Նետվեցին` նորեն վերադառնալու սպասումով…
08.02.2012 01:01


Լրացավ Քարին տակի հերոսամարտի 20-ամյակը
Հունվարի 26-ին Շոշի Ս. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի դահլիճը մարդաշատ էր: Կազմակերպված միջոցառմանը ներկա էին ազատամարտիկների ծնողներ ու հարազատներ, ուսուցիչներ, աշակերտներ եւ հյուրեր: Արցախի հիմնով եւ դպրոցի տնօրեն` Հ.Հարությունյանի բացման խոսքով մեկնարկեց միջոցառումը: Նվիրական գաղափարը իրագործեց դպրոցի անգլերենի ուսուցչուհի Ա.Աղալյանը: Վառվող մոմերի լույսերը տանում էին երկինք ամեն մի բառ` այնտեղ լուսավորելու նրանց կենդանի հոգիները:

Подробнее...
 
ՀՅՈՒՐ ԷԻՆ ԿԱՆԱԴԱՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ
08.02.2012 01:01


Անսպասելի այցելուներ
Մի քանի տարի Հայաստանում ուռուցքներով ու արյան հիվանդություններով տառապող երեխաներին, իսկ այս տարի ԼՂՀ-ում բազում դպրոցներ այցելելուց հետո անսպասելի հյուրերն իրենց առաքելությունն իրականացրին նաեւ Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղի Վ.Օվյանի անվան հիմնական դպրոցում:
Աստված ուժ է տալիս

Подробнее...
 
ՆՐԱՆՑ ԱՆՑԱԾ ՆՎԻՐՈՒՄԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԳՆԱՀԱՏՎԱԾ Է ԲԱԶՄԻՑՍ
08.02.2012 01:01

Երջանիկ է այն մարդը, ով հետադարձ հայացք գցելով իր անցած երկարամյա ճանապարհին, արած ու թողածին, ծանր ու թեթեւ անելով վաստակը, տեսնում է, որ տարիներն իզուր չեն անցել: Քաջ գիտակցում է իր աշխատանքի արդյունավետությունն ու գնահատված լինելը: Իսկ ավելի բարձր գնահատական, քան հարգված եւ մեծարված լինել հասարակության ու իր իսկ ձեռքով դաստիարակված սերունդների կողմից,  հնարավոր չէ: Ահա այսպիսի մարդկանցից է Աստղաշեն գյուղի վաստակաշատ ուսուցիչ Վազգեն Ավանեսի Ասրյանը:

Подробнее...
 
100 տարի` մի ակնթարթում…
08.02.2012 00:59

Ամեն Աստծո օր իմ հերոսուհին բացում է աչքերը եւ փառք է տալիս Տիրոջը` իրեն տրված կյանքի համար: Նա սիրում է կյանքը եւ պայքարում է դրա համար:

Ասկերանի շրջանի գոտրիկ անկյուններից մեկում` Շոշ գյուղում է բնակվում իմ հերոսուհին: Նա հերոս է իր ապրած կյանքով եւ անցած ճանապարհի դժվարություններով: Թվում է, թե դրանք կստիպեն մարդուն հուսալքվել ու խոնարհվել, բայց ճիշտ հակառակը` դրանք ուժ, կամք եւ դիմացկունություն հաղորդեցին Աննա Բաղդասարյանին:

Подробнее...
 
Անուն բարձր ու վսեմ...
08.02.2012 00:58

Մեծն մանկավարժը գիտակցում էր իր բառերի կարեւորությունն ու նշանակությունը եւ հարգում նրան, ում համար մանկավարժ լինել, նշանակում է լինել ամեն ինչ: Յուրաքանչյուր ուսուցիչ իր մտածելակերպով ու օրինակով պետք է ուսուցանի ու դաստիարակի յուրաքանչյուր աշակերտի:

Подробнее...
 
Գյուղիս տոնը. ԽՆԱԾԱԽ
08.02.2012 00:55

Հոկտեմբերի 9-ին խնածախցիները հավաքվել էին մի յուրահատուկ տոնի: Տոնը վերտառել էին ՙԳյուղի օր՚: Խնածախը երբեք այդքան զուգսեր չէր հագել, ժողովուրդը երբեք այդքան խանդավառված չէր եղել: Այսօրվա ծաղկող Խնածախը բոլորի աչքերի մեջ էր, բոլորի հոգում, բոլորի սրտում… Տոնը բոլորինն էր, թե' զառամյալ ծերունունը, թե' օրվա ծնված մանուկինը…


Подробнее...
 
ԱՄԵՆ ՄԻ ԳՐԱԴԱՐԱՆ ՄԻ ԲԱՆՏԻ ԴՈՒՌ Է ՓԱԿՈՒՄ
08.02.2012 00:52

Գրադարանն ամենապայծառ ու ջերմ օջախներից է, ուր մարդ կարողանում է կտրվել առօրյա հոգսերից ու ընկնել գրքերի լուսավոր աշխարհը: Այստեղ, դռները բաց, ընթերցողին սպասում են գրադարանի ինքնանվեր աշխատողները, ովքեր պատրաստ են մշտաժպիտ ընդունել ընթերցողներին, զրուցել նրանց հետ, խորհուրդներ տալ եւ լուսավորել նրանց ճանապարհը: Եվ հենց գրադարանավարի համեստ աշխատանքը գնահատելով է, որ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը նշվում է որպես գրադարանավարի օր:

Подробнее...
 
ՄԵՐ ՈՒԺԸ ՄԵՐ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է
08.02.2012 00:51

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության բաժնի մի խումբ մասնագետների, ուսուցիչների եւ աշակերտների այցելությունն Ասկերանի շրջան կոնկրետ հասցե ուներ` Նախիջեւանիկի միջնակարգ դպրոց: Հյուրերին ասկերանցիներն ավանդույթի համաձայն ընդունեցին բերդի մատույցներում:

Подробнее...
 
ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԱՍՆ է
08.02.2012 00:46

Սեպտեմբերի 13…

Աշնանային գույներով ոսկեւորված դպրոցի բակն ալիք էր տալիս: Հավաքվել էին գյուղի ղեկավարները, ուսուցիչներ, դպրոցականներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ: Ներկա էին Ազատամարտի քաջ պաշտպան Վիտալի Պետրոսյանի ծնողները:

Подробнее...
 
ՀԱՆԴԻՊՈՒՄ` 45 ՏԱՐԻ ԱՆՑ
08.02.2012 00:45

Խնապատի միջնակարգ դպրոցի 1965-1966 ուս. տարվա շրջանավարտները հանդիպեցին 45 տարի հետո: Հանդիպումը փաստում էր, որ ունեցել են առողջ եւ համերաշխ կոլեկտիվ` սիրված եւ հարգված հասարակության կողմից: Իրենց վերադարձով հարազատ դպրոց իմաստավորեցին օրը` դրսեւորելով երախտիքի եւ պարտքի զգացում: Այդ տարիներին դպրոցը մարզում, ինչու չէ նաեւ հանրապետությունում լավագույններից մեկն էր` շնորհաշատ եւ վաստակաշատ, Լենինի շքանշանակիր Գալյա Բաբայանի ղեկավարությամբ:

Подробнее...
 
Ես քաղաքացին եմ Արցախի Հանրապետության
08.02.2012 00:38

ԼՂՀ Անկախության 20-ամյակին նվիրված

ՙԵս քաղաքացին եմ Արցախի Հանրապետության՚  խորագրով

շարադրությունների հանրապետական մրցույթում առավելագույն` 19 միավոր է հավաքել Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Շահրամանյանը:

 

Подробнее...
 
Ասկերանի զորամասը նշեց իր տարեկան տոնը
08.02.2012 00:25

Վերջերս Ասկերանի զորամասը մեծ հանդիսավորությամբ նշեց իր տարեկան տոնը: Միջոցառմանը ներկա էին Ասկերանի ԱԱՄ նախագահ Ս. Աղաջանյանը,  շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ս. Առուշանյանը, ՊԲ նախարարի առաջին տեղակալ գեներալ-մայոր Ա. Ղահրամանյանը, ՊԲ հրամանատարի` ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանը, բարձրաստիճան սպաներ, Արցախյան պատերազմի վետերաններ, հյուրեր: Հանդիսավոր հանրահավաքում զորամասի անցած մարտական փառավոր ուղին ներկայացրեց զորամասի հրամանատար Աշոտ Աղաջանյանի ԱՀՏԱ գծով տեղակալ Կ. Աբրահամյանը: Նա մասնավորապես նշեց.

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 101 102 103 104 105 106 107 108 109 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter