամքը` խախտելով իրենց տրված միակ պատվիրանը և մեղքը ներմուծելով մարդկային կյանքի մեջ, ինչի արդյունքում վտարվեցին դրախտից և դարձան
Գարնանային ամենագեղեցիկ տոնը՝ կանանց միամսյակը սպասված և հաճելի տոն է բոլորիս կողմից: Ասես, ավելի է մեծարվում և արժևորվում կին արարածը: Ամենուրեք կարելի է լսել ջերմ և գեղեցիկ խոսքեր կանանք, աղջիկների և մայրերի պատվին: Բավական է մի քաղցր խոսք, մի շոյիչ վերաբերմունք, և կինն իրեն լրիվությամբ երջանիկ և գնահատված է զգում: Ակամա շոյվում ես, երբ զգում ես, որ արժևորված են քո արածն ու թողածը, ստեղծածն ու պահպանածը: Ավելի ու ավելի ես ոգևորվում և ցանկանում կատարել ավելին քո ընտանիքի ու շրջապատի համար:
Հայրենասիրությունը հայի արյան մեջ է, այն թևածում է յուրաքանչյուր հայի էության մեջ և նրա համար դառնում հոգի, ավիշ։ Այս իրողությունն է ապացուցում վերջերս Խնապատի Ա.Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպված հուզումնառատ միջոցառումը՝ շրջանային մեթոդփնջի շրջանակներում։ Միջոցառումն այս յուրօրինակ առհավատչյան է այն բանի, որ, չնայած կրկնվող դավերին, արցախցին այնուամենայնիվ, անպարտելի է ու հավերժական, նա կարողանում է լացի միջից ծիծաղել, արարել ու ստեղծագործել, կրթել
Հովսեփավանի Յուրի Ջհանգիրյանի անվան հիմնական դպրոցի աշխատակազմն իր գործունեության հիմքում ունենալով մատաղ սերնդի կրթությունն ու դաստիարակությունը՝ պարտքի մեծ գիտակցումով է կատարում իր վեհ առաքելությունը։ Ուսումնական տարվա ողջ ընթացքում դպրոցի տնօրինության ուշադրությանից և՛ ոչ մի տոնական կամ հիշարժան օր չի վրիպում։ Համերաշխ ու փոքրիկ կոլեկտիվով ձեռք-ձեռքի տված հասցնում են ի կատար ածել և՛ իրենց մտահղացումները, և՛ շրջանի կրթության և սպորտի բաժնի պահանջները։ Այդ ամենով հանդերձ խոսելով դպրոցի ձեռքբերումներից ու նրան անմնացորդ նվիրվածությունից տնօրեն Անահիտ Գրիգորյանը համեստորեն նշում է, որ իրենց պարտքն են կատարում Հայրենիքի հանդեպ, հավելելով, որ Արցախում ապրող յուրաքանչյուր ոք պետք է խստապահանջ լինի իր նկատմամբ ու անի իրենից կախված
Ապրիլի 6-ին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի նիստերի դահլիճում կազմակերպվեց հանրակրթական դպրոցների տնօրենների, զինղեկների խորհրդակցություն, որին ներկա էր նաև շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ կրթության և սպորտի բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը: Նա շնորհավորելով