ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄՈՒՄ
19.02.2019 16:16

Փետրվարի 19-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ասկերանի շրջվարչակազմ, որի կազմում էին նախարարի տեղակալ Համլետ Ապրեսյանը, նախարարության ստորաբաժանումների պատասխանատուներ, ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Տիգրան Ծատրյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, վարչակազմի

Подробнее...
 
ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
15.02.2019 15:37

Փետրվարի 15-ին տեղի ունեցավ Ասկերանի համայնքի ղեկավարի աշխատակազմի կողմից 2018 թվականին կատարված աշխատանքների մասին հաշվետու ժողովը, որին ներկա էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, ԱՀ Աժ պատգամավորներ Ալյոշա Գաբրիելյանը, Արթուր Թովմասյանը, Վիլեն Սաֆարյանը, ասկերանցիներ։

Մինչ հաշվետության օրակարգային հարցերին անցնելը քաղաքապետ Սամվել Աղաջանյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված ազատամարտիկների հիշատակը։ Ապա նախագահող Սևակ Հարությունյանը ներկայացրեց օրակարգը, հույս հայտնելով, որ առկա հիմնախնդիրների մասին

Подробнее...
 
ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
13.02.2019 19:12

Փետրվարի 13-ին Ասկերանում նշվեց Հայ Առաքելական Եկեղեցու գեղեցիկ տոներից մեկը՝ Տյառնընդառաջը։ Ավանդական ու անշարժ տոնի կազմակերպիչն Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինն է։ Մինչ տոնի ամենասպասված մասին՝ կրակ վառելուն անցնելը, սուրբ Աստվածածին եկեղեցում Մեսրոպ քահանա Խունոյանը երեկոյան ժամերգությունից հետո կատարեց Անդաստանի

Подробнее...
 
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԻ ԽՈՒՄԲ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ
13.02.2019 15:28

Փետրվարի 13-ին՝ Ղարաբաղյան շարժման առաջին հանրահավաքի օրը, Շարժման նախաձեռնող խմբի անդամներն ու ակտիվիստները հավաքվել էին մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Այս ձևաչափի հանդիպումը՝ խորհրդանշական օրվա կապակցությամբ, հանրապետությունում արդեն ավանդական է դարձել։

Ներկաների մեջ բավականին մեծ թիվ էին կազմում Շարժման՝ Ասկերանի շրջանի ակտիվիստները։ Նրանց մոտ

Подробнее...
 
ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՇՐՋԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ
12.02.2019 17:48

Փետրվարի 12-ին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի նախաձեռնությամբ վարչակազմի նիստերի դահլիճում կազմակերպվեց հանդիպում շրջանի երիտասարդության հետ, որին մասնակցում էր շրջանի 40 համայնքներից ներկայացած 190 երիտասարդ:  Հանդիպմանը ներկա էին

Подробнее...
 
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՆՈՐԱԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎԸ
08.02.2019 23:08

Փետրվարի 8-ին կայացավ Նորագյուղի համայնքի ղեկավարի հաշվետու ժողովը, որին մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, նորագյուղցիներ:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը:

Նորագյուղի համայնքի ղեկավար Էդիկ Մարդյանը

Подробнее...
 
ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՕՐ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
08.02.2019 17:59

Հայի հացն սկսվում է գութանից ու հորովելից, հողից ու դաշտից, հատիկից, խաչից ու աղոթքից: Հացը հայերիս համար սրբություն է,  աստվածային պարգև: Մեզանից յուրաքանչյուրը դա գիտակցելով է մեծացել և այսօր մեր հերթն է՝ այն փոխանցել մեր երեխաներին:

Փետրվարի 8-ին ԱՀԱԸ Ասկերանի մանկապարտեզի միջին խմբի երեխաների համար օրը շատ հետաքրքիր ու բովանդակալից էր: Խմբի դաստիարակ Իննա Հարությունյանի նախաձեռնությամբ միջին խմբի երեխաներն այցելեցին Ասկերանում գտնվող ջրաղացը, որտեղ նրանց սպասվում էին հաճելի

Подробнее...
 
ԽՐԱՄՈՐԹԻ ԳԱՌՆԻԿ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ ՆՇՎԵՑ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԸ
07.02.2019 11:37

Ի վերջո, ո՞րն է իրական հայրենասիրությունը։ Ես կասեի իրական հայրենասիրությունն առաջին հերթին մարդու ամուր կապվածությունն է իր հողին ու ջրին, հարազատ հողում խոր արմատներ ձգելը, և որքան խորն են դրանք, այնքան երկիրն ավելի  կանգուն ու անսասան է: Իրական հայրենասիրությունը քո հարազատ ծննդավայր վերադառնալն է, թեկուզ և ամբողջությամբ ավերված ու հրկիզված, և քո ամուր ու անսասան կամքը՝ ցանկացած գնով այն կրկին վերականգնելու, վերահաստատվելու…

Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղը, որը մեծապես տուժել

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆԻ ՆՈՏԱՐԻԱՏՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿՆ ԷԼ ԱՎԵԼԻ ԿԲԱՐՁՐԱՆԱ
07.02.2019 11:26

Նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, որը պետության անունից, նրա սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, իրականացնում է օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և ծառայություններ:

Նոտարը նոտարական գործողություններ իրականացնում է փաստաթղթեր վավերացնելու կամ վավերացված փաստաթղթերը տրամադրելու կամ օրենքով նախատեսված այլ գործողություններ կատարելու միջոցով: Վավերացնելով փաստաթուղթը՝ հաստատում է դրա օրինականությունը և հավաստում փաստաթղթի լիարժեք ապացուցողական ուժը:

Թե ինչ գործունեություն է իրականացվել 2018 թվականին Ասկերան նոտարական տարածքի

Подробнее...
 
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
06.02.2019 18:19

Փետրվարի 6-ին Ասկերանում ացկացվեց խորհրդակցություն՝ 2019 թվականին հարկային օրենսգրքում տեղ գտած փոփոխություններն ու նորարությունները շրջանի հարկատուներին իրազեկելու նպատակով։

Խորհրդակցությանը ներկա էին ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արայիկ Դոլուխանյանն ու մեթոդաբանության և հարկ վճարողների իրազեկման

Подробнее...
 
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ
06.02.2019 17:10

Ինչպես նշեց ԱՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության ՔԿԱԳ Ասկերանի ՏԲ բաժնի պետ Ինգա Բաբայանը, միշտ ուշադրության կենտրոնում է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: ՔԿԱԳ Ասկերանի տարածքային բաժինը ձեռնարկում է հնարավոր միջոցները քաղաքացիական կացության ակտերի գործի բարելավման և արդիականացման ուղղությամբ: Քաղաքացիների հետ ստեղծված է պարզ ու անկաշկանդ մթնոլորտ և նրանք միշտ կարողանում են ստանալ իրենց հուզող յուրաքանչյուր մտահոգող հարցի պատասխանը:

Ինգա Բաբայանի տեղեկացմամբ ՔԿԱԳ Ասկերանի տարածքային բաժնում 2018 թվականին

Подробнее...
 
ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ ԿԱՆ ԱՅԴՊԻՍԻ ԲԱՐԵԳՈՒԹ ՄԱՐԴԻԿ
06.02.2019 12:25

Բարեբախտաբար, մեր շրջապատում կան այնպիսի մարդիկ, ովքեր անտարբեր չեն դիմացինի ցավի ու հոգսի, տխրության ու դժբախտության հանդեպ: Այսօր ես իմ շնորհակալական խոսքն եմ ցանկանում հղել մի մարդու, ով իմ դժբախտության պահին կանգնեց կողքիս և օգնության ձեռք մեկնեց: Խոսքս ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի մասին է:

Առողջությունս հանկարծակի խաթարվել է 2014 թվականի մայիսին: Ընկնելով կոմայի մեջ՝ մահամերձ վիճակում ինձ հասցրել են հիվանդանոց: Բուժմանս համար պահանջվում էր երկու վիրահատություն, որոնք կապված էին գլխուղեղիս հետ՝ խոշոր չափսերի ուռուցքի հեռացում և աջ մասի պլաստիկ փակում: Պետպատվերի շրջանակներում կատարվեցին վիրահատությունները:

Աստծո կամոք, վերակենդանացա, ապրեցի: Սակայն վիրահատություններից հետո պահանջվում էր երկար բուժում, որի համար ընդհանրապես հնարավորություն չունեի, քանի-որ վերջին տարիներին չէի աշխատում՝ թեև միշտ էլ աշխատանք

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 41 42 43 44 45 46 47 48 49 50 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter