ՀՆՉԵՑ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ
27.05.2018 19:14

Մայիսի 26-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում հնչեց դպրոցական վերջին զանգը, որը յուրովի մի հրաժեշտ էր մանկության քաղցր հուշերին, դպրոցի անմոռանալի տարիներին: Ուսումնական տարին մի ակնթարթի պես ավարտվեց, ետևում մնաց դպրոցական հագեցած առօրյան:

Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, Ասկերանի սուրբ Աստվածածին եկեղեցու սարկավագ Արթուր Խունոյանը, քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, հյուրեր:

Հնչեց Արցախի Հանրապետության պետական

Подробнее...
 
ԳՆԱՀԱՏԵՔ ՁԵՐ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆ ՄԻ ՕՐՆ ՈՒ ՎԱՅՐԿՅԱՆԸ…
26.05.2018 10:01

Կրկին Ավետարանոց գյուղում էի: Այս անգամ այցելեցի Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Արաքսյա Խաչատրյանին, ում շատ շատերն են ճանաչում մեր շրջանում: Այսօր նա այն սակավաթիվ վետերաններից մեկն է, ովքեր ապրելով մեր կողքին՝ հիշեցնում են բոլոր այն քաջագործությունների և ընդգծված հայրենասիրության մասին, որ ունեցել է հայ ժողովուրդը մեծ Հայրենականի ժամանակ:

Արաքսյա Խաչատրյանն ուրախությամբ ընդունեց իմ անակնկալ այցելությունը: Նա անմիջապես հրահանգ տվեց հարսին հյուրասիրության պատրաստություն տեսնել: Այս օջախում այդպես էր ընդունված, ամեն մի մտնող պետք է ճաշակի տանտերերի ձեռքով ստեղծած գյուղական բարիքները: Առույգ և ժրաջան կին էր Արաքսյա

Подробнее...
 
ԻՎԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ, ԻՍԿ ՀՈՎՍԵՓԱՎԱՆՈՒՄ՝ ԱՌԱՋԻՆ ԽՈՐՔԱՅԻՆ ՀՈՐԸ
22.05.2018 09:54

§Հայաստան¦ համահայկական հիմնադրամի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ օրերս Արցախում մի շարք բարեգործական միջոցառումներ իրականացվեցին։

Մայիսի 19-ին Ասկերանի շրջանի Իվանյանի համայնքում մեծ հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց համայնքային

Подробнее...
 
ԱՐԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴՕՐԻՆԱԿՄԱՆ ԴԱՍ
21.05.2018 10:06

Մայիսի 18-ին  կազմակերպվեց լեռնարշավ դեպի Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղը, որտեղով անցել է 4-րդ պաշտպանական շրջանի մարտական ուղին: Արշավին մասնակցում էին Ասկերանի Ն զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալ Լալա Բաղդասարյանը, ԱԱՄ Ասկերանի քաղաքային խորհրդի նախագահ Արամ Աղաջանյանը, Ասկերանի ՇԱԻԲ ԲՏՊ բաժանմունքի

Подробнее...
 
ԹՈՂ ԱՅՍՏԵՂ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԻԱՅՆ ԲԱՐԻՆ…
15.05.2018 09:46

Քիրս լեռան ստորոտում ծվարած Ավետարանոց գյուղը մի իսկական դրախտավայր է հիշեցնում: Աննկարագրելի դյութիչ բնություն, կուսական անտառներ, անմահական ու մաքրամաքուր օդ և ջուր, սրտաճմլիկ ծլվլացող թռչունների երամներ, պարզապես՝ մի երանելի բուրաստան…

Ավետարանոցը գոյություն է ունեցել դեռևս մեկուկես հազարամյակ առաջ: Այն եղել է Վարանդա գավառի կենտրոնը և մելիքների նստավայրը: Միջնադարում և հատկապես մելիքների տիրապետության շրջանում բնակավայրը շրջապատված է եղել հզոր և ամուր պարիսպներով, որոնց որոշ հատվածներ մնում են մինչև օրս: Մնում են նաև մելիքների

Подробнее...
 
ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎՈՒՄ
11.05.2018 00:14

Հիշել, հարգել և խնկարկել Հայրենիքի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների անմար հիշատակը՝ ապրողներիս սրբազան պարտքն է։ Արցախի ցանկացած բնակավայրում յուրաքանչյուր միջոցառում սկիզբ է առնում նահատակված հերոսների հիշատակին կառուցված հուշարձաններին ծաղիկներ խոնարհելով և հարգանքի տուրք մատուցելով։

Ասկերանի շրջանի Հարավի համայնքում մայիսյան Եռատոնին նվիրված միջոցառումը մեկ օր շուտ սկսվեց։ Մեծ Հայրենականում զոհված  հարավցիների հուշարձանի տարածքում կանգնեցվեց

Подробнее...
 
ՄԵՆՔ ՆՎԱՃԵԼ ԵՆՔ ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ
10.05.2018 23:13

Մայիսյան հերթական եռատոնին ընդառաջ շրջանում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում՝ այցելություններ սահմանապահ դիրքեր, զորամասեր, հավերժ հիշատակի, հարգանքի և խոնարհումի ցերեկույթներ,  ինչպես նաև մեր հաղթանակները խորհրդանշող մարզական մրցույթներ։

Մեծ հաղթանակի ողջ խորհրուդներն էին իրենց մեջ ամփոփում

Подробнее...
 
ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
10.05.2018 10:22

Ասկերանում մեծ շուքով նշվեց Մայիսյան Եռատոնը։ Այն իրավմամբ տոն էր, որը տոնում ենք արտասվաթոր աչքերով, հպարտության վեհ զգացումով  դեպի այն սերունդը, ովքեր մեզ մեծ հաղթանակներ են նվիրել։ Մեծ են Մայիսյան Եռատոնի խորհուրդները հայերիս համար, որոնք տարիների հետ ավելի են ջերմացնում մեր սրտերը։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ, Շուշիի ազատագրման

Подробнее...
 
ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍՆ Ն ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
10.05.2018 09:49

Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփան անմոլոր գնալու համար:

Հովհ. Թումանյան

Մայիսյան եռատոնի նախօրեին ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման խորհրդի նախաձեռնությամբ արիության դաս անցկացվեց Ասկերանի Ն զորամասում: Արցախյան ազատամարտի վետերանների հանդիպումը զինվորների հետ սրտառուչ էր: Կապիտան Ղազարյանի հրամանատարությամբ ներկա էին 18-րդ և 16 րդ վաշտի զինվորները, ովքեր <<Ես եմ>> ծրագրի շրջանակներում ցանկություն են հայտնել ծառայությունն անցկացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում և վեցամսյա ուսումից հետո մեկնելու են առաջնագիծ՝ ծառայելով երեք տարի: Ն զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Լալա Բաղդասարյանը ողջունելով հյուրերին և ներկայացնելով

Подробнее...
 
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋՆԱԳԻԾ
07.05.2018 19:00

 
ԽՐԱՄՈՐԹՈՒՄ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
17.04.2018 22:49

Ասկերանի շրջանի համայնքներում մեծածավալ բարեկարգման աշխատանքներ են ընթանում։ Մեր այցը շրջանի Խրամորթի համայնք տեղում կատարված աշխատանքների ընթացքն արձանագրելն ու հանրությանը ներկայացնելն էր։ Գյուղ տանող ճանապարհին արդեն ականատես ենք լինում լայնածավալ

Подробнее...
 
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐ
14.04.2018 15:53

Օրերս Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ համայնքներում պարբերաբար պատշաճ մակարդակով կազմակերպելու կոշտ կենցաղային թափոնների հավաքման և աղբահանման աշխատանքներ, ինչպես նաև շրջանում

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 51 52 53 54 55 56 57 58 59 60 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter