20.09.2017 18:05 |
Սեպտեմբերի 20-ին Նորագյուղի նորակառույց մանկապարտեզի բակում ազգային ոգին էր իշխում։ Ու ամենանակեղծ ուրախությունն ու ժպիտը կարելի էր կարդալ երեխաների դեմքերին, որոնց համար էլ կառուցվել է այս հոյակերտ շենքը։ Եռագույն դրոշներ, փուչիկներ, երջանկությունից փայլող աչքեր, մի խոսքով՝ խանդավառություն։
Մանկապարտեզի շենքը երկհարկանի է՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, մեծ ու հարմարավետ բակով, խաղահրապարակով՝ նախատեսված |
Подробнее...
|
20.09.2017 18:01 |
Սեպտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության Տող գյուղում անցկացվեց արդեն ավանդական դարձած գինու փառատոն։ Փառատոնին ներկայացվեցին Արցախում արտադրվող գինիները, որոնք իրենց յուրահատուկ համով ու որակով կարճ ժամանակահատվածում հասցրել են ճանաչվել աշխարհի տարբեր ծայրամասերում։ Փառատոնին մեծ ակտիվությամբ են մասնակցել նաև մեր շրջանի գինի արտադրող ընկերությունները։ Նրանցից շատերը նման փառատոնների ժամանակ արդեն իսկ գտել են տարբեր ընկերությունների հետ համագործակցության
|
Подробнее...
|
14.09.2017 14:41 |
Սեպտեմբերի 11-ին Ասկերանի շրջանի Ակնաղբյուրի համայնքում տեղի ունեցավ Հայրենիքի նվիրյալ զավակներից մեկի՝ Արմեն Հայրապետյանի ծննդյան 55-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ։ Միջոցառումը կազմակերպվել է դպրոց-բանակ-հասարակություն կապի շրջանակներում, որը հայրենապահպանության և սեփական ազգին նվիրվածության յուրօրինակ դաս էր նաև։ Այո՛ Հայրենիքները կանգուն են նրա համար ամեն
|
Подробнее...
|
12.09.2017 18:24 |
Ասկերանի շրջանի Սզնեք գյուղն Արցախի հնագույն բնակավայրերից մեկն է՝ շրջապատվածÂ կուսական ու փարթամ անտառների հեքիաթային գեղեցկությամբ: Այստեղ օդն աննկարագրելի մաքուր և անարատ է, ինչպես սզնեքցու սիրտն ու հոգին: Աշխատասեր, պատվասեր, բարի ու համեստ սզնեքցին հազար ու մի թելով կապված է հարազատ գյուղի հետ: Անտրտունջ ապրում է այստեղ, կռիվ տալով հողի հետ աշխատում և բերք ու բարիք է ստեղծում: Գյուղի մեծերը կարոտով ու երանությամբ են խոսում նախկին Սզնեքի մասին, որ հայտնի էր իր քաղաքակիրթ, մաքրասեր, ստեղծագործ և ուսումնատենչ
|
Подробнее...
|
12.09.2017 18:14 |
Իրանում 4 տարի առաջ մի խումբ հայրենասերների կողմից նախաձեռնվեց ու կազմակերպվեց §Թևանիկ¦ բարեգործական կազմակերպությունը՝ սոցիալական տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Ծրագրի նպատակն է օժանդակել, սատարել գյուղացուն, արհեստագործին, բանվորին և սոցիալապես անապահով ընտանիքներին՝ նրանց արտադրանքը վաճառելու, գումարը տիրոջը փոխանցելու, իսկ գոյացած հասույթով բարեգործական ծրագրեր իրականացնելու համար։
Օրերս կազմակերպության |
Подробнее...
|
08.09.2017 13:13 |
Սեպտեմբերի 2-ին համայն հայությունը նշում է առանձնահատուկ նշանակություն ունեցող տոն՝ Արցախի Հանրապետության անկախության օրը: Տոն, որը շրջադարձային եղավ արցախահայության կյանքում և փոխեց նրա պատմության ընթացքը: Այն ազդարարեց Արցախի Հանրապետության ծնունդը, որն արդյունք էր մեր ժողովրդի երկարամյա մաքառումների ու անկոտրում կամքի: Վերջապես նվաճեցինք մեր հողի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքը…
Արցախի անկախության 26-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումն Ասկերան քաղաքում մեկնարկեց |
Подробнее...
|
08.09.2017 13:02 |
Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում կրկին ղողանջեց դպրոցական առաջին զանգը՝ իր կամարների տակ ընդունելով հազարավոր դպրոցականների, ովքեր անհամբերությամբ էին սպասում նոր ուսումնականին։
Գիտելիքի և դպրության օրն առանձնակի շուքով է նշվում Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում։ Հանդիսավոր տողանը, որին ներկա էին |
Подробнее...
|
29.08.2017 15:13 |
Օգոստոսի 26-ին Ասկերանի շրջանի վարչակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ուսուցիչների արդեն ավանդական դարձած ամենամյա օգոստոսյան խորհրդակցություն։ Խորհրդակցությանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Ս. Գրիգորյանը, ՀՀ ԿԳ նախարար Լ.Մկրտչյանը, ՀՀ Ազգային ինստիտուտի տնօրեն Ն. Ղուկասյանը, ՀՀ ԳԹԿ բաժնի պետ Կ. Նասիբյան, ԼՂՀ ԿԳՍ նախարար Ս.Ասրյանը, շրջանի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ։
Շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի |
Подробнее...
|
29.08.2017 15:08 |
Անկասկած կան մարդիկ, ովքեր աշխարհ են գալիս որոշակի առաքելությամբ։ Յուրի Արամյանը մեր հանրությանը հայտնի է որպես բանիմաց գյուղատնտես, ով իր ամբողջ կյանքն ու գործունեությունը նվիրել է երկրի գյուղատնտեսության զարգացմանը։ Պատահական չէ, որ նրա անունն ուղիղ կապ ունի գյուղատնտեսության հետ, որը հունարենից թարգմանաբար նշանակում է հողի աշխատավոր, հողագործ։
Ծնվել է 1937 թվականի օգոստոսի 24-ին, Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղում։ Ավարտել է Քյաթուկի 8-ամյա դպրոցը, ապա Նախիջևանիկ, Խանաբադ, որտեղ էլ |
Подробнее...
|
29.08.2017 15:05 |
Արցախի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձին ընդառաջ շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գրիշա Մարտիրոսյանը մարզական մի շարք միջոցառումներ է կազմակերպում։ Օգոստոսի 24-ին Ասկերանի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլային ընկերական հանդիպում Ասկերանի համայնքի ֆուտբոլիստների և Ն զորամասի զինվորների միջև։ Խաղն անցավ բավականին ակտիվ և մրցակցային մթնոլորտում։ Առաջին խաղակեսն
|
Подробнее...
|
29.08.2017 14:59 |
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի կողմից կազմակերպվող և արդեն ավանդական դարձած ուխտագնացության մասնակիցներն այս օրերին այցելում են Արցախի բոլոր բնակավայրերը, զորամասերը, հարգանքի տուրք են մատուցում զոհված ազատամարտիկներին՝ այցելելով նրանց պատվին կառուցված հուշակոթողներին:
Ուխտագնացության նպատակն է հավերժացնել մեր հերոս տղաների հիշատակը, բարձրացնել ազատագրված տարածքների բնակչության ռազմահայրենասիրական ոգին, ամրացնել այդ տարածքներում |
Подробнее...
|
23.08.2017 16:37 |
Հիշողություններն ինձ կրկին տանում են դեպի դպրոցական իմ երանելի տարիները: Այդ հուշերի մեջ այնքա՜ն մաքրություն և այնքա՜ն ջերմություն կա ու այնպիսի պայծառ դեմքեր, որոնք արեգակի պես լուսավորում և ուղեկցում են մարդուն գիտակցական իր ողջ կյանքում: Երբ մտաբերում եմ իմ հարազատ դպրոցը, անմիջապես աչքիս առջև կանգնում են իմ սիրելի ուսուցիչները: Չէ որ նրանք ոչ միայն ուսուցանել, այլև իրենց անձնական օրինակով դաստիարակել և որպես մարդ ձևավորել են բազում սերունդների: Նրանք մեզ սիրել և վերաբերվել են հարազատ երեխայի պես: Գուցե հենց դա է այն գլխավոր նախադրյալը, որ հաջողությունների են հասել մեզանից շատ շատերը:
Նա, ում մասին ցանկանում եմ մեծարանքի խոսքեր ասել, ճանաչված, սիրված և հարգված մանկավարժ է ողջ հանրապետությունում: Վեհ, պատվասեր, մեծահոգի, մանկավարժության բոլոր սկզբունքներին ու մեթոդներին |
Подробнее...
|
|
|